Աննա Հակոբյանը հավաքել էր հին ու նոր օլիգարխներին. 1 մլն դրամանոց ընթրիքի հետքերով «Սուտ են ասում իշխանությունները, երբ հայտարարում են, թե իզուր ենք 30 տարի պայքարել»:-Լևոն Քոչարյան «Մայր Հայաստանն»՝ ընդդեմ «Քաղաքացիական պայմանագրի». 3 դատական հայց. Տեսանյութ
16
ՔՊ-ական պատգամավորի հետ միջադեպից հետո քաղաքացուն տարել են Կենտրոնի բաժին Իշխանությունները սեփական ժողովրդի հետ խոսում են շանտաժի, սպառնալիքի և ահաբեկման եղանակով․ Տիգրան Աբրահամյան Այս պահին սահմանազատման և սահմանագծման գործընթաց գոյություն չունի․ Աննա Գրիգորյան (տեսանյութ) «Մայր Հայաստանը» դատի է տվել Տիգրան Ավինյանին․ վիճակրկվում է քաղաքապետի լիազորությունների ստանձնման օրինականության հարցը (ուղիղ) Փաշինյանին սպասարկող ոստիկանները, «սա քաղաքական բան ա» ասելով, «STOP NIKOL» գրելու համար բռնել են Վահագն Չախալյանին Փաշինյանական ռեժիմի քաղաքական հետապնդումները շարունակվում են Իրանն ավարտված է հայտարարել Իսրայելի դեմ պատասխան գործողությունը՝ «հաջորդ սխալի» դեպքում սպառնալով ավելի սաստիկ հարվածով ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին Իրանի հետ հակամարտությունում. Սպիտակ տուն Իրանը տասնյակ ԱԹՍ-ներ է արձակել Իսրայելի ուղղությամբ Գլխակեր իշխանություն Պատերազմ Արցախում
Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար Էլ ի՞նչ է ուզում անել ՔՊ-ն. «Կարճ ասած» (տեսանյութ) Արևմուտքը բացահայտ ասում է՝ ես ձեր անվտանգությունն ապահովել չեմ կարող. Իշխան Սաղաթելյան Աննա Հակոբյանը հավաքել էր հին ու նոր օլիգարխներին. 1 մլն դրամանոց ընթրիքի հետքերով «Սուտ են ասում իշխանությունները, երբ հայտարարում են, թե իզուր ենք 30 տարի պայքարել»:-Լևոն Քոչարյան Անձրևաջրերը լցվում են մարդկանց տներ, ինչը կարող է հանգեցնել շենքի փլուզման. «Մայր Հայաստանն» արձագանքում է (տեսանյութ) ՔՊ-ական պատգամավորի հետ միջադեպից հետո քաղաքացուն տարել են Կենտրոնի բաժին Նիկոլը որոշել է անուն առ անուն բացահայտել ցեղասպանության ենթարկված 1,5 միլիոն մարդկանց. Գագիկ Համբարյան Նիկոլ. «տիպային կիստայի տրանսֆորմացիա» Իշխանությունները սեփական ժողովրդի հետ խոսում են շանտաժի, սպառնալիքի և ահաբեկման եղանակով․ Տիգրան Աբրահամյան Այս պահին սահմանազատման և սահմանագծման գործընթաց գոյություն չունի․ Աննա Գրիգորյան (տեսանյութ) ՔՊԿ-ի դիմանկարը Երևանում (տեսանյութ) «Մայր Հայաստանն»՝ ընդդեմ «Քաղաքացիական պայմանագրի». 3 դատական հայց. Տեսանյութ ՊՆ «Ուրալի»` մահվան ելքով վթարի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ քննությունը շարունակվում է. ՔԿ «Մայր Հայաստանը» դատի է տվել Տիգրան Ավինյանին․ վիճակրկվում է քաղաքապետի լիազորությունների ստանձնման օրինականության հարցը (ուղիղ) Արցախի նախկին ղեկավարները կապ են հաստատել իրենց հարազատների հետ Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև. Տեսանյութ Սուքիասյանի և Հակոբյանի հետ կապվող ՍՊԸ-ն 1 մլն դոլարով Ծաղկաձորում հողամաս է գնել Փաշինյանին սպասարկող ոստիկանները, «սա քաղաքական բան ա» ասելով, «STOP NIKOL» գրելու համար բռնել են Վահագն Չախալյանին Իսրայելի ստրատեգիական հովանավորն ԱՄՆ-ն, Իրանին պատասխան հարված չի հասցրել. Ստեփան Դանիելյան Փաշինյանական ռեժիմի քաղաքական հետապնդումները շարունակվում են «Մայր Հայաստանն» ՝ ընդդեմ Տիգրան Ավինյանի ապօրինի երդմնակալության. դատն այսօր, 14:30-ին, Վարչական դատարանում Ղազախստանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Հայաստան ՀՀ ԱԳՆ-ն երկխոսության կոչ է անում Փաշինյանի «խռխռոցը» լսվեց․ եկեղեցու դեմ նոր հարձակումը պատահական չէ․ Սամվել Հակոբյան (տեսանյութ) Իրանն ավարտված է հայտարարել Իսրայելի դեմ պատասխան գործողությունը՝ «հաջորդ սխալի» դեպքում սպառնալով ավելի սաստիկ հարվածով Սարսափելին այն է, որ այս փոթորկոտ ու ցնցումային ժամանակահատվածում Հայաստանը ղեկավարում է Նիկոլ Փաշինյանը Իրանն ԱԹՍ-ների երրորդ խմբաքանակն է ուղարկել Իսրայելի ուղղությամբ ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին Իրանի հետ հակամարտությունում. Սպիտակ տուն Իրանը տասնյակ ԱԹՍ-ներ է արձակել Իսրայելի ուղղությամբ

Բոլորդ հայ եք, բոլորդ մեռնելու եք՝ սա է հայ լինելը Թուրքիայում. Քաթըրջըօղլու

Akunq.net - ը թարգմանաբար ներկայացնում է թուրք հոդվածագիր Էրոլ Քաթըրջըօղլուի` Հայոց ցեղասպանության և Թուրքիայում հայ լինելու բարդությունների թեմայով հոդվածը, որը հրապարակվել է սույն թվականի ապրիլ ամսին:

«Հայոց Ցեղասպանության 102-րդ տարելիցը հետևում թողնելով՝ մի քանի օրից 103-րդ տարելիցն ենք ոգեկոչելու: Լինի իշխանություն թե ընդդիմություն, ճնշող ու ճնշվող զանգված` բոլորը, նույն սուտ փաստարկներով շարժվելով, հերքում ու չեն ճանաչում Ցեղասպանությունը կամ ճանաչում են, բայց շարունակում են ապրել՝ Ցեղասպանության հետևանքով զավթված շարժական ու անշարժ գույքին տեր դարձած: Նրանք արդարադատությունից ու իրավունքից խոսելու բարոյական իրավունք չունեն: Դրա պատճառով է, որ արդեն 102 տարի է` այս տարածքում անհետացել է արդարության կշեռքը:

Ի՞նչ է նշանակում հայ լինել Թուրքիայում։ Բոլորս միասին մեկ անգամ էլ անդրադառնանք այդ հարցին։ Եթե ներկայում տեղի ունեցող և մեր ազատությանն ու կենսակերպին սպառնացող վտանգի պատճառն այստեղից չսկսենք ուսումասիրել, ապա հնարավոր չի լինի ճիշտ լուծումներ գտնել։

Հայերի հանդեպ իրականացված ոճրի, աղետի, անարդարության նկատմամբ լուռ մնալու և այդ ամենին չարձագանքելու հետևանքով յուրաքանչյուր անհատ Թուրքիայում հետզհետե ավելի շատ սկսեց հանդիպել անարդարության: Թուրքիայում հայ լինել նշանակում է չկարողանալ արդարադատությանն ապավինել

Մեր կողմից գովասանքի բազում խոսքերով ներկայացված Դարդանելի օպերացիան երկու իմպերիալիստների միջև պատերազմ էր, որին Օսմանյան պետությունը մասնակցում էր Կենտրոնական ուժերի կազմում։ Այս ռազմաճակատին մասնակցած և ողջ մնացած հայ զինվորները, տուն վերադառնալով, տեսնում են, որ իրենց ընտանիքներն այլևս չկան, որ իրենց այգիներում, պարտեզներում ու տներում մեկ ուրիշն է ապրում․ ահա սա է հայ լինելը Թուրքիայում։

Թուրքիայում հայ լինել նշանակում է Ցեղասպանության հետևանքով անթաղ մնացած 1,5 մլն դիակ։ Տեղի ունեցած այս բարբարոսության հերքումն ու մերժումն է հայ լինելը։

Թուրքիայում հայ լինել նշանակում է արարող լինել արվեստի, ճարտարապետության, արհեստների, գյուղատնտեսության, արդյունաբերության ոլորտներում, կյանքին ու մարդուն առնչվող բոլոր բնագավառներում, նշանակում է հետք թողնել համամարդկային ժառանգության մեջ։

Թուրքիայում հայ լինել նշանակում է ճարտարապետ Սինան լինել, ում գերեզմանը բացում են՝ նրա թուրք լինելն ապացուցելու համար: Սակայն, երբ գանգի չափերից ստացված արդյունքներից պարզվում է, որ վերջինս հայ է, գանգը իր տեղը՝ գերեզման չեն դնում, այլ՝ ոչնչացնում։ Նույնիսկ գերեզմանում հանգիստ չեն տալիս. ահա սա է հայ լինելը Թուրքիայում։

Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելուն պես, անհավանական գին վճարելով` 1915 թ․ Ցեղասպանությունից մի կերպ մազապուրծ բոլոր հասուն հայ տղամարդկանց զորակոչում են բանակ։ Նրանց անվստահելի համարելով՝ «բանվորական գումարտակներ» կոչված աշխատանքային ճամբարներում են ընդգրկում ու երկրի մի ծայրը մյուսին կապող երկաթուղու շինարարության ժամանակ ստրուկի նման աշխատեցում․ահա սա է հայ լինելը Թուրքիայում։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ գերմանացիները գրեթե Մոսկվա էին հասել, դրանից ուժ ու համարձակություն ձեռք բերած Թուրքիայի ղեկավարները «բանվորական գումարտակներում» գտնվող բոլոր ոչ մուսուլմաններին մեկ ճամբարում հավաքելով` մի նոր ջարդ էին նախապատրաստում։ Սակայն, երբ գերմանացիները պատերազմում պարտվեցին, և ռուսական դեսպանությունը իր դիվանագիտական աղբյուրներից տեղեկացավ, որ Թուրքիայում նոր կոտորած է սպառնում, հանդես եկավ խիստ ուլտիմատումով: Միայն դրա շնորհիվ է, որ այսօր հայերը ողջ են, ապրում են․ ահա սա է Թուրքիայում հայ լինելը։

Հանրապետության հռչակումից հետո շեշտում էինք, թե Մերձավոր Արևելքի երկրները հետամնաց են, սակայն այդ հետամնաց արաբական երկրներից և ոչ մեկում չի թույլատրվել, որ որևէ եկեղեցի, սինագոգ կամ վանք մզկիթի վերածվի կամ իր գործառույթներին ոչ համապատասխան օգտագործվի, որևէ սրբավայր չի ոչնչացվել։

Իսկ մեր «զարգացած, աշխարհիկ, սոցիալական, իրավական» պետության մեջ եկեղեցիները, վանքերը մզկիթի են վերածվել, այն վայրերում էլ, որտեղ մզկիթի անհրաժեշտություն չի եղել, քրիստոնյա սրբատեղիները վերածվել են ախոռի կամ զինանոցի։ Ավելին, որպես օտարի նկատմամբ տածած ատելության դրսևորում, որոշ սրբավայրերը վերածվել են նաև հասարակաց տների։

Ներկայում Մալաթիա նահանգի Չավուշօղլու թաղամասում գտնվող առողջապահական կենտրոնը ավելի վաղ կաթոլիկների մնալու և աղոթելու համար կառուցված մի եկեղեցի է եղել, որը հետո օգտագործվում է որպես հասարակաց տուն։ Հետագայում այդ փաստը ևս հագուրդ չտվեց նրանց ատելությանը. քարուքանդ արեցին այդ շենքը, մաքրեցին բոլոր հետքերը։ Նույն տեղում այսօր առողջապահական կենտրոնն է կառուցվել։

Սեփական լեզվից, կրոնից, հազարամյա պատմություն ունեցող մշակույթից զրկվելն ու կրոնափոխ լինելն է հայը Թուրքիայում: ‹‹Կրոնափոխ›› համարվելն էլ չկարողացավ փրկել նրանց. պետության կողմից պիտակավորվեցին, և հիմա նրանք պետական աստիճանակարգում պահակ անգամ չեն կարողանում դառնալ․ ահա սա է հայ լինելը Թուրքիայում։ «Ունեցվածքի հարկի» ժամանակ կրոնափոխ եղածներից ևս նույն չափով հարկ վերցրեցին․ հենց սա է հայ լինելը Թուրքիայում։

1915 թ․ հետո իսլամ ընդունած մի ընտանիքի մյուեզզին (նամազի հրավիրող-Ակունքի խմբ.) զավակը 2016 թվականին, երբ մզկիթի իմամի բացակայության ժամանակ կատարել է իր պաշտոնական պարտականությունները, ժողովուրդը, նամազից հետո ասել է․ «Տուն գնանք, ծիսական լվացումը թարմացնենք, նորից նամազ անենք։ Հայի կողմից արված նամազը ընդունելի չի լինի»։ Ծաղրանքի առարկա դառնալն է հայը Թուրքիայում։

Հրանտ Դինք լինելն է, ում թիկունքից դավադրաբար սպանելուց հետո մարդասպաններին հերոսացնում են ու որպես նախագահ ու պատգամավոր` պարգևատրում․ ահա սա է հայ լինելը Թուրքիայում։

Զինվոր Սևակ Բալըքչը լինելն է, ով ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման օրը, 41 փամփուշտից սպանվում է, ինչը համարում են դժբախտ պատահար։

Մեզանից յուրաքանչյուրին շատ լավ հայտնի Յաշար Քեմալ, Ահմեթ Քայա, Ռուհի Սու, Իլհան Սելչուկ, Մուսլում Գյուրսես լինելն է հայը Թուրքիայում։ Հայ ժողովրդի այս զավակներից ոչ մեկի ինքնությունը հայտարարելու ազատություն չունենալն է հայ լինելը Թուրքիայում։

Սևան Նշանյան լինելն է։ Եթե չլիներ հայկական ինքնությունը, ապա նա պարգևատրված կլիներ պետական պատվո մեդալով։ Նման մարդուն շինծու գործով դատապարտում են բանտում փտելու համար. ահա սա է հայ լինելը Թուրքիայում։

Այս տարածքում տարբերություն չկա հայի և կրոնափոխ հայի միջև: Եվ քանի որ հանրապետական շրջանում մուսուլմանը ոչ մահմեդական հարևանի ունեցվածքը համեմատաբար դժվար էր խլում, ապա քրիստոնյաները, որպեսզի հաստատեն ‹‹իրենց անունով գրանցված անշարժ գույքի՝ իրենց սեփականությունը լինելը››, ստիպված են լինում 50, 60 տարի դատարանից դատարան քարշ գալ. ահա սա է հայ լինելը Թուրքիայում ։

Ահաբեկելու, ընկճելու, աղջիկներին առևանգելու նպատակով քուրդ հարևանի կողմից հայի տան վրա արձակված գնդակների տարափի մեղավորների համար ո՛չ դատ կար, ո՛չ դատաստան:

Ցեղասպանության ժամանակ հետապնդումներից փրկվել չկարողացած հայկական մի ընտանիքի ամառանոց հանդիսացած Չանքայայի պալատն է խորհրդանշում հայը. այնտեղից մեկ դար շարունակ կառավարվել է հանրապետությունը։

Հայերին սպանելու համար որևէ պատիժ չէր կիրառվում, նույնիսկ որևէ մեկին սպանելիս միայն հայի ցուցմունքը բավարար չէր պատիժ կիրառելու համար, ինչն էլ հանգեցնում էր հավատի ու վստահության կորստի։

Քրդստանում անվտանգության ուժերի կողմից շրջափակման ենթարկված գյուղերում ու քաղաքներում պետական մեքենաներից ժողովրդի հասցեին հնչեցվող «Բոլորդ հայ եք, բոլորդ բիճ եք։ Բոլորդ մեռնելու եք» արտահայտությունները կոտորածն օրինականացնելու համար են:

Հանրապետության հռչակումից հետո, ներկայում Ադըյաման նահանգում գտնվող Քահթայում կառուցվելիք տեղական ինքնակառավարական մարմինների շենքը կառուցելու համար վարպետ քարտաշներ չկային։ Ստեղծող, արտադրող, արարող մարդիկ սպանվել էին կամ տեղահանության ենթարկվել։ Շենքի կառուցման նպատակով Քահթայի նախորդ ղեկավար հայ Բերսոմ աղայի առանձնատան քարերն են քանդում ու ջորիների վրա բարձելով` 30 կմ տեղափոխում, այդպես են կառուցում շենքը։

1915 թ․ հետո քուրդ և հայ կանանց միջոցով ազգակցական կապերին անդրադառնալիս կատարված բռնաբարությունները, բռնության մշակույթը չեն դատապարտվում, չեն անիծվում, և այդ պատճառով էլ այսօր տեղի ունեցող անադարություններ ահնհար է հասկանալ ու դրանց համար լուծումներ գտնել։

Ահա սա է հայ լինելը Թուրքիայում»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan