Անթալիայում զբոսաշրջիկների ավտոբուս է շրջվել․ կան տուժածներ. Լուսանկար
Թուրքական Անթալիայում զբոսաշրջիկների ավտոբուս է շրջվել։ Ինչպես հայտնում է ТАСС-ը, ՃՏՊ-ն տեղի է ունեցել Ակսեկի շրջանում։
Տուժել է ճապոնացի 18 զբոսաշրջիկ։
Ավտոբուսն Անթալիայից ուղևորվում էր Կոնիա: Ճանապարհին այն դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել։
Դեպքի վայր են ժամանել շտապօգնության մեքենաները։