Գառնիկ Դանիելյանը Տավուշի ոստիկանապետից պահանջում է ձերբակալել ժողովրդի վրա քշող վարորդներին «Մեր դիրքերից, մեր զորքն արդեն նահանջել է, ադրբեջանական դրոշ է ծածանվում». Բագրատ Սրբազան «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը հանդիպել է Ոսկեպար-Կիրանց ճանապարհը փակած տավուշցիների հետ (տեսանյութ)
23
«Երկրապահի» մեքենան մարդուն գցեց տակը, տարել են հիվանդանոց». Նոյեմբերյանում վիճակը լարված է Երևան-Սևան Մայրուղին փակ է՝ ի աջակցություն պայքարող տավուշցիների Ասել եմ, եթե հայկական դիրք է տեղափոխվելու՝ հենց հիմա ինձ այդ հանձնաժողովի խմբից հանեք. Բաղանիսի ղեկավար Ինչ է պատմել Կիրանցի գյուղապետը Բագրատ Սրբազանին. մանրամասներ Փաշինյանի հարցազրույցը՝ Ադրբեջանի ու Թուրքիայի բարեկամ Մեծ Բրիտանիայի ԶԼՄ-ներին Մայր Աթոռը իշխանություն համարվողներին հորդորում է դադարեցնել Բագրատ սրբազանի դեմ ստի ու կեղծիքի արշավը Քիչ անց Տավուշում ականազերծման և պայթեցումներ աշխտանքներ կլինեն. ՊՆ Կիրանցում ենք․ Հայաստանի անվտանգության առաջնագիծն այս պահին անցնում է Տավուշի մարզով. Անդրանիկ Թևանյան Իշխանությունները որդեգրել են մարդկանց մոլորեցնելու, խաբելու և փաստի առաջ կանգնեցնելու մարտավարությունը. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Անդրանիկ Թևանյանի գլխավորությամբ` «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները գտնվում են Կիրանց-Ոսկեպար փակ ճանապարահատվածում (տեսանյութ, լուսանկար) Պատերազմ Արցախում
Գառնիկ Դանիելյանը Տավուշի ոստիկանապետից պահանջում է ձերբակալել ժողովրդի վրա քշող վարորդներին «Երկրապահի» մեքենան մարդուն գցեց տակը, տարել են հիվանդանոց». Նոյեմբերյանում վիճակը լարված է «Մեր դիրքերից, մեր զորքն արդեն նահանջել է, ադրբեջանական դրոշ է ծածանվում». Բագրատ Սրբազան Հայաստանի իշխանության ներկայացուցիչները արդեն իսկ անթաքույց սկսել են առաջ մղել թուրքական ժխտողական մոտեցումները. ՀՅԴ Երևան-Սևան Մայրուղին փակ է՝ ի աջակցություն պայքարող տավուշցիների Սահմանազատման այս գործընթացը փաստացի Հայաստանի կողմից միակողմանի զիջում է. Նոյեմբերյան համայնք Ասել եմ, եթե հայկական դիրք է տեղափոխվելու՝ հենց հիմա ինձ այդ հանձնաժողովի խմբից հանեք. Բաղանիսի ղեկավար Ինչ է պատմել Կիրանցի գյուղապետը Բագրատ Սրբազանին. մանրամասներ Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են զինվորական քննչական վարչություն (տեսանյութ) Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են զինվորական քննչական վարչություն (տեսանյութ) Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը Թե ինչ է ասել Արայիկ Հարությունյանը, դժվար է նույնիսկ կանխատեսել Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ» Մեր Հենրիխ Մխիթարյանը՝ Իտալիայի չեմպիոն Ռիչարդ Մուրի մեդիա դեսանտը եկել էր ևս մեկ անգամ թուրքադրբեջանական ալյանսին ծառայություն մատուցելու Փաշինյանի հարցազրույցը՝ Ադրբեջանի ու Թուրքիայի բարեկամ Մեծ Բրիտանիայի ԶԼՄ-ներին ԼՂ-ից դուրս եկած խաղաղապահները չեն կարող մնալ ՀՀ-ում. Արմեն Գրիգորյան Փաշինյանն իր մոտ է կանչել ԱԱԾ պետին, ոստիկանապետին, ՊՆ նախարարին Փաշինյանի գրպանում են նաև միջանցքի ու ադբեջանցիների վերաբնակեցման քարտեզները. «Կարճ ասած» (տեսանյութ) Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. «Փաստինֆո» Մայր Աթոռը իշխանություն համարվողներին հորդորում է դադարեցնել Բագրատ սրբազանի դեմ ստի ու կեղծիքի արշավը Քիչ անց Տավուշում ականազերծման և պայթեցումներ աշխտանքներ կլինեն. ՊՆ Կիրանցում ենք․ Հայաստանի անվտանգության առաջնագիծն այս պահին անցնում է Տավուշի մարզով. Անդրանիկ Թևանյան Իշխանությունները որդեգրել են մարդկանց մոլորեցնելու, խաբելու և փաստի առաջ կանգնեցնելու մարտավարությունը. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը հանդիպել է Ոսկեպար-Կիրանց ճանապարհը փակած տավուշցիների հետ (տեսանյութ) Իսկակական հայրենասիրությունը հենց սա է Անդրանիկ Թևանյանի գլխավորությամբ` «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները գտնվում են Կիրանց-Ոսկեպար փակ ճանապարահատվածում (տեսանյութ, լուսանկար) 2018-ից այս կողմ Եվրամիությունը շարունակաբար լռում է. Դավիթ Ֆիդանյան Ինչ է կատարվում Ոսկեպարում. ուղիղ

Բնապահպանության նախարարությունում հրատապ կարգով քննարկվել է Երևանի սելավատարների խնդիրը

ՀՀ բնապահպանության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստում քննարկվել են հասարակության լայն խմբերի մոտ հետաքրքրություն ներկայացնող և բնապահպանական հասարակական կազմակերպությունների կողմից բարձրացված հերթական հարցերը: Հասարակական խորհրդի նախորդ նիստում արծարծվել էր Ամուլսարի ոսկու հանքավայրի տարածքից Մատնունի ծիրանավոր կարմիրգրքային բուսատեսակի տեղափոխման հարցը: Հասարակական խորհրդի նախագահ Արծվիկ Մինասյանի հանձնարարությամբ ՀՀ բնապահպանության նախարարության իրավաբանական վարչությունն ուսումնասիրել էր վերոհիշյալ գործընթացի կարգավորման իրավական հիմքերը: Իրավաբանական վարչության պետ Խաչատուր Խաչատրյանը խորհրդի անդամներին հայտնել է, որ ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Ամուլսարի ոսկու հանքի շահագործման շրջանակներում Մատնունի ծիրանավոր բուսատեսակի տեղափոխումը չի հակասում ՀՀ ընդերքի մասին օրենսգրքին:

Հասարակական խորհրդի անդամ, «Լիդիան Արմենիա» ընկերության տնօրեն Հայկ Ալոյանը ներկայացրել է լուսանկարներ, որոնք փաստում են, որ հանքավայրի տարածքից տեղափոխված Մատնունի ծիրանավոր բուսատեսակը հարմարվել է նոր միջավայրում: Վերջինս հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին առաջարկել է մինչև Ամուլսարի նախագծի վերաբերյալ հրապարակային դիտարկումներ անելը` մասնագիտական քննարկումներ կազմակերպել «Լիդիան Արմենիա» ընկերության գրասենյակում` բնապահպան-մասնագետների մասնակցությամբ:

Խորհրդի նախագահ Արծվիկ Մինասյանը` նկատելով, որ Ամուլսարի նախագծային և ՇՄԱԳ փաստաթղթերը և ուսումնասիրությունները ծավալուն են /մոտ 8000 էջ/, անհարժեշտ է համարել այն հանրությանն իրազեկելը, իսկ դրանց հիմնավոր ուսումնասիրությունը մասնագետներին հնարավորություն կտա ավելի փաստարկված հանդես գալ: Առաջարկն ընդունվել է նաև հասարակական կազմակերպությունների անդամների կողմից:

Խորհուրդը հրատապ կարգով քննարկել է հասարակական կազմակերպությունների բարձրացրած Հրազդանի և Գետառի սելավատարների և Երևանի սելավընդունիչների խնդիրները: Ներկայացնելով հարցն օրակարգ արտահերթ ընդգրկելու առաջնայնությունը` Հասարակական խորհրդի նախագահ Արծվիկ Մինասյանը շեշտել է, որ շրջակա միջավայրին առնչվող ցանկացած մտահոգության ՀՀ բնապահպանության նախարարությունն արձագանքելու է և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ մշակելու է դրանց լուծման մեխանիզմներ: Խնդիրը ներկայացրել է ԵՊՀ դասախոս Թրահել Վարդանյանը, ով, հիշատակելով համամոլորակային կլիմայական փոփոխություններով պայմանավորված երևույթները, մասնագիտական փաստարկներով մտահոգություն է հայտնել Երևանի սելավատարների և սելավընդունիչների համակարգի անբավարար հզորությունների և ենթակառուցվածքների վերաբերյալ: Բանախոսը նշել է, որ մեծ են ռիսկերը, որ սելավի դեպքում էական վնասներ կհասցվեն մայրաքաղաքին:

Նիստին հրավիրված Երևանի քաղաքապետարանի Կոմունալ տնտեսության վարչության պետ Հրայր Անտոնյանը տեղեկացրել է, որ մայրաքաղաքի բյուջեով նախատեսված գումարներով յուրաքանչյուր տարվա ապրիլ ամսին իրականացվում է հեղեղատարների մաքրման աշխատանքներ: Հասարակական խորհրդի անդամներն իրենց ելույթներում շեշտել են, որ խնդիրն ունի նաև քաղաքաշինական բաղադրիչ: «Վեոլիա ջուր» ՓԲ ընկերության ներկայացուցիչ Կարապետ Օհանյանը ներկաներին տեղեկացրել է ընկերության կողմից այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին, բայց նաև նկատել, որ Երևանի սելավատար համակարգը նախորդ դարի հիսունականների հնացած նախագծի վրա է կառուցված:

Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները բարձրացրել են նաև Հրազդան և Գետառ գետերի` կոյուղաջրերով և կենցաղային աղբով աղտոտվածության հիմնահարցը: Արծվիկ Մինասյանն առաջարկել է Հասարակական խորհրդի հաջորդ նիստի օրակարգ կրկին ընդգրկել քննարկվող հարցը, հրավիրել մասնագետներ նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից և այլ լիազոր մարմիններից, մշակել և ներկայացնել լուծումների մեխանիզմներ: Հասարակական խորհրդի նախագահը նաև տեղեկացրել է, որ ՀՀ բնապահպանության նախարարությունն առաջիկայում նախաձեռնելու է «Անաղբ Հայաստան» միջոցառումների ծրագիր, որ կընդգրկի նաև այն գետավազանները, որտեղ առկա է ռեկրիացիոն միջավայր, այդ թվում նաև Հրազդանի կիրճը: Միջոցառումների շրջանակներում կդիտարկվեն նաև բարձրացված հիմնահարցերը: Նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը տեղեկացրել է, որ ՀՀ կառավարության գործունեության 2017թ. ծրագրում ՀՀ բնապահպանության նախարարության նախաձեռնությամբ ընդգրկված է ջրահեռացման ու կեղտաջրերի մաքրման գործընթացը կանոնակարգող օրենսդրության մշակում, որը նույնպես նպատակաուղղված է վեր հանված խնդիրների լուծմանը:


«Բնապահպան իրավաբանների և տնտեսագետների երիտասարդական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Էրիկ Գրիգորյանը ներկայացրել է Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների համակարգը և դրա կատարելագործման, հասցեական օգտագործման հնարավորությունները: Բանախոսը շեշտել է, որ ներկայում գործող վճարների համակարգը ձեռնարկողներին չի ստիպում առաջնորդվել բնապահպանական առաջնահերթություններով և պետք է վերանայվի այն:

Հասարակական խորհրդի նախագահ Արծվիկ Մինասյանն հավելել է , որ խնդիրը գտնվում է նախարարության ուշադրության կենտրոնում և դրա լուծման նպատակով նախատեսվում է ՀՀ բյուջե մուտքագրված բնապահպանական, բնօգտագործման վճարներն ամբողջովին ուղղել բնապահպանական ծրագրերի իրականացմանը` համայնքների աջակցմանը, կանաչ աշխատատեղերի, տեխնոլոգիաների ներդրմանը: Այս գործընթացում ակնկալվում է նաև միջազգային դոնոր կառույցների կողմից ծրագրերի 50 տոկոսի չափով համաֆինանսավորում, ինչը լրացուցիչ միջոցների ներհոսք կապահովի Հանրապետության բնապահպանության ոլորտ: ՀՀ բնապահպանության նախարարն առաջնային է համարել Անկախության հռչակագրում ամրագրված դրույթը, ըստ որի` Հանրապետության բնական պաշարները համաժողովրդական սեփականություն են, և նախարարությունը իր բյուջետային ծրագրերում առաջնորդվելու է վերոհիշյալ դրույթով: Արծվիկ Մինասյանը նաև տեղեկացրեց, որ ներկայում մշակվում է բնավճարների այնպիսի համակարգ, որը չի խոչընդոտի տնտեսվարողի գործունեությանը, սակայն կխթանի արդյունավետ բնօգտագործումը, կբացառի ձեռնարկողի կողմից շրջակա միջավայրին վնաս հասցնելու և դրա դիմաց անհամաչափ տույժեր մուծելու տարբերակը: Ըստ նախարարի, այդ նպատակով կմշակվի նաև տույժերի վճարման այնպիսի համակարգ, որը կնախատեսի նաև վերահսկողական գործընթացում հասարակության ակտիվության խթանում` նյութական խրախուսման միջոցով:

«Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ նախագահ Մարի Չաքրյանը Հասարակական խորհրդի քննարկմանն է ներկայացրել Օրհուսի կոնվենցիայի առնչությամբ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման համապատասխանության վերաբերյալ Համապատասխանության կոմիտեի V/9a որոշման կատարման առաջընթացի հարցը: Օրհուսի կոնվենցիայի ազգային համակարգող Խաչատուր Խաչատրյանը նիստի մասնակիցներին տեղեկացրել է, որ Համապատասխանության կոմիտեի բարձրացրած բոլոր հարցերով ձեռնարկվել են քայլեր, մշակվել են համապատասխան օրենքների փոփոխությունների նախագծեր:

Քննարկումների ավարտին, հաշվի առնելով հասարակական կազմակերպությունների կողմից բարձրացվող բազմաթիվ բնապահպանական խնդիրները և դրանց լուծման հրատապությունը, որոշվել է ավելի խաճախ հրավիրել ՀՀ բնապահպանության նախարարին կից հասարակական խորհրդի նիստերը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan