Range Rover-ի վարորդը մեքենան վարել է ոչ սթափ վիճակում
Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել Range Rover մակնիշի 777 ZZ 23 համարանիշի ավտոմեքենան, որի վարորդը ենթարկվել է բժշկական փորձաքննության ու պարզվել է, որ ավտոմեքենան վարել է ոչ սթափ (խմած) վիճակում։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը ՃՈ աշխատակիցներին ներկայացրել է, որ ինքը գեներալի տղա է և համոզել է նրանց, որպեսզի ավտոմեքենան չտեղափոխվի «գաի պլաշչադկա», սակայն նպատակին չի հասել։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: