Սևանի թերակղզուց շարունակվում է ճշմարտության երթն՝ ընդդեմ ստի ու կեղծիքի (ուղիղ) Սա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և խաղաղություն երկրի սահմաններին Ամբողջությամբ սատարում եմ Բագրատ Սրբազանի ընթացքը. Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան
6
Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը Սեւանի թերակղզուց շարունակում է երթը դեպի Երևան Կիրանց չափագրողներ են եկել. լարված իրավիճակ (տեսանյութ) Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան. Մենք ուզում ենք, որ դուք ոտքի կանգնեք և վերացնեք այս խարանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը ժամը 18:00-ին կհասնի Սևան Լոռու մարզից և Նորատուսից մեծաթիվ քաղաքացիներ միացան քայլերթին Այո՛, ոգին հաղթել է դուխին, ու հոգևոր Հայաստանը հաղթելու է թազա Հայաստանին. Բագրատ սրբազան Դիլիջանով շարունակվում է «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման երթը Հաղարծնից համաժողովրդական շարժումը կվերսկսի երթը դեպի Երևան Հայը չի՛ կարող ճզմված լինել, ո՞ւր են մեր Ղազանչեցոցն ու Ամարասը. Բագրատ սրբազանը` Հաղարծնի վանքում Հողատվությունը, սուտն ու կեղծիքը հաղթահարելու համար ծավալված երթը հասավ Իջևան Պատերազմ Արցախում
Փաշինյանը Պուտինի երդմնակալության արարողությանը չի մասնակցելու Սևանի թերակղզուց շարունակվում է ճշմարտության երթն՝ ընդդեմ ստի ու կեղծիքի (ուղիղ) Աննա Հակոբյանը շատ փոքր մարդ է, որ ասի՝ իմ որդին հանուն ինչի է զոհվել. Ալիսա Գևորգյան Սա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և խաղաղություն երկրի սահմաններին Կա՛մ Թուրքիա, կա՛մ Ռուսաստան. այս իշխանությունները վտանգավոր և կործանարար այս ընտրության առջև են մեր երկիրը կանգնեցրել, սա մեծ ողբերգություն է. Ռուբեն Մելքոնյան Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը Սեւանի թերակղզուց շարունակում է երթը դեպի Երևան Ոտքի՛, քանի չի հանձնել. Տորոնտոյում մեծ հավաք՝ հաջակցություն Տավուշից մեկնարկած երթին Ոմանք փորձում են մոռանալ կամ մոռացության մատնել ազգին իր պատմական մշակույթից, ակունքներից. աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյան Կիրանց չափագրողներ են եկել. լարված իրավիճակ (տեսանյութ) Կիրանցում ականազերծման աշխատանքների ժամանակ կրկին հայ զինծառայող է պայթել ականի վրա «Շիրակը հանուն հայրենիքի» շարժման անդամները կմիանան Տավուշից սկիզբ առած երթին Բագրատ Սրբազանի գլխավորած երթը այսօր կշարունակվի ժամը 11:00-ից Սոցցանցերում Բագրատ սրբազանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո’չ էլ սրբազանի հետ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան. Մենք ուզում ենք, որ դուք ոտքի կանգնեք և վերացնեք այս խարանը Ամբողջությամբ սատարում եմ Բագրատ Սրբազանի ընթացքը. Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Մեր շարժումը կհասնի իր նպատակին, Հայաստանի կազմաքանդումը կկասեցվի. Գառնիկ Դանիելյան Մեր պահանջն արդար է. սա հայի ապրել-չապրելու խնդիրն է. Աստղ Գալեյան (տեսանյութ) Բագրատ սրբազանը շնորհակալություն է հայտնում կին պարեկին՝ ծառայության համար, իսկ նա էլ սրբազանին՝ գնահատելու համար (տեսանյութ) Բագրատ Սրբազանին Դիլիջանի կենտրոնում դիմավորում են աղուհացով եւ ծափողջյուններով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը ժամը 18:00-ին կհասնի Սևան Լոռու մարզից և Նորատուսից մեծաթիվ քաղաքացիներ միացան քայլերթին Շարունակեք օգնել ազգային շարժմանը և Բագրատ սրբազանին կապել մեր պատմական վերելքների հեղինակների հետ․ Սևակ Հակոբյան «Մայր Հայաստան» ժողովրդական շարժումն իր բոլոր ռեսուրսներով աջակցում է «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժմանը «Ո՛չ հանձնողական Քաղաքականությանը». Լիբանանում ՀՀ դեսպանատան մոտ նստացույց է տեղի ունեցել Այո՛, ոգին հաղթել է դուխին, ու հոգևոր Հայաստանը հաղթելու է թազա Հայաստանին. Բագրատ սրբազան Դիլիջանով շարունակվում է «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման երթը Ձեր լեզվով եմ ասում` ձեզ խելոք պահեք, զղջացեք, ապաշխարեք. Բագրատ սրբազանը` իշխանություններին Թշնամական մամուլն ու իշխանական մամուլը մեկին մեկ նույն քարոզն են անում Ընդդեմ Փաշինյանի հրեշավոր երկընտրանքի․ բունկեր՝ առանց Ալիևի հետ ուղիղ կապի Հաղարծնից համաժողովրդական շարժումը կվերսկսի երթը դեպի Երևան

Հայրենի՞ք եք հանձնում, ԴՆԹ թեստ հանձնեք. Տիգրան Ներսիսյանը` երկրում կատարվողի մասին. Տեսանյութ

Երբ մտավորականը իր կարծիքն է հայտնում երկրում կատարվողի մասին, նրան մեղադրում են քաղաքականությամբ զբաղվելու համար, սակայն այդ եղանակով պարզապես փորձում են մտավորականին լռեցնել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Ներսիսյանը, որն աչքի է ընկնում համացանցային ակտիվությամբ և երկում տեղի ունեցող իրադարձություններին իր գնահատականներով։

«Դա քաղաքականությամբ զբաղվել չէ։ Այսինքն` երբ ես կարծիք եմ հայտնում առողջապահության մասին, բժի՞շկ եմ դառնում։ Կամ եթե դուք կարծիք եք հայտնում թատերական արվեստի մասին, զբաղվո՞ւմ եք թատերական արվեստով։ Սա որտե՞ղ է տեղավորվում։ Այս ամենը նրա համար է, որ լռեցնեն, որ չխոսեն մտավորականները, նպատակն է` քաղաքականությամբ մի զբաղվիր, քո գործով զբաղվիր։ Երբ հայ մարդն իր կարծիքն ասում է իր հայրենիքում կատարվողի մասին, դա չի նշանակում, որ նա դառնում է քաղաքական գործիչ»,–ասում է Ներսիսյանը։ Նրա խոսքով` մտավորականները բոլոր ժամանակներում են տարբեր եղել, խոսել են, կարծիք հայտնել` ամեն մեկն իր չափով։

«Հովհաննես Թումանյանը և Ավետիք Իսահակյանը հարց չեն լուծե՞լ։ Գրիգոր Զոհրաբն էլ է հարց լուծել, երբ Թալեաթի հետ նարդի կամ թղթախաղ էր խաղում, բայց ի վերջո ինքը դարձավ Թալեաթի առաջին զոհերից։ Մտավորականությունը տարբեր է եղել միշտ»,–կարծում է նա։

Չնայած դրան վաստակավոր արտիստն ինքն էլ է խոստովանում, որ այսօր արդեն խոսքն անզոր է, պետք է գործել, հատկապես` այս օրհասական վիճակում։ Նրա համար անհասկանալի է հասարակության իներտ պահվածքը հայրենիքում կատարվողի նկատմամբ։

Ներսիսյանը հիշում է` նախկինում ամենափոքր հարցերի շուրջ հայ մարդը մեծ աղմուկ էր բարձրացնում.

«Երբ տրանսպորտի 100 դրամը դարձավ 150, կամ պուրակում երկու ծառ էին կտրում` ի՞նչ էր կատարվում, ի՞նչ էին անում ակտիվիստները։ Հիշո՞ւմ եք` ինչպիսի արձագանք կար։ Իսկ հիմա դրա կողքին այսօր մեր երկրում, մեր հայրենիքում կատարվողն է, երբ գյուղեր ու հողեր են հանձնում` տարբեր պատճառաբանություններով, ամեն օր զոհ ունենք, և այս ինչ լռություն է»։ Վաստակավոր արտիստի խոսքով` այսօր լռության և մոռացության է մատնվում նաև 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը։ Եթե նախկինում ամեն տարվա ապրիլի 24–ին բոլորը սրտատրոփ սպասում էին, ԱՄՆ նախագահն ասի «genocide» բառը, այսօր հայ մարդը և հայ ղեկավարը չի ասում և խուսափում է եզրույթն օգտագործելուց։

«Պատմական փաստերից խուսափելու ենթատեքստն այն է, որ ոչինչ չի պատահի, եթե այս անգամ էլ պետություն ու պետականություն կորցնենք։ Բայց «պապն ամեն անգամ փլավ չի ուտում», այս անգամ կարող է չստացվի, կարող է կորուստն անդառնալի լինի, որովհետև ոչ թե 19-րդ, այլ 21-րդ դարում ենք։ Մենք այն վիճակում չենք, որ խաղեր տանք, Սյունիք հանձնենք, կոմունիկացիաներ բացենք։ Հաշվի չի առնվում, որ երեք միլիոնանոց մոնոէթնիկ երկում, եթե լցվեն տարբեր ազգեր, նաև թշնամին, փողոցում փափագելու ենք հայ տեսնել։ Այս ամենն այնպես է հանձնվում, որ ես ասել եմ` գնացեք ԴՆԹ թեստ հանձնեք»,–հավելում է Ներսիսյանը։

Վերջում վաստակավոր արտիստն ընդգծում է` հային իր երկրում ու հայրենիքում ապրելու համար «կադաստրի թուղթ» պետք չէ։ Այս գնով խաղաղությունը միայն կորուստներ կարող է բերել, իսկ դրանք Հայաստանի համար կարող են լինել վերջնական և անդառնալի։ Նշենք, որ մայիսի 24-ին Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հայտարարել էր.

«Մենք 30 տարի ապրում ենք մի տեղ, որի կադաստրի վկայականը չունենք, Հայաստանը՝ որպես պետություն, իր բազմահազարամյա գոյության ընթացքում երբեք կադաստրի վկայական չի ունեցել։ Եթե էն, ինչ ուզում ենք անել, ստացվի, պատմության մեջ առաջին անգամ կստանանք կադաստրի վկայական»։

Աղբյուրը` armeniasputnik.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan