Նոր հայ- ռուսական ավիաընկերության ստեղծման ծրագի՞ր կա
Ըստ Ռուսաստանի տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի, Ռուսաստանի և Հայաստանի միջև բանակցություններ են ընթանում` հայկական ավիափոխադրողի ստեղծման վերաբերյալ, որը ներառելու է Sukhoi Superjet 100 (SSJ100) ինքնաթիռներ:
Ըստ ռուսական շրջանակների, գալիք 5 տարում Ռուսաստանը կարող է տրամադրել այդ ավիաընկերությանը մոտ 10 ինքնաթիռ: Նախատեսվում է, որ այդ ծրագիրը կիրականացվի` սկսած 2019 թվականից: Խնդիրը կայանում է միայն նրանում, որ Sukhoi Superjet 100 ինքնաթիռները Ռուսաստանում կառուցվել են էքսպերիմենտալ հիմքի վրա, և ըստ էության, այդ ինքնաթիռները մեծ փորձաշրջան չեն անցել, և նույն ռուսական ավիաընկերությունների ինքնաթիռները հիմնականում BOING և AIRBUS են: Ավելին, ռուսական ներկրման - փոխարինման ծրագրի շրջանակներում Ռուսաստանի կառավարությունը որոշում է կայացրել նոր ռուսական գերժամանակակից քաղաքացիական ինքնաթիռների կառուցման վերաբերյալ, և առաջին էքսպերիմենտալ օրինակները արդեն պատրաստ են: Մինչդեռ Sukhoi Superjet 100 ինքնաթիռների հարցը նույն Ռուսաստանում դեռ օդի մեջ կախված է:
Zham.am