Հանդիպում Բագրատ սրբազանի հետ Սուրբ Աննա եկեղեցում, օրվա ամփոփոում (ուղիղ) «Դուք փակեցիք դուռը Հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև» Բագրատ սրբազանն այցելում է ստեղծագործական միություններ (ուղիղ)
13
Մայր Աթոռի դիվանապետը՝ Թորոսյան Արսենին հորդորել է օգտվել սեփական ուղեղի անվճար ծառայություններից «Պետք լինի 1000 ուսանող էլ կհեռացնեմ համալսարանից». ԵՊՀ պրոռեկտորը սպառնում է հայ ուսանողներին Քաղաքացիները փակել են Ապարան-Երևան ճանապարհը Բագրատ սրբազանը երթ է անում և այցելում գիտական հաստատություններ. Ուղիղ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանն ասաց, որ իրենց անվերապահ աջակցությունն են հայտնում Բագրատ Սրբազանին: Լևոն Քոչարյանի գործով անցնող կարմիր բերետավորը հրել է օպերատորին, վերջինս վնասվել է (տեսանյութ) Բագրատ սրբազանը ոստիկաններին՝ ավելի լավ կլիներ, որ այդքան եռանդով թշնամիների դեմ պայքարեիք Քաղաքացին շղթայով փակել էր փողոցը՝ կողպեքն ամրացելով իր ձեռքին (տեսանյութ) Քաղաքացիները պարալիզացրել են երթևեկությունը մի շարք փողոցներում (ուղիղ) «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքը Հանրապետության հրապարակում` ուղիղ Պատերազմ Արցախում
Հանդիպում Բագրատ սրբազանի հետ Սուրբ Աննա եկեղեցում, օրվա ամփոփոում (ուղիղ) Իսկ Փաշինյանը մեկնել է Դանիա Մայր Աթոռի դիվանապետը՝ Թորոսյան Արսենին հորդորել է օգտվել սեփական ուղեղի անվճար ծառայություններից Քանի որ Արման Բաբաջանյանը չի պատմելու իր կենսագրությունը, դա կանենք մենք․ Ռոբերտ Մարկարյան «Ինչ ունենք այս պահին». Վահե Հովհաննիսյան «Դուք փակեցիք դուռը Հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև» «Պետք լինի 1000 ուսանող էլ կհեռացնեմ համալսարանից». ԵՊՀ պրոռեկտորը սպառնում է հայ ուսանողներին Լրատվության ազատության անվանումով որոշ կազմակերպություններ դառել են «մլիցուց» ավելի բեթար «մլիցա». Գեղամ Մանուկյան Ռուս սահմանապահները Ներքին Հանդից էլ են դուրս եկել Քաղաքացիները փակել են Ապարան-Երևան ճանապարհը Հայկազ Ջոմարդյանի նկատմամբ ծառայողական քննություն կսկսվի. «Հրապարակ» Փակել են Երևան-Սևան մայրուղին (լուսանկար) Վե՛րջ տվեք երկակի ստանդարտների կիրառման պրակտիկային. Հայաստանի ժուռնալիստների միություն Բագրատ սրբազանը երթ է անում և այցելում գիտական հաստատություններ. Ուղիղ Ֆրանսահայ համայնքը միացել է Փաշինյանի հրաժարականի պահանջին Երևանի ավագանիում Արթուր Իսպիրյանի լիազորությունները դադարել են Դիվանագետները խրամատ են լքել, եպիսկոպոսը կոռուպցիոներ է, ագենտ է․ Բա դուք ո՞վ եք․ Բագրատ սրբազան «Պարգևավճար»՝ Փաշինյանի անձնական սպասարկման ոստիկանների համար. օրվա կադրը ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանն ասաց, որ իրենց անվերապահ աջակցությունն են հայտնում Բագրատ Սրբազանին: Բագրատ սրբազանն այցելում է ստեղծագործական միություններ (ուղիղ) ԵՊՀ-ում դասադուլի կոչեր են (տեսանյութ) Ոստիկանության կոպտությունը, անհամաչափ ուժի կիրառումը, իսկ ոմանց մոտ` ակնհայտ լկտի պահվածքն ուղիղ Փաշինյանից իջեցված հանձնարարություն է. Տիգրան Աբրահամյան Լևոն Քոչարյանի գործով անցնող կարմիր բերետավորը հրել է օպերատորին, վերջինս վնասվել է (տեսանյութ) «Կարմիր բերետավորների» գլխավոր «բերետ» Հայկազ Ջոմարդյանը՝ լրագրողին անվանել է տականք (տեսանյութ) Հաղարծինի վանահայր Հայր Սամվելին անհիմն բերման էին ենթարկել. Փաստաբան Բագրատ սրբազանը ոստիկաններին՝ ավելի լավ կլիներ, որ այդքան եռանդով թշնամիների դեմ պայքարեիք Քաղաքացին շղթայով փակել էր փողոցը՝ կողպեքն ամրացելով իր ձեռքին (տեսանյութ) 134 քաղաքացի է բերման ենթարկվել Մեր առջև խնդիր է դրված լինել՝ Արևմտյան Ադրբեջա՞ն, թե Հայաստան, մենք ընտրում ենք Հայաստանը․ Դանիելյան ...Իրար հեծնող բերետ տեսա՞ծ կայիք կամ կարմրաֆեսավորների «հավալլա»-ն

Ես ամեն ինչ արել եմ, որպեսզի այդ թմրանյութի հայտնաբերման փաստի մասին որևէ այլ իրավապահ մարմին, բացի ԱԱԾ-ից չիմանա. Միհրան Պողոսյանի տեսաուղերձը

Միհրան Պողոսյանը ընդհատակից տեսաուղերձ է տարածել` 1 տոննա կոկաինի մասին: Տեսաուղերձում մասնավորաապես ասվում է.

«Հայաստանի և Արցախի համար այս ծանրագույն ժամանակաշրջանում ստիպված եմ անդրադառնալ վերջին շրջանում մեծ աղմուկ բարձրացրած «Մրգենի» ՍՊԸ-ին, որի իրական շահառուն, սեփականատերը հանդիսանում եմ ես։ Այս կազմակերպության գործունեությունը կայանում է Էկվադորից բանանի ներմուծում Հայաստան և Վրաստան։ Կազմակերպությունը սկսել է իր գործունեությունը 2019 թ-ից։ Այդ ժամանակ խնդրել եմ իմ բարեկամին՝ Լևոն Աթաջանյանին, իր անունով բացել կազմակերպություն, անձամբ լինել տնօրեն, քանի որ ես ֆիզիկապես հնարավորություն չեմ ունեցել այդ ամենը կազմակերպել իմ անունով։ Ուզում եմ նշել, որ Լևոն Աթաջանյանը ոչ մի ֆունկցիոնալ պարտականություն կազմակերպությանում չի ունեցել և չի կատարել։ «Մրգենի» կազմակերպության գործունեությունը ամբողջությամբ կազմակերպվում և վերահսկվում է իմ կողմից ամենօրյա ռեժիմով։

Կազմակերպությունում աշխատում մի շարք աշխատակիցներ, որոնք մասնագիտացված են ամենքը իր նեղ բնագավառում ՝ բանվորներ, առաքիչներ, պահեստապետներ, ներմուծման բաժնի աշխատակից, շուկայի վերահսկողության պատասխանատու և տնօրեն։

Ս․ թ․ մայիսի 2-ին «Մրգենի» ՍՊԸ-ն ստանում է բանանի հերթական խմբաքանակը, որի դատարկման ժամանակ պահեստի աշխատակիցները հայտնաբերում են բանանի արկղերի մեջ տարօրինակ փաթեթներ, ինչն առաջացնում է բանվորների, վարորդների և այլ ներկա անձանց մոտ տարակուսանք։ Բոլորը՝ շուրջ 20 հոգի, մոտենում են և սկսում են ուսումնասիրել, քննարկել , թէ ինչ է փաթեթների մեջ։

Կարճ ժամանակ անց արկղերը տարօրինակ փաթեթներով թողնվում են մի անկյունում՝ ռամպայի վրա, անգամ պահեստ չտանելով, և շարունակվում է բանանի դատարկումը։

Ուզում եմ նշել, որ այս ամենը տեղի է ունենում օրը ցերեկով շուրջ 15-20 հոգու ներկայությամբ։

Տարօրինակ պարունակությամբ արկղերը որոշ ժամանակ անց տեղափոխվում են պահեստ և տեղեկացվում է ինձ։

Սկզբում, անհանգստանալով իմ հարազատների և աշխատակիցների կյանքի և ազատության համար, որոշեցի ոչնչացնել տարօրինակ արկղերի զանգվածը։ Հետագայում, մտափոխվելով և հասկանալով, որ սա կարող է լավ առիթ հանդիսանալ իրավապահների համար օպերատիվ միջացառում իրականացնել թմրանյութի ապօրինի շրջանառության մասով, որոշեցի զանգահարել ԱԱԾ տնօրենին և դեպքի մասին հայտնել։

Ս․թ․ մայիսի 13-ին զանգահարել եմ ԱԱԾ տնօրենի ընդունարան, օգնականին խնդրել եմ ապահովել իմ և ԱԱԾ տնօրենի կապը, որը մնացել է անարդյունք։ Կարճ ժամանակ անց զանգահարել եմ ԱԱԾ տնօրենի բջջային հեռախոսահամարին, որը ևս անարդյունք է մնացել։ Այնուհետև ձայնային հաղորդակցություն եմ ուղարկել, որում բացատրել եմ ստեղծված իրավիճակը և խնդրել եմ անհապաղ իրականացնել բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ պահպանելով մեր աշխատակիցների անվտանգությունը և գաղտնիությունը:

Ձայնային հաղորդակցությունը ուղարկելուց քիչ անց ԱԱԾ տնօրենը զանգահարել է ինձ։ Զրույցի ընթացքում մեկ անգամ ևս հանգամանորեն ներկայացրել եմ իրավիճակը և իմ պատրաստակամությունը տրամադրել ամբողջ ինֆորմացիան, որին տիրապետում եմ։ Կարճ ժամանակ անց ԱԱԾ աշխատակիցները արդեն պահեստում առգրավում են տարօրինակ զանգվածով թվով 42 բանանի արկղերը։ Այդ ամենը կշռվում և ֆիքսվում է ԱԱԾ աշխատակիցների կոցմից։ Դա լինում է 1004 կգ։

Եթե հանենք արկղերի և պալետի քաշը ստացվում է 926 կգ զանգված։ Ամբողջ զանգվածը տեղափոխվում է ԱԱԾ։

Հաջորդ իսկ օրը ես ձեռնամուխ եմ լինում, որ ներմուծման բաժնի պետը, պահեստապետը և տնօրենը գնան ԱԱԾ և մանրամասն ներկայացնի ամբողջ իրենց հայտնի ինֆորմացիան։

Նշենք մի քանի կարևոր փաստարկներ․

 

Փաստ 1

Թմրանյութը «Մրգենի» ընկերության և դրա աշխատակիցների համար տարօրինակ հանգամանքների արդյունքում հայտնվել է պատվիրված բանանի կոնտեյների մեջ, ապա նաև կազմակերպության պահեստում։

Փաստ 2

Դրա մասին որևէ իրավապահ մարմին չի իմացել։

Փաստ 3

Այդ թմրանյութի մասին անձամբ եմ հայտնել Հայաստանի Հանրապետության Ազգային Անվտանգության Ծառայության տնօրենին, որը իր համար շոկային է եղել:

Փաստ 4

Կազմակերպության աշխատակիցները բոլոր հնարավոր եղանակներով օժանդակել են այդ թմրանյութը իրենց պահեստում հայտնվելու հանգամանքների բացահայտման համար։

Փաստ 5

Ես ամեն ինչ արել եմ, որպեսզի այդ թմրանյութի հայտնաբերման փաստի մասին որևէ այլ իրավապահ մարմին, բացի ԱԱԾ-ից չիմանա։ Ավելին, որպեսզի ԱԱԾ-ում այդ մասին նախապես տեղեկանա միայն ղեկավար կազմը, անհրաժեշտության դեպքում գաղտնի միջոցառումներ իրականացնելու համար, ինչպես նաև աշխատակիցների անվտանգությունն ապահովելու համար։

Փաստ 6

Մինչև ս․ թ․ մայիսի 24-ը ԱԱԾ-ն տնտեսվարողի մասով գաղտնիությունը պահել է, սակայն մայիս 24-ին հրապարակվել է ընկերության անունը և դրան հետևել են բոլորիս հայտնի հրապարակային հայտարարությունները, որը լուրջ վտանգի տակ է դրել աշխատակիցների և թմրանյութի մասին հայտնած անձանց անվտանգությունը։

Այս ամենից հետո, ցավոք սրտի, կազմակերպության պահեստապետը, ներմուծման բաժնի պետը և տնօրենը կալանավորվում են։ Նման գործելաոճով պետությունը կորցնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու մոտ վստահությունը։

Հատուկ ծառայությունների այսպիսի գործունեությունը հղի է բազում բացասական հետևանքներով։ Հորդորում եմ, որպեսզի քննություն իրականացնող մարմինները զերծ մնան մարդկանց քաշքշուկից և վերջապես հասկանան, որ այսօրինակ անհեթեթ դեպքերում քաղաքացին պետք է պաշտպանություն գտնի հենց իր երկրի իշխանություններից։

Այսպիսով, իմ այս հայտարարությունը կարող եք համարել որպես հաղորդում և օգտագործել բացված քրեական գործում»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan