1USD = 486AMD
1EUR = 521AMD
1RUB = 8.18AMD
Իմ որոշումը պայմանավորված է տարբեր գործոններով՝ անձնականից մինչև այլ գործոններ. Սերժ Սարգսյանը՝ 2018-ին վարչապետի պաշտոնի մասին Հայկական կինոթանգարանը կդառնա լավագույն թանգարաններից մեկը (Լուսանկանրներ) Հերթական արտակարգ դեպքը Գյումրիում. ՌԴ 102-րդ ռազմաբազայի եֆրեյտորի կինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գալուստ Սահակյանը վարչապետի դերում տեսնում եմ Սերժ Սարգսյանին Դեռ չենք քննարկել «Ելքի» առաջարկը. Վահե Էնֆիաջյան «Ելք»-ը ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրելու է Արտակ Զեյնալյանի թեկնածությունը «Հայաստանը չի կարող լինել մահմեդականների բարեկամը»․ Ալիև (Լուսանկարներ) Արձագանք Սերժ Սարգսյանի ելույթին ԱԱԾ հայտարարությունը. Հայաստանում նախապատրաստվել է ահաբեկչություն Հայաստանում տեղի են ունենալու երեք կարևոր իրադարձություններ. վարչապետի հանձնարարականները ( Տեսանյութ)
ԼՐԱՀՈՍ
Իմ որոշումը պայմանավորված է տարբեր գործոններով՝ անձնականից մինչև այլ գործոններ. Սերժ Սարգսյանը՝ 2018-ին վարչապետի պաշտոնի մասին Շփման գծում դիվերսիաների հնարավորությունը նվազել է. Սերժ Սարգսյան ԵՄ վիզաների պահանջի վերացումը այլ գործընթաց է. Սերժ Սարգսյան Պոռնո-աստղի ամուսինը պատմել է ընտանեկան երջանկության գաղտնիքի մասին Հայկական կինոթանգարանը կդառնա լավագույն թանգարաններից մեկը (Լուսանկանրներ) Մի՞թե իշխանություններն իսկապես վախենում են արդար մրցակցությունից. Քսենիա Սոբչակի հարցը Պուտինին (Տեսանյութ) Հերթական արտակարգ դեպքը Գյումրիում. ՌԴ 102-րդ ռազմաբազայի եֆրեյտորի կինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գալուստ Սահակյանը վարչապետի դերում տեսնում եմ Սերժ Սարգսյանին Դեռ չենք քննարկել «Ելքի» առաջարկը. Վահե Էնֆիաջյան «Ելք»-ը ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրելու է Արտակ Զեյնալյանի թեկնածությունը Մոուրինյո. Այս պահին Մխիթարյանի համար «Մանչեսթեր Յունայթեդի» հայտացուցակում տեղ չկա Հայաստանին եւ Լիբանանին հաջողվել է ապահովել քաղաքական երկխոսության բարձր մակարդակ. Սերժ Սարգսյան ՊՆ զինծառայողին 5 տարի ազատազրկում է սպասվում Վլադիմիր Պուտինի ասուլիսը՝ ուղիղ «Հայաստանը չի կարող լինել մահմեդականների բարեկամը»․ Ալիև (Լուսանկարներ) Ջիգարխանյանի կինը կապված է եղել քրեական հանցագործների հետ. ականատեսները խոստովանում են. Տեսանյութ Արձագանք Սերժ Սարգսյանի ելույթին Նոր դաժան տեսարաններ․ 25-ամյա Խորենն ուտում է «ինչ ուզում է» (Լուսանկարներ) ԱԱԾ հայտարարությունը. Հայաստանում նախապատրաստվել է ահաբեկչություն Հայաստանում տեղի են ունենալու երեք կարևոր իրադարձություններ. վարչապետի հանձնարարականները ( Տեսանյութ) «Sport Witness». «Ինտերը» կարող է վարձակալել Մխիթարյանին Գյումրիի մանկական խաղալիքի խանութներից մեկում սեքս շոփի խաղալիքներ են վաճառում(Տեսանյութ) ԱԺ արտահերթ նիստը շարունակվում է (ուղիղ) ԱԺ–ում «տանձ, խնձոր, մանդարին» էլ չեն բաժանի ՀՀ տարածքում ահաբեկչական գործողություններ իրականացնելու մեղադրանքով ԱՄՆ քաղաքացի է հետախուզվում. ԱԱԾ Երևանում բախվել են տանկեր տեղափոխող քարշակը և Nissan-ը Ուշագրավ նախագիծ կառավարության այսօրվա նիստի օրակարգում Ինչո՞ւ է դաշնակցությունը հանկարծ «ոգեւորվել» վարչապետ Կարեն Կարապետյանով Նոր սկանդալ. Հերմինե Նաղդալյանը չի վճարել մի քանի միլիոնի հասած երթևեկության կանոնները խախտելու տուգանքները Ծաղկաձորում կկայանա ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյան-գործարարներ հանդի­պումը «Մալաթիայի պրինցն» ու իր մուրազ ավտոները Երեւանի քաղաքապետարանն 34 մլն դրամով 2017 թվականի «Տոյոտա Քեմրի» ավտոմեքենաներ է գնել Վանաձորի ավագանու նիստում գողական «բազառի» է վերածել վեճն ու «ատչոտ» պահանջել. գործը հասել է քաշքշուկի Դեմարշ Վիգեն Սարգսյանի դեմ. ի՞նչ կորոշի Սերժ Սարգսյանը Սերժ Սարգսյանը հեռանում է. հաշված օրեր են մնացել Սաակաշվիլին ռուսական հատուկ գործակալության անդամ է Հաջորդ տարվանից ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ունենալու է 2200 դոլար պարտք Ամենօրյա աշխատանքներ՝ Երևանի արտաքին լուսավորության ցանցում Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 15-ին 3-4 աստիճանով կբարձրանա Արմավիրի մարզում վարչապետը մասնակցել է արևային էլեկտրակայանի բացմանը, ծանոթացել ինտենսիվ այգիների հիմնման ծրագրին Ամաչում ենք խոստովանել. Նազենի Հովհաննիսյան Ադրբեջանական բանակը կմասնակցի երկրի ներսում ցույցերի ցրմանը Ադրբեջանցի լրտեսները և Զաքիր Հասանովը 3 օր, որ կփրկի Հայաստանը Ադրբեջանում մահացել է ավտովթարից տուժած 4 զինծառայողներից մեկը Արծրուն Հովհաննիսյան. Ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայողի վիճակը միջին է Էրդողանի կոչ է Երուսաղեմը ճանաչել Պաղեստինի մայրաքաղաք Աղդամի շրջանում 400 զինվորականներ և տեղացիներ են բերման ենթարկվել` հայերի օգտին լրտեսելու կասկածանքով Մենք 2018թ գարունը կդիմավորենք առանց հայ-թուրքական արձանագրությունների. Նալբանդյան Համալսարանի բակում... Իշխանությունը դիմում է անցյալ դարի պատմության ամենամութ էջերին. ՀԿ-ների հայտարարությունը Նաիրա Զոհրաբյան. Հարկային օրենսգրքի նախագիծը երկիրը տանելու է դեպի փակուղի (Տեսանյութ) «Կարողա՞ բանակի հաշվինա հարստացել». Սարոյանը՝ Հայկազ Բաղմանյան (Տեսանյութ) Հայ-իռլանդական բջջային հավելվածը հավակնում է գրավել բրիտանական շուկան «Ի՞նչ կապ ունի հոգին թաքցված փողերի հետ» Ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքն ընդունվեց 75 կողմ, 12 դեմ և 8 ձեռնպահ քվեարկությամբ Նոր սառցե ներկայացում՝ Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոցում ԱԺ-ում քննարկվում է «Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (ուղիղ) Արմավիրի մարզպետի խորհրդականի սպանության գործով փորձաքննության պատասխաններն այս շաբաթ էլ չստացվեցին Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Կոձիասին (տեսանյութ) Սաակաշվիլին՝ վարչապետ դառնալու առաջարկի մասին (Տեսանյութ) Մոուրինյուն ու Մխիթարյանը հանդիպել են Արթուր Բաղդասարյանի՝ առաջիկայում ՍԴ նախագահ նշանակվելու մասին լուրերը լրատվական դաշտում հայտնվում են իր իսկ պատվերով Դիզվառելիքը կթանկանա մեկ լիտրի համար 50 դրամով Արա Բաբլոյանը որոշել է խախտել տարիներով ձևավորված ավանդույթը Ո՞ւմ կփրկեք առաջինը․ Նիկոլ Փաշինյանին, թե Արտաշես Գեղամյանին Իրավապահ համակարգը՝ փակուղու առաջ. Վրաստանը չի հանձնում քրեական հեղինակություններին Գրեթե վերջնականապես որոշվել է. արտաքին գործերի նախարար կնշանակվի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ԱԱԽ շենքում «շատ թանկ» վերանորոգում է սկսվել Կառավարությունը «Գազպրոմ Արմենիա»-ին անհատույց կտրամադրի 1.2 մլրդ դրամի գույք Սամվել Ալեքսանյանը «քաշել» է գեներալ Սեյրանին. նրանց հարաբերությունները թարսվել են Ամերիկացիները գրավ են դնում իրենց տները բիթքոին ձեռք բերելու համար (Տեսանյութ) Հայաստանում ամանորյա տոնական օրերը 3-ով կկրճատվեն 24-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ իր երեխայի մորը և ընկերուհուն պոռնկության շահագործման ենթարկելու համար Երևանում մեկ շաբաթում ծնվել է 384 երեխա Երևանում բերման է ենթարկվել 35-ամյա ԱՄՆ քաղաքացին Հին հայերի շիկահեր և կապուտաչյա լինելու մասին «առասպելի» տարածումը անցնում է բոլոր տրամաբանական սահմանները Ժամկետային զինծառայող Նարեկ Ադիբեկյանին սպանելու կասկածանքով ձերբակալվել է ծառայակիցը Միհրան Պողոսյանը` ՊԵԿ նախագա՞հ ՀՀ-ում պրոցներին կից ջերմոցներ կկառուցվեն
Հարցում

Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում. երկուսին էլ մենք պատրաստ ենք. Սերժ Սարգսյան

Մեր սահմաններից ոչ շատ հեռու ծավալվում են լրջագույն ռազմաքաղաքական գործընթացներ, որոնց մենք ուշի-ուշով հետևում ենք: Այս մասին այսօր ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի (ՊԱՀՀ) կրթական նոր ծրագրի մեկնարկն ազդարարող նիստին ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ իմ սկզբունքային մոտեցումները վերջերս ներկայացրել եմ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից: Այնտեղ ասածներս այժմ նորից այստեղ կրկնելու կարիքը չեմ տեսնում:

Ցանկանում եմ, այնուամենայնիվ, ընդգծել մի քանի հանգամանք:

Առաջին՝ այս փուլում մենք Արցախում ռազմական խնդիր լուծելու կամ դնելու նպատակ չունենք: Արցախի քաղաքացիական բնակչությունը հակառակորդի անխտրական կրակից պաշտպանելու խնդիրը մենք հիմնականում արդեն լուծել ենք և լուծել ենք վաղուց : Խնդրի խաղաղ կարգավորումը, ի թիվս այլ պայմանների, պետք է իսպառ բացառի որևէ ռազմական սպառնալիք Արցախի խաղաղ բնակչության հանդեպ:

Երկրորդ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, իսկապես, չունի ռազմական լուծում: Ուստի, հնարավոր չէ մեկ ձեռքով կրակել, իսկ մյուսով բանակցել այդ լուծումը գտնելու նպատակով: Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք:

Բանակցությունները պետք է տեղի ունենան զենքի լռության շնորհիվ ձևավորվող փոխադարձ վստահության պայմաններում: Կարճաժամկետ տակտիկական կամ քարոզչական առավելություն ստանալով` կողմերից ոչ մեկը որևէ էական հարց իր համար չի լուծում: Ընդհակառակը, սադրանքները պարզապես անհնարին են դարձնում լուրջ բանակցությունները:

Այստեղ էլ ուզում եմ մի փոքրիկ շեղում կատարել թեմայից և ասել, որ ինձ համար անկեղծորեն շատ տարօրինակ իրավիճակ է ստեղծվել, երբ ժնևյան բանակցություններից հետո ադրբեջանական կողմը մի հատուկ չարությամբ փորձում է շեշտել, որ ես ինչ-որ պայմանավորվածություններ եմ խախտել: Անկեղծորեն տարօրինակ է, և ես մեր հաջորդ հանդիպմանը շատ անհամբեր սպասում եմ, որպեսզի իմ գործընկերոջը հարցնեմ, թե ինչն է նրանց զայրացրել: Ընդ որում՝ խոսում են մարդիկ, ովքեր, փաստորեն, ընդհանրապես տեղյակ չպետք է լինեն մեր խոսակցությանը, որովհետև մենք երկուսով ենք խոսել, և եթե մենք պայմանավորվածություն ենք ունեցել որևէ մեկին չասելու, ապա ինչպես են իր օգնականները, կամ, չգիտեմ, տեղակալները և այլն, թեմային ծանոթացել: Ձեզ հավատացնում եմ՝ մեր խոսակցությունից ես կես բառ անգամ որևէ տեղ չեմ ասել: Իսկ ի՞նչ եմ ասել Շվեյցարիայի հայ համայնքի հետ հանդիպմանը՝ ես ասել եմ, որ որևէ հայ ղեկավար չի կարող փաստաթուղթ ստորագրել, որը խաթարելու է Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը: Սա՝ մեկ: Երկրորդ՝ ես ասել եմ, որ Ղարաբաղն Ադրբեջանից դուրս պետք է լինի: Եվ երրորդ՝ ասել եմ, որ Ադրբեջանի նախագահն էլ է մտահոգված իր զինվորների անվտանգությամբ և զոհվելով: Այսինքն՝ այստեղ որևէ նոր բան կա՞: Ես կրկնել եմ այն, ինչ 20 տարի ասում եմ, ինչ 25 տարի մենք խոսում ենք: Այսինքն, եթե որևէ մեկին թվում էր, թե եթե մենք Ժնևում բանակցել ենք, ասել ենք և հայտարարություն ենք ընդունել, որ լարվածությունը պետք է թուլանա՝ դա չի նշանակում, որ Ղարաբաղի անկախության ձգտումն էլ պետք է թուլանա: Անկեղծ ասած, ինձ համար շատ տարօրինակ է:

Մենք վրեժի և կոլեկտիվ պատժի գործողություններ չենք իրականացրել, չենք իրականացնում և չենք էլ իրականացնելու: Սակայն ամեն մի ռազմական կորստի դիմաց լինելու է հակառակ կողմի զինվորականների դեմ ուղղված հատուցման գործողություն:

Իմ այս շեշտադրումների երրորդ խումբը մեր գաղափարախոսության մասին է: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը էթնիկական և կրոնական բնույթ չի կրում: Մենք որևէ խնդիր չունենք ո՛չ ադրբեջանցի ժողովրդի, ո՛չ էլ առավել ևս մահմեդական կրոնի հետ: Մենք վստահ ենք, որ ադրբեջանցի ժողովուրդը խաղաղություն է ցանկանում, պարզապես այդ ցանկությունը պետք է ճիշտ հունի մեջ գցել:

Արցախի ազատագրական շարժման ամենաառաջին իսկ օրվանից մենք ամեն ինչ արել ենք այդ պահին գործող օրենքի և միջազգային իրավունքի շրջանակներում: Մենք իսկապես մեր առջև խնդիր ենք դրել բոլոր գործողություններն իրականացնել այն ժամանակվա գործող ԽՍՀՄ օրենքին և միջազգային իրավունքին համապատասխան: Չգիտեմ՝ ինչքանով մենք պետք է շնորհակալ լինենք մեր ավագ ընկերներին, ովքեր կարողացել են այդ ճիշտ գաղափարը ներարկել մեզ: Եվ հենց այս պատճառով մենք հստակորեն ասում ենք, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը, կոնֆլիկտը տարբերվում է նախկին Խորհրդային միության տարածքում եղած բոլոր կոնֆլիկտներից՝ ոչ միայն այն պատճառով, որ այս կոնֆլիկտների ծագումնաբանությունն է տարբեր, այլ առաջին հերթին այն պատճառով, որ ամեն ինչ արվել է օրենքին և իրավունքին համապատասխան»,- իր ելույթում ասել է ՀՀ նախագահը:

website by Sargssyan