Ինչպես դիմավորեցին ՌԴ վարչապետին. Տեսանյութ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանի հրավերով այսօր պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնությանկառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևը: «Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
Դմիտրի Մեդվեդևի գլխավորած պատվիրակության կազմում են ՌԴ կառավարության ղեկավարի առաջին տեղակալ Իգոր Շուվալովը, Ռուսաստանի կապի և զանգվածային հաղորդակցության նախարար Նիկոլայ Նիկոֆորովը, էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը, տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը, գյուղատնտեսության նախարար Ալեքսանդր Տկաչովը, Սարատովի նահանգապետ Վալերի Ռադաևը, Էկոլոգիական, տեխնոլոգիական և ատոմային վերահսկողության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսեյ Ալյոշինը, «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը, պաշտոնատար այլ անձինք:
Հայաստանի իշխանությունները Մեդվեդևին ամենաճոխ ձևով դիմավորեցին: Մի քանի շաբաթ առաջ վարչապետ Կարեն Կարապետյանը անգամ իր նստավայրն էր վերանորոգում: Կարեն Կարապետյանը ցանկանում է տպավորություն գործել իր ռուս գործընկերոջ վրա:
Այսօր Երևանում կայնալու է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը, որին մասնակցելու են ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետերը: Այս կապակցությամբ ամբողջ Իսակովի պողոտան պատված էր ԵԱՏՄ անդամ երկրների դրոշներով, իսկ ահա Հաղթանակ կամրջի վրա միայն Հայաստանի և Ռուսաստանի դրոշներն էին: Իշխանությունները այս կերպ էլ փորձել են առանձնահատուկ վերաբերմունք ցույց տալ Մեդվեդևին: