«Մանկական Եվրատեսիլ-2017»-ի հայաստանյան երգը. Տեսանյութ
Հայտնի է երգը, որով «Մանկական Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթին կներկայանա հայաստանյան պատվիրակ Միշան (Միքայել Գրիգորյան): Այն կոչվում է «Բումերանգ»: Երգի երաժշտության հեղինակը Վահրամ Պետրոսյանն է, խոսքերի հեղինակներն են Ավետ Բարսեղյանը, Դավիթ Ծերունյանը, Արթուր Աղեկյանը: Այս երգը բարության կոչ է ամբողջ աշխարհին:
Միշան վստահ է, որ բումերանգի նման բարությունն էլ ունի հետ վերադառնալու հատկություն:
9-ամյա Միքայել Գրիգորյանը իր երաժշտական ճանապարհը սկսել է Լիրա Քոչարյանի ղեկավարած «Արցախի ձայներ» նախագծից, որի շնորհիվ էլ հնարավորություն է ստացել ելույթ ունենալ տարբեր երկրներում:
Միշան 2016 թ-ին մեր Հայաստանը ներկայացրել է «Մանկական Նոր ալիք» երգի մրցույթում ու զբաղեցրել 2-րդ հորիզոնականը:
Zham.am