Ռիո դե Ժանեյրոյի ոստիկանները պատահաբար իսպանացի զբոսաշրջիկի են սպանել
Ռիո դե Ժանեյրոյի ոստիկանությունը պատահմամբ իսպանուհի զբոսաշրջիկի է սպանել քաղաքի ետնախորշերից մեկում այն պահին, երբ վերջինիս մեքենան չի կանգնել ոստիկանության պահակետի մոտ:
Տեղի իրավապահ մարմինները հաստատել են, որ 67-ամյա Մարիա Էսպերանսա Խիմենեսը զոհվել է, երբ ոստիկանը Ռոսինյա ետնախորշում պատահաբար կրակ է բացել նրա վրա:
Նշվում է, որ Ռոսինյայում պարբերաբար կոպիտ բռնություններ են տեղի ունենում, երբ բրազիլացի մաֆիոզները թմրավաճառքի վերահսկողության համար պայքարում են իրար դեմ: