Պորոշենկոյին կանխատեսում են Չաուշեսկուի ճակատագի՞րը. Տեսանյութ
Կիևի կենտրոնում շարունակվում է մայդան 3-ը: Բողոքի ակցիայի կողմնակիցները զգուշացնում են Պորոշենկոյին, որ եթե ինքը կամովին չհեռանա իշխանություններից, ապա նրան կգցեն Չաուշեսկուի օրը: Իսկ Սահակաշվիլիի, այսպես կոչված, ռազմական թևի ղեկավարներից մեկը` ուկրաինական երկրապահ Սեմյոն Սեմյոնչենկոն նշել է, որ եթե Ուկրաինայի կենտրոնում բողոքի ակցիայի կանգնեն 500 ուկրաինացի երկրապահներ, ովքեր որ չեն վախենում մահից, Պորոշենկոյի իշխանության ուժային բլոկը կկազմալուծվի, և ըստ նրա, ամենայն հավանականությամբ մինչև Նոր տարի Պորոշենկոն այլևս իշխանության մեջ չի լինի:
Zham.am