Հայտնաբերվել են գողացված ջինսերը
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ պարզվել են հոկտեմբերի 20-ի ժամը 20:00-ից մինչև հոկտեմբերի 21-ի ժամը 07:00-ն ընկած ժամանակահատվածում Թումանյան փողոցի 11/1 հասցեում գործող «Ռոդեո-Ջինս» խանութից մեծ քանակի ջինսե տաբատներ գողացողի ինքնությունը:
Ոստիկաներն ու քննիչները կասկածյալ Ա. Բաղրամյանի տանը և օժանդակ շինություններում հայտնաբերել են 70 հատ ջինսե տաբատ:
Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական գործողություններ՝ կասկածյալ Ա. Բաղրամյանին հայտնաբերելու ուղղությամբ:
Մանրամասները կարդացեք` Shamshyan.com- ում