Ըստ Պորոշենկոյի, Սահակաշվիլիի և Տիմոշենկոյի հետևում կանգնած են Ռուսաստանը և Պուտինը. Տեսանյութ
Մինչ Կիևի կենտրոնում Սահակաշվիլին փորձում է իրականացնել 3-րդ մայդանը, իսկ պառլամենտում նրան աջակցում է Յուլիա Տիմոշենկոն, Պորոշենկոյին մոտ կանգնած ԶԼՄ-ները փորձում են համոզել ուկրաինական հասարակությանը, որ իբր վերը նշված գործիչների հետևում կանգնած են Պուտինը և Ռուսաստանը: Դրա համար նույնիսկ Պորոշենկոյի թիմը քաղաքական տեսահոլովակ է նկարահանել` ցույց տալու համար, թե ինչ կլինի Ուկրաինայի հետ, եթե Տիմոշենկոն դառնա Ուկրաինայի նախագահ:
Zham.am