Եվրոպայի Հայերի Համագումարը իր խորին ցավակգությունն է հայտնում Լեւոն Հայրապետյանի մահվան առթիվ
Եվրոպայի Հայերի Համագումարը իր խորին ցավակգությունն է հայտնում ազգային բարերար եւ գործարար Լեւոն Հայրապետյանի ողբերգական մահվան առթիվ նրա ընտանիքին, հարազատներին, եւ բոլոր այն հայրենակիցներին, որոնց համար ազգային եւ մարդլկային արժանիքները եւ արդարության ձգտումը վեր են ամեն ինչից:
Լեւոն Հայրապետյանը պատկանում էր այն հայ գործարարների եւ մտավորականների շարքին, որոնք իրենց մտավոր եւ նյութական կարողությունները անմնացորդ ի սպաս են դրել ու դնում Հայաստանի ու Արցախի բարգավաճմանն ու զարգացմանը:
Ռուսաստանյան գործարար բարերարը չընդունելով իր դեմ անարդար մեղադրանքներն ու դատական վճիռները, ի վերջո ծանր հիվանդության պայմաններում մահացավ անազատության մեջ՝ դառնալով Ռուսաստանյան արդարադատության անարդար քաղաքականության եւ հայկական էլիտայի եւ իշխանությունների անտարբերության զոհը:
Հույսով նրա ազգանվեր գործունեությունը հատկապես Արցախում՝ հանձին նրա գաղափարները կիսող ընկերների եւ մտավորական եւ գործարար շրջանակների, կունենա իր արժանի շարունակությունը:
Եվրոպայի Հայերի Համագումար
Շվեդիա 20 հոկտեմբեր 2017
[email protected]