Ադրբեջանցիների հակահայկական ֆիլմի ցուցադրությունն արգելել են Ռուսաստանում
Ադրբեջանցիների նկարահանած «Հայկական ֆաշիզմ» խորագիրը կրող ֆիլմն ընդգրկվել է Ռուսաստանի ծայրահեղական նյութերի դաշնային ցանկում: Այս մասին տեղեկացնում Rusarminfo-ն:
««Ադրբեջանը Կովկասում հայերի վերաբնակեցումից ի վեր» բառերով սկսվող և «Ադրբեջանին՝ որպես ագրեսիայի զոհի» բառերով ավարտվող ադրբեջանական ֆիլմը, որի տևողությունը 1 ժամ 5 րոպե 59 վայրկյան է, ծայրահեղական նյութ է ճանաչվել», - ասվում է Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարության պաշտոնական կայքում:
Ռուսական դատարանի որոշմամբ՝ ֆիլմի ցուցադրությունը ՌԴ տարածքում արգելվել է:
Աղբյուրը` Tert.am