Խոշոր ավտովթար. բախվել են Toyota Land Cruiser Prado և Mercedes E320 մեքենաները. Տեսանյութ
Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։20-ի սահմաններում Զովունի գյուղի սկզբնամասում բախվել են Միհրան Հարությունյանի վարած Toyota Land Cruiser Prado մակնիշի 777 ՕԼ 73 համարանիշի և Գևորգ Հայրապետյանի վարած Mercedes E320 մակնիշի 91 AA 09 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ թիվ 13 հատուկ հրշեջ ջոկատը՝ ջոկատի հրամանատար Արթուր Սիմոնյանի գլխավորությամբ, ովքեր քաղաքացիների օգնությամբ պատգարակով վիրավորներին տեղափոխել են օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենան։ Վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։
Բախման հետևանքով բետոնե էլեկտրասյունը տապալվել է, ինչի պատճառով էլ «Հայէլեկտրոցանց» ընկերության ներկայացուցիչները ժամանակավորապես հոսանքազրկել են տարածքը։ Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հետաքննիչ Ռուբեն Գևորգյանի կողմից նյութեր են նախապատրաստվում, ում հանձնարարականով էլ ավտոմեքենաները տեղափոխվում են Ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը։
Մանրամասները` Shamshyan.com - ում