Հրայր Թովմասյանը ՍԴ նախագա՞հ
«Ժամանակ»-ը գրում է. «Հոկտեմբերի 15-ին լրացավ Սահմանադրական դատարանի անդամ Կիմ Բալայանի 70-ամյակը: «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Կիմ Բալայանի տեղի ամենահավանական հավակնորդը ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանն է: Արդեն տևական ժամանակ է՝ խոսվում է այն մասին, որ Թովմասյանը կարող է փոխարինել ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին, ով 2018թ. մարտի 23-ին դառնում է 70 տարեկան, և կրկին օրենքի ուժով նրա լիազորությունները դադարում են: Բայց մինչև Սահմանադրական դատարանի նախագահ դառնալը Հրայր Թովմասյանը պետք է ՍԴ անդամ լինի: Տեսականորեն Հրայր Թովմասյանին ՍԴ անդամ կարող են նշանակել Գագիկ Հարությունյանի փոխարեն, սակայն իշխանությունը ավելի պատեհ է համարում նրան ՍԴ անդամ նշանակել Կիմ Բալայանի փոխարեն, որպեսզի մի քանի ամիս լինի ՍԴ շարքային անդամ, և նոր միայն ԱԺ կողմից ընտրվի ՍԴ նախագահ»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում