Ջիգարխանյանի կինը վերջապես հրաժարական է տվել թատրոնի տնօրենի պաշտոնից, իսկ հայտնի դերասանն անտուն է մնացել. Տեսանյութ
Արմեն Ջիգարխանյանի երիտասարդ կինը` Վիտալինա Ցիմբալյուկ - Ռոմանովսկայան այսօր Արմեն Ջիգարխանյանի թատրոնի տնօրենի պաշտոնից ինքնակամ հրաժարական է տվել և փաստաթղթեր է հավաքում` մեծ դերասանի հետ ամուսնալուծության համար: Վիտալինայի ներկայացուցիչ Իրինա Մազուրը սույն փաստը հիմնավորել է նրանով, որ հայտնի դերասանը ողջ Ռուսաստանով մեկ խայտառակեց Վիտալինային:
Հիշեցնենք, որ Արմեն Ջիգարխանյանը երեկվա Ռուսական Առաջին ալիքով թոկ - շոուի ժամանակ կրկին մեղադրանքներ ներկայացրեց Վիտալինայի հասցեին` նշելով որ նա գող է և վաճառել է Ջիգարխանյանի բոլոր բնակարանները, և հայտնի դերասանը ներկա պահին անտուն է մնացել Մոսկվայում:
Zham.am