Երեւանի կենտրոնի բնակարաններից մեկում դիակ է հայտնաբերվել
ԱԻՆ-ում, այսօր ժամը 13:08-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թումանյան փողոցի թիվ 32 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը. նախասրահի հատակին հայտնաբերվել է 74-ամյա Ա. Դ.-ի դին: