Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է Պուտինին՝ ստացած համաժողովրդական աջակցության և վերընտրվելու կապակցությամբ Ամերիկացիներն ասում են՝ չեն ուզում ձեզ հետ ամուսանանալ, ո՞ւմ եք խաբում. Արթուր Խաչիկյան (տեսանյութ) Բնակիչներով որոշել ենք ինքնապաշտպանություն կազմակերպել. Ոսկեպարի զինղեկը՝ մանրամասներ է պատմել Փաշինյանի հետ հանդիպումից
19
Փաշինյանը ՆԱՏՕ-ին հավաստիացրել է, որ հավատարիմ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման օրակարգին Ստի ու կեղծիքի «իշխանության» անգործությունը․ ավագանու անդամ (տեսանյութ) Հայերը Փաշինյանի ավտոշարասյունն ազդանշաններով ու վաստակած «դա-վա-ճա՛ն» վանկարկումներով են «ողջունել» (տեսանյութ) Քաղաքացին քարով հարվածել է կառավարության շենքի պատուհանին. նրան բերման ենթարկեցին (տեսանյութ) «Մենք միասնական ենք Ռուսաստանի հետ». հայ կամավորները շնորհավորել են Պուտինին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ ԱԱԾ պեհեստազորի սպաները շնորհավորել են Պուտինին՝ վերընտրվելու առթիվ Բացահայտվել է Արաբկիրի շուկայի սեփականատերը (տեսանյութ) Ոսկեպարցիները Փաշինյանի ադրբեջանցիներին հանձնելու տարածք չունեն Փաշինյան. Երևանում ոչ մի բուհ չպետք է լինի... Թերևս, մնում է հայտարարի, որ Երևանն էլ չպետք է լինի Սահմանագծումը սկսել են Տավուշից, որ թշնամուն բերեն մեր զինվորի թիկունք. Իշխան Սաղաթելյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Փաշինյանը ՆԱՏՕ-ին հավաստիացրել է, որ հավատարիմ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման օրակարգին Հայաստանի բանկերի մեծ մասը մարտի 30-ից կդադարեցնի «Միր» քարտերի ընդունումը ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը. Սթոլտենբերգ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է Պուտինին՝ ստացած համաժողովրդական աջակցության և վերընտրվելու կապակցությամբ Ստի ու կեղծիքի «իշխանության» անգործությունը․ ավագանու անդամ (տեսանյութ) Ժողովրդին պատերազմով ահաբեկողը դեռ իշխանության է. Կարեն Բեքարյան (տեսանյութ) Հայաստանին է մոտենում է հաջորդ ցիկլոնը Թևերի տակ դրված եվրա... բարձ. «Փաստ» Ո՞րն է «դարակազմիկ» նախագծի առանցքային նպատակը. «Փաստ» Ամերիկացիներն ասում են՝ չեն ուզում ձեզ հետ ամուսանանալ, ո՞ւմ եք խաբում. Արթուր Խաչիկյան (տեսանյութ) «Ադրբեջանը կարևոր է ՆԱՏՕ-ի համար... Ադրբեջանի գազը շատ կարևոր է». Սթոլթենբերգ 20 Հարց՝ ԱԺ օրակարգում. Տեսանյութ Բնակիչներով որոշել ենք ինքնապաշտպանություն կազմակերպել. Ոսկեպարի զինղեկը՝ մանրամասներ է պատմել Փաշինյանի հետ հանդիպումից Ի՞նչ են ասել Փաշինյանին Նոյեմբերյանում Փաշինյանի և Ալեն Սիմոնյանի եղբայրները բիզնեսմեններ են Ինչ է քննարկվել ՔՊ խմբակցության փակ նիստում Ալիևը ցուցմունք տվեց Փաշինյանի դեմ, ԵՄ-ն ավետեց՝ Հայաստանը կտրվի Թուրքիայի կառավարմանը, թուրքական նվաճումը պոզով-պոչո՞վ է լինում. Վարուժան Գեղամյան Քաղբանտարկյալներ Արմեն Աշոտյանի, Նարեկ Մալյանի և Մամիկոն Ասլանյանի պայքարի լուսանկարները՝ Երևանում Խնդիրը մեկն է՝ դժվարացնել Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան հաղորդակցության ուղին․ Ոսկանյան «Զգուշացնում ենք, որ նման հրամանը ապօրինի է, հակասահմանադրական և խիստ պատժի է ենթակա». «Հայաքվե» Ըստ Փաշինյանի՝ 6-րդ դարի հայկական եկեղեցին ադրբեջանական է. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանը՝ լինելով թերուս և կիսագրագետ, դասակարգային ատելություն ունի գրագիտության և կրթության նկատմամբ. Լևոն Զուրաբյան Հարավային Օսիան և Աբխազիան Վրաստանի մաս են. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Հայերը Փաշինյանի ավտոշարասյունն ազդանշաններով ու վաստակած «դա-վա-ճա՛ն» վանկարկումներով են «ողջունել» (տեսանյութ) Փաշինյանի «ահաբեկչական» այցը Ոսկեպար Քաղաքացին քարով հարվածել է կառավարության շենքի պատուհանին. նրան բերման ենթարկեցին (տեսանյութ) «Մենք միասնական ենք Ռուսաստանի հետ». հայ կամավորները շնորհավորել են Պուտինին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ Ադրբեջանցիներն ավերել են գետավանցի ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշահամալիրը (լուսանկար) Սա զոռբա, տգիտության ձեռագիր է․ պատգամավորը՝ ակադեմիական քաղաքի մասին Հայտնել է, որ 4 գյուղերը պետք է անհապաղ հանձնել, այլապես պատերազմ կլինի․ Գառնիկ Դանիելյան

Սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործությունների թիվն ավելացել է. Ուսումնասիրություն

ՀՀ քննչական կոմիտեն և «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» հասարակական կազմակերպությունը համատեղ ուսումնասիրել են 2015-2016 թվականների ընթացքում սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ ՀՀ ՔԿ վարույթում քննված քրեական գործերը:

Այսպես՝ ըստ վիճակագրական տվյալների՝ 2015-2016 թվականների ընթացքում ՔԿ-ի վարույթում քննվել է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 138-142-րդ հոդվածներով հարուցված 288 քրեական գործ, որից 131 քրեական գործը՝ 2015 թվականին, իսկ 157-ը՝ 2016 թվականին: Կարելի է փաստել, որ քննված քրեական գործերի թիվը 2016 թվականին, 2015 թվականի համեմատությամբ, աճել է 26-ով:

Ընդ որում, 2016 թվականին` 2015 թվականի համեմատ, էապես ավելացել են երեխաների դեմ ուղղված սեռական հանցագործությունների թիվը (ՀՀ քր. օր. 141-րդ և 142-րդ հոդվածներով), ինչը պահանջում է երեխաների պաշտպանության ուղղությամբ իրականացնել առավել արդյունավետ միջոցներ՝ իրազեկելով երեխաներին և նրանց ծնողներին կամ երեխայի խնամքով կամ դաստիարակությամբ զբաղվող այլ անձանց՝ դեպքերի կանխմանը և բացահայտմանը նպաստող գործողությունների և հնարավոր մեթոդների մասին: Իսկ հաշվի առնելով, որ տուժողների մեծամասնությունը 14-16 տարեկան երեխաներ են, անհրաժեշտ է այդ տարիքի երեխաների միջավայրում կազմակերպել հատուկ կանխարգելիչ և բացատրական դասընթացներ: Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ ՀՀ քրեական օրենսգրքի 138-142-րդ հոդվածներով կարճված քրեական գործերի թվի նվազումը վկայում է, որ քննիչներն առավել հանգամանորեն են սկսել իրականացնել այդ գործերի քննությունը՝ բացահայտելով գործի բոլոր հանգամանքները:

2015թ.-ին սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործություններով հարուցված քրեական գործերով որպես կասկածյալ/մեղադրյալ ներգրավվել է 95 անձ՝ բոլորը արական սեռի ներկայացուցիչներ, որոնցից 82-ն ազգությամբ հայ, 11-ը՝ եզդի, իսկ 2-ը՝ պարսիկ, իսկ 2016թ.-ին որպես կասկածյալ/մեղադրյալ ներգրավվել է 113 անձ՝ բոլորն արական սեռի ներկայացուցիչներ, 99-ը՝ ազգությամբ հայ, 12-ը՝ եզդի, 1-ը՝ ռուս, 1-ը՝ մոլդովացի:

2016թ.-ին 157 քրեական գործերով տուժող է ճանաչվել 162 անձ, որոնցից 11-ը՝ արական, իսկ 151-ը՝ իգական սեռի ներկայացուցիչներ: Տուժողներից 147-ն ազգությամբ հայ էին, 14-ը՝ եզդի, 1-ը՝ մոլդովացի: Տուժողներից 160-ը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ էին, 1-ը՝ Ռուսաստանի Դաշնության, իսկ 1-ը՝ Մոլդովայի Հանրապետության քաղաքացի: 2015 թ.-ին 131 քրեական գործով տուժող է ճանաչվել 142 անձ, որոնցից 11-ը՝ արական, իսկ 131-ը՝ իգական սեռի ներկայացուցիչներ: Տուժողներից 131-ն ազգությամբ հայ էին, 10-ը՝ եզդի, իսկ 1-ը` մարի: Տուժողներից 141-ը եղել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, իսկ 1-ը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության:

Այսինքն՝ տուժողների մեծամասնությունը կանայք են (ընդհանուր տուժողների 92.7%), Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ (ընդհանուր տուժողների 99%):

2016թ.-ի գործերով տուժողների տարիքը տատանվել է 5 տարեկանից 74 տարեկանը, իսկ 2015թ.-ին` 4-ից 62: Սակայն տուժողների մեծամասնությունը 15 տարեկան էին (ընդհանուր տուժողների 30%), իսկ 14-16 տարեկան տուժող երեխաները կազմում էին ընդհանուր տուժողների գրեթե կեսը (ընդհանուր տուժողների 48%):

Ամփոփման արդյունքում կատարվել են առաջարկություններ՝ տուժողների իրավունքներն առավել արդյունավետ պաշտպանելու համար:

Ներկայացնում ենք ուսումնասիրության արդյունքներն ամբողջությամբ՝ «2015-2016 թվականների սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործություններն ու դրանց վարույթի առանձնահատկությունները»

Ուսումնասիրությանը կարող եք ծանոթանալ Քննչական կոմիտեի պաշտոնական կայքում:

ՀՀ քննչական կոմիտե

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan