Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում
Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:20-ի սահմաններում Կոմիտասի պողոտոյում՝ Կոմիտասի շուկայի հարևանությամբ, Toyota մակնիշի 88 RM 288 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց եչթևեկելի գոտի և բախվել Renault մակնիշի 375 OV 61 համարանիշի տաքսի ավտոմեքենային, վերջինն էլ ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Audi մակնիշի 34 NR 312 համարանիշի ավտոմեքենային:
Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, 1 հոգի էլ Թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենանները:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժանմունքը պարզում են վարորդների ինքնությունը։
Մանրամասները` Shamshyan.com -ում