Այսօր Հայաստանի Հրթիռահրետանային զորքերի օրն է
Այսօր նշվում է Հրթիռահրետանային զորքերի օրը:
Հրթիռահրետանային ստորաբաժանումների ձևավորումն ավարտվել է 1992թ. հոկտեմբերի 19-ին։
Մինչև 1992թ. ընկած ժամանակահատվածը հիմնականում հակակարկտային կայանքների ու ինքնաշեն ականանետների ժամանակն էր:
ՀՀ սահմանամերձ և ԼՂՀ շրջաններից յուրաքանչյուրում հիմնականում դեռ մեկ հրետանային կայանք կար, որն էլ պտտեցնում էին շրջանի սահմանի ողջ երկայնքով: