Ռուս խելագար նկարիչը հայտնվեց հոգեբուժարանում` ֆրանսիական բանկը վառելու համար. Տեսանյութ
Օրեր առաջ հայտնի ռուս նկարիչ Պավլենսկին վառել էր Ֆրանսիայի կենտրոնական բանկի մուտքը, որի պատճառով նրան ձերբակալել էին: Քննության արդյունքում պարզվեց, որ նա խելագար է, և Ֆրանսիայի ոստիկանությունը որոշում կայացրեց կալանքից դուրս հանել նրան և տեղափոխել հոգեբուժաւրան:
Հիշեցնենք, որ ռուս այս նկարիչը հայտնի է իր էքսցենտրիկ քայլերով, և մասնավորապես նրա վերջին քայլերից էր այն, որ նա կարողացավ Մոսկվայի կենտրոնում վառել Ռուսաստանի ամենապաշտպանված շենքերից` ФСБ -ի մեկի մուտքը:
Zham.am