Խոշոր ու ողբերգական ավտովթար. բժիշկը գիտակցության չգալով մահացել է
Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
Ժամը 01։20-ի սահմաններում Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 37-ամյա Արսեն Բալայանը Երևան-Իջևան ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում իր վարած Mercedes մակնիշի 82 ՏN 888 համարանիշի ավտոմեքենայով «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ դեպի Սևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին և մոտ 120 մետր մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ ավտոմեքենայով բախվել է «Հարսնաքար» ռեստորանային համալիրի ճաղավանդակներին։
Վարորդը, ում քաղաքացիներն ու Սևանի շտապօգնության բժիշկները հայտնաբերել են մեքենայից դուրս, ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխել են Սևանի հիվանդանոց, որտեղ, սակայն, գիտակցության չգալով՝ մահացել է։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացած Ա. Բալայանը աշխատում էր Վանաձորի պոլիկլինիկայում և ծննդատանը, և նա վերադառնալիս է եղել եղբոր աղջկա հարսանեկան արարողությունից։ Դեպքի վայր ժամանած մի քանի հոգի էլ ասում էին, որ 1 տարի առաջ այս օրը Վանաձորի ծննդատանը ծննդկան էր մահացել, ում հարազատները կնոջ մահվան մեջ մեղադրում էին Ա. Բալայանին։ Վերջինս ամուսնացած էր, խնամքին ուներ 3 երեխա։ Ավտոմեքենայի մոտ հայտնաբերվել է նաև ատրճանակ, որը քննիչի կողմից առգրավվեց։
Մանրամասները` Shamshyan.com -ում