Լևոն Հայրապետյանը մահացել է
Այսօր առավոտյան 68 տարեկան հասակում մահացել է հայազգի գործարար և բարերար Լևոն Հայրապետյանը, այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Շանթ» հեռուստաընկերության լրագրող Վահե Ավանեսյանը։ Հավելելով, որ Հայրապետյանի վերջին ցանկությունն է եղել, որ իրեն հուղարկավորեն ծնողների կողքին։
Հիշեցնենք, որ Հայրապետյանն ակտիվ մասնակցություն է ունեցել ԼՂՀ ստեղծման գործում և համարվում է դրա գլխավոր հովանվորներից մեկը։ Մեծ ներդրումներ է կատարել Լեռնային Ղարաբաղում։
Zham.am