Կրեմլում հստակ որոշում են կայացրել` թույլ չտալ Նավալնիին մասնակցելու 2018-ի նախագահական ընտրություններին
Ըստ Ռուսաստանի նախագահի վարչակազմի աղբյուրի, Կրեմլում միանշանակ որոշում են կայացրել` թույլ չտալ Նավալնիին` մասնակցելու գալիք` 2018թ. ընտրություններին: Այս մասին հաղորդում է BBC -ն, իսկ նախօրեին Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Էլլա Պարֆիլովան նշել է, որ Նավալնին դատված լինելու պատճառով կարող է մասնակցել միայն 2028 թ. ընտրություններին:
Մեկնաբանելով Պանֆիլովայի խոսքերը` Նավալնին նշել է, որ ինքն իրավունք ունի մասնակցելու գալիք ընտրություններին, քանի որ իր դատվածությունը պայմանական է եղել:
Zham.am