Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
25
«Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Երևանում նույնպես փողոցներ են փակվել Պատերազմ Արցախում
«Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Օրվա կադր. «Երևա՛ն, ոտքի, քանի չի հանձնել» Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»

«Հայ օգնության միության»անդամները հերթական անգամ այցելեցին Արցախի սահմանային զորամաս

«Հայ օգնության միություն» բարեգործական հասարակական կազմակերպությունը հերթական անգամ այցելեց Արցախի սահմանային զորամաս։ Ծրագիրը հագեցած էր մի շարք միջոցառումներով՝ կրթական և մշակութային։

Զորամասում կայացավ լուսանկարիչ Հակոբ Պողոսյանի «25 տարի անց» խորագրով ցուցահանդեսը։ Լուսանկարներում պատկերված էին 1992-93թթ. Արցախյան պատերազմի և տվյալ զորամասի նորօրյա զինվորները՝ ծանոթ ու անծանոթ հերոսների լուսանկարներ, որոնք անցնող 25 տարիների ընթացքում խոնարհաբար ու համեստորեն ծառայել են հայրենիքին: ՀՀ կրության և գիտության նախարարության ներկայացուցիչ, ՀՕՄ-ուհի Օֆելյա Գրիգորյանը զինծառայողներին ներկայացրեց կրթական այն հնարավորությունները, պայմանները, որոնցից նրանք կարող են օգտվել ժամկետային զինծառայությունն ավարտելուց հետո։

Նշենք, որ ՀՕՄ-ը նշված ծրագիրն իրականացրել է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին հատկացվող դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։

ՀՕՄ-ի Հայաստանի շրջանային վարչության ատենապետուհի Դիանա Հովսեփյանը նշեց, որ ՀՕՄ-ը հերթական անգամ հյուրընկալվել է սահմանային զորամասում, որտեղ տերն ու տիրականը, սահման պահողն ու կռիվ տվողը զինվորներն են: «Դուք եք, որ կերտում եք պետականությունը և նրա լիիրավ ու իրավատեր քաղաքացի լինելու պատիվը: Մեկ տարի առաջ բոլորս միասին ականատես եղանք հերթական ոտնձգության, և բոլորս միասին՝ բանակ-թիկունք միասնականությամբ հաղթահարեցինք հերթական փորձությունը: Ունեցանք անդառնալի կորուստներ, հասկացանք, որ զգոնությունը երբեք չպետք է թուլացնենք, միմյանց նկատմամբ պետք է ներողամիտ գտնվենք, պետք է սիրենք ու պաշտպանենք մեր մերձավորին, ընկերոջը, ծառայակցին, սպային ու վերջապես մեր երկիրն ու նրա տարածքային ամբողջականությունը: Այս դասերը քաղել ենք բոլորս, քաղել ենք լուռ, թաց աչքերով, կորստի ու վշտի ցավով: Եվ մի բան պարզ է. պետք է առաջ գնանք, զարգանանք, միավորվենք ու հզորանանք: Պետք է հասկանանք, որ ամեն մեկս մեր տեղում ու դերում անելիք ունի, լինի սահմանին թե թիկունքում, Հայաստանի խորքում թե սփյուռքի որևիցե հեռավոր համայնքում, լինի կին թե տղամարդ, ահել թե ջահել, հարուստ թե աղքատ, իշխանավոր թե ընդդիմադիր, արվեստագետ թե գործարար»,- ասաց Դիանա Հովսեփյանը:

ՀՕՄ ներկայացուցիչները զինվորներին հանձնեցին սփյուռքի ու հայաստանի տարբեր մարզերում գործող 36 դպրոցների աշակերտների՝ զինվորներին ուղղված նամակները։

Մանրամասները`  Shamshyan.com -ում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan