Սահակաշվիլին ու նրա կողմնակիցները Կիևում սկսում են նոր մայդան. Ուղիղ. Տեսանյութ
Այսօր Սահակաշվիլին և իր կողմնակիցները Կիևում սկսում են բողոքի ակցիաներ, որն ըստ նրանց, պետք է վերածվի նոր մայդանի: Նրանց գլխավոր պահանջները 4-ն են. երկրում պետք է ստեղծվեն, այսպես կոչված, հակակոռուպցիոն դատարաններ, պետք է վերացվի պատգամավորական անձեռնմխելիությունը, պետք է փոխվի ընտրական օրենսգիրքը և 4-րդ` Պորոշենկոն պետք է վաճառի իր ողջ ունեցվածքը` ինչպես որ խոստացել էր ընտրողներին:
Ըստ Սահակաշվիլու, եթե այս 4 պահանջներն իշխանությունները չկատարեն, ապա նրանք կսկսեն Պորոշենկոյին իշխանությունից հեռացնելու գործընթացը:
Zham.am