1USD = 486AMD
1EUR = 521AMD
1RUB = 8.18AMD
Բագրատաշենի մաքսակետում ԱԱԾ սահմանապահները 15 հոգով դաժան ծեծի են ենթարկել քաղաքացուն Վանաձորի զորամասերից մեկում զինծառայող է հանկարծամահ եղել Եվրոպական կառույցները դեմ չեն լինի Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալուն Բրյուսելում ստորագրվեց Հայաստան-ԵՄ համաձայնագիրը Ընդունվել է «Արևելյան գործընկերության» համատեղ հռչակագիրը Սերժ Սարգսյան. ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը բոլորիս համատեղ հաջողությունն է Հայաստանը չի պատրաստվում արգելափակել Արևելյան գործընկերության վերջնական հռչակագրի ընդունումը. Սերժ Սարգսյան (Տեսանյութ) Սերժ Սարգսյան. այն Ժամանակ Հայաստանը չի հրաժարվել ստորագրելուց, այլ՝ Եվրամիությունը (Տեսանյութ) ԵԺԿ-ն ԼՂ հիմնախնդրում աջակցում է Մինսկի խմբի համանախագահների ջանքերին Սոորոնբայ Ժեենբեկովը պաշտոնապես ստանձնել է Ղրղըզստանի նախագահի լիազորությունները
ԼՐԱՀՈՍ
Նազենի Հովհաննիսյանը լողազգեստով նոր լուսանկարներ է հրապարակել «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել Հայ բռնցքամարտիկները հերթական հաղթանակներն են տարել պրոֆեսիոնալ ռինգում (լուսանկարներ) Նոր լուսանկարներ Մերի Մակարյանի հարսանիքից Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով Մոուրինյո. Ինձ դուր չեկան Մխիթարյանի ելույթները վերջին խաղերում Բագրատաշենի մաքսակետում ԱԱԾ սահմանապահները 15 հոգով դաժան ծեծի են ենթարկել քաղաքացուն Այս տարվա առա­ջին կիսամյակից կարագը սկսել է թանկանալ ու ներկրումը նվազել, հետևաբար նվազել է նաև սպառումը Ավետիսյանների սպանության գործով տուժող կողմի իրավահաջորդները 2-րդ դիմումն են ներկայացրել Սահմանադրական դատարան Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Վանաձորի զորամասերից մեկում զինծառայող է հանկարծամահ եղել «Չէի կարող չարտահայտվել». Արմենչիկը Մալախովի հաղորդման ժամանակ խոսել է Ջիգարխանյանի ամուսնալուծության մասին (Տեսանյութ Մոնթե Մելքոնյանը այսօր կդառնար 60 տարեկան Վահրամ Բաղդասարյանի փե­սա, Աջափնյակ վար­չական շրջանի 37-ամյա ղեկավար Արտա­վազդ Սարգսյանը բավականին ունեցվածք է կուտակել Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովին Աշտարակի քաղաքապետարանը 20 հատ նստարան է ձեռք բերել, որից յուրաքանչյուրն արժի 156 հազար դրամ Եվրոպական կառույցները դեմ չեն լինի Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալուն Ավազակային հարձակում Երևանում. 2 ճիվաղ Այգեստան փողոցում էլեկտրահարել են 84–ամյա տուժածին, մտցրել տուն, ծեծի ենթարկել ու գումար հափշտակել Հիշողություն ունեցող մետաղով բացառիկ վիրահատություններ Արամյանց ԲԿ-ում. Լուսանկարներ Բրյուսելում ստորագրվեց Հայաստան-ԵՄ համաձայնագիրը ԱլԳ բրյուսելյան գագաթնաժողովի աշխատանքների ամփոփիչ մամլո ասուլիսը (LIVE) Արմեն Գրիգորյան. «Չեմ կարծում, որ եթե ԵՄ-ն հրաժարվի պայմանագրից՝ ՀՀ-ում մարդու իրավունքների լայնածավալ խախտումներ արձանագրվեն» Հայաստանը կընդունի ֆուտբոլի Եվրոպայի կանանց Մ19 առաջնության խմբային մրցաշարը Ընդունվել է «Արևելյան գործընկերության» համատեղ հռչակագիրը Սերժ Սարգսյան. ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը բոլորիս համատեղ հաջողությունն է Լեհաստանի Սեյմը միաձայն հայ համայնքին առնչվող բանաձև է ընդունել Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ «Ռևիզոր» ներկայացման առաջնախաղը՝ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի բեմում Պարույր Հայրիկյանը դադարեցրեց հացադուլը «Շնորհակալություն բոլոր ներկա և նախկին աջակիցներին». Արտակ Բեգլարյան Հայաստանը չի պատրաստվում արգելափակել Արևելյան գործընկերության վերջնական հռչակագրի ընդունումը. Սերժ Սարգսյան (Տեսանյութ) «Էրեբունի» թանգարանում կազմակերպվել է հատուկ տակտիկական ուսումնավարժություն Համացանցում է հայտնվել նուդիստների համար նախատեսված փարիզյան ռեստորանի սրահում արված տեսանյութը (տեսանյութ 18+) Մայրական մահացության ցուցանիշը Հայաստանում նվազել է Հարավային Կորեայի բնակիչը միլիոնատեր է դարձել՝ սիրեկանների համար բջջային հատուկ հավելված ստեղծելով Հենրիխ Մխիթարյանի ֆեյսբուքի էջը կվերահսկեն երեխաները 2018-ի ապրիլի 9-16-ը Կարեն Կարապետյանը հնարավորություն կունենա հեղաշրջում իրականացնել Սերժ Սարգսյան. այն Ժամանակ Հայաստանը չի հրաժարվել ստորագրելուց, այլ՝ Եվրամիությունը (Տեսանյութ) Երևանը պատրաստվում է ձմռանը Շրջանների զգալի մասում սպասվում է թույլ ձյուն Լոս Անջելեսում Ադրբեջանի հյուպատոս Նասիմի Աղաևը Twitter-ում զայրացած գրառում է կատարել, թե. «հայերը հեռուստամարաթոն են անցկացնում Դաժան ծեծի ենթարկված ադրբեջանցի զինծառայողի ծնողները դիմել են Ադրբեջանի գլխավոր դատախազին «Մանկական Եվրատեսիլ 2017» երգի մրցույթի օնլայն քվեարկության առաջին փուլը սկսված է ԵԺԿ-ն ԼՂ հիմնախնդրում աջակցում է Մինսկի խմբի համանախագահների ջանքերին Բրյուսելում մեկնարկում է ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովը (Ուղիղ հեռարձակում) Սոորոնբայ Ժեենբեկովը պաշտոնապես ստանձնել է Ղրղըզստանի նախագահի լիազորությունները Իրանի ծովուժի նոր հրամանատարը մարտանավեր Է ուղարկելու ԱՄՆ-ի ափերի մոտ «Բերքառատ Արցախ» hեռուստամարաթոնի ընթացքում հավաքվել է 12,505,456 դոլար Ճապոնիայում երկնաքարի անկումը վախեցրել է բնակիչներին (տեսանյութ) Մհեր Սեդրակյանը որդու միջոցով հարթել է հարաբերությունները իշխանու­թյունների հետ Ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց Արմավիրի ՔԿՀ-ի կալանավորը ղեկավարության կողմից համապատասխան դեղեր չստանալու արդյունքում հրկիզել է կարանտինային տեղամասի պատժախուցը Կարագը կրկին թանկացավ Հռչակագրի ձևակերպումը չի գոհացնի ո՛չ հայկական, ո՛չ ադրբեջանական կողմին Բրիտանուհին առաջարկում է արգելել «Քնած գեղեցկուհի» հեքիաթը բռնաբարության քարոզչության պատճառով Չինաստանում կինն ինքնասպանություն է գործել՝ որդու հարսնացուին տեսնելով (տեսանյութ) Պուտինը գցեց Էրդողանի աթոռը (Տեսանյութ) Կառավարությունում քննարկվել է բազմաբնակարան շենքերից զվարճանքի ակումբները տեղափոխելու մասին օրենսդրական փաթեթը «Գրքի երևանյան առաջին փառատոնը» մեկնարկում է Ֆրանսիայի Բորդո քաղաքի La Cite du Vin թանգարանում կանցկացվեն Հայաստանի գինու օրեր Բնապահպանական իրավախախտման հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է՝ 1.345.400 ՀՀ դրամ Արցախում Տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 18.4%-ով Ամբողջությամբ այրվել է ռեստորանային համալիրի հյուրասենյակներից մեկը Սերժ Թանկյանն այսուհետ կզբաղվի նաև զարդերի արտադրությամբ ՀՀ պետական սահմանի մոտ՝ միջդիրքային տարածքում հայտնաբերվել է ադրբեջանական ԶՈՒ կապիտանի դիակ Սպասվում են տեղումներ ձյան եւ ձնախառն անձրևի տեսքով Էլինար Վարդանյան. Պետք է շունչներս պահած սպասենք, թե ինչպես է Հայաստան-ԵՄ համաձայնագիրն իրագործվելու Հայաստանի զարգացման հեռանկարների մասին. Ինչ է հուշում համաշխհարային փորձը Մաս 1 Նազենի Հովհաննիսյանը՝ ծովում յոգայով զբաղվելիս Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ մեկ-մեկ այս հիմնադրամը ինքն է որոշում. վարչապետի հանձնարարականը (Տեսանյութ) Ադրբեջանցի ձախողակ «Ռեմբոն», ով շարքից հանվել է 2016-ի ապրիլին՝ Թալիշի ուղղությամբ (Լուսանկար) Քարդաշյանը 6 օրում 14 մլն դոլար է վաստակել նոր օծանելիքի վաճառքից Հիշողություն ունեցող մետաղով բացառիկ վիրահատություններ Արամյանց ԲԿ-ում 26-ամյա տղան բեռնատար գնացքի կողմից վրաերթի է ենթարկվել (Լուսանկարներ) Կառավարությունը որոշեց 2 ֆուտբոլիստի ազատել պարտադիր զինծառայությունից Սամվել Ալեքսանյանի մերձավորների մտերիմները մեծ թափով շինարարություն են սկսել ՀԲՃ. Անհրաժեշտ է վնասազերծել մետաղական հանքերի շահագործման հետևանքով աղտոտվող տարածքները․ դիմում-առաջարկ ՀՀ վարչապետին Ձվի գինը հասավ 90 դրամի ԱԺ խցկված ու ոչինչ չանող զանգվածը դուրս կմնա. Որոշել են ազատվել հին «բալաստից» Լուգանսկի առաջնորդ Պլոտնիցկին օգնություն է խնդրել Պորոշենկոյի՞ց. Տեսանյութ
Հարցում

ՀԲՃ - Բաց նամակ Հայաստանի ամերիկյան համալսարանին

Ամերիկյան համալսարանի ռեկտոր պրն Կյուրեղյա՛ն, Հակոբյան բնապահպանական կենտրոնի ղեկավար պրն Ամիրխանյա՛ն, համալսարանի ուղանողական համա՛յնք,

Ամերիկյան համալսարանի Հակոբյան բնապահպանական կենտրոնի ֆեյսբուքյան էջում հայտարարված միջոցառման տեքստից տեղեկացանք, որ համալսարանը Լիդիան հանքային օֆշորային ընկերության գործընկերությամբ կազմակերպում է հանքարդյունաբերական արտասահմանյան մի ընկերության աշխատակցի հանրային ելույթը, ով պարզվում է Լիդիանի Կայուն զարգացման բաժնի փոխնախագահի նախկին գործընկերն է։ Համալսարանի նախկինում ոչ ակնբախ, իսկ այժմ արդեն բացահայտ համագործակցությունը հանքային ընկերության հետ զրկում է համալսարանին ակադեմիական, այսինքն՝ գիտության և հանրային կրթության շահերից բխող հաստատություն լինելու համբավից։ Թույլ տվեք մատնանշել, որ բնապահպանությունն ու հանրային շահը անօտարելի են, իսկ կրթությունը եթե հանրային շահ չի հետապնդում, ապա այն սպասարկում է բացառապես մասնավոր շահույթի ոլորտը, ինչի շուրջ Ամերիկյան համալսարանը պետք է ունենա հստակ հրապարակված դիրքորոշում։

Միջոցառման թեման որևէ առնչություն չունի ո՛չ բնական, ո՛չ էլ հասարակական գիտությունների հետ, նույնիսկ եթե ՀԱՀ-ը փորձի իր արարքը հիմնավորել «հանքարդյունաբերության շուրջ գիտական քննարկում խթանելու» խորամանկ փաստարկով։ Հանրային կապերի, համայնքներին մոլորեցնելու, «կորպորատիվ պատասխանատվություն» կոչվող դատարկաբանության մասին այս միջոցառումը ծառայում է բացառապես Լիդիան ընկերության կասկածելի համբավը Ամերիկյան համալսարանի միջոցով բարձրացնելուն, Ամուլսարը հանքարդյունահանելու դեպքում բնական միջավայրի (մասնավորապես ջրային պաշարների) վրա ազդեցության թերությունների կամ բացակայության մասին ներկայում հանրային լայն քննարկումների արժանացած գիտական քննադատությունը քողարկելուն կամ ինչպես անգլերեն են ասում՝ «ծեփամածիկով ծածկելուն»։ Սա կարող էր լինել մի հանդիպում՝ հրավիրված Լիդիանի կողմից միայն իր սեփական տարածքում։ Կարծում ենք հանքարդյունաբերական ընկերությունները հետաքրքրված կլինեին իրենց գովազդային գործողությունները «Զրո վնասից անդին» դատարկախոսությամբ համալրելով, և հանրությանը մոլորեցնելու փորձը չէր հաջողվի։

Խստորեն դատապարտում ենք Ամերիկյան համալսարանի համագործակցությունը որևէ հանքարդյունաբերական ընկերության կամ հանքարդյունաբերական ընկերությունների հետ սերտորեն առնչվող իբր գիտա-կրթական հաստատության հետ (չմոռանանք Կանադայում և Ավստրալիայում համալսարանների շրջանակներում հանքարդյունաբերական կորպորացիաների ֆինանսավորմամբ գործող տարբեր կենտրոնները, որոնցից մի քանիսին Ամերիկյան համալսարանն արդեն առիթ ունեցել է Հայաստան հրավիրել)։

Ամերիկյան համալսարանի ուսանողներին և հատկապես Հակոբյան բնապահպանական կենտրոնի ուսանողներին կոչ ենք անում գործուն մասնակցություն ունենալ համալսարանի գործունեության և որոշումների կայացման մեջ, արտահայտել իրենց ակադեմիական ու հանրային դիրքորոշումները, պահպանել իրենց մասնագիտական ոլորտները մասնավորի կողմից յուրացումից, քաղաքականացնել համալսարանի վարչակազմի ու դասախոսակազմի գործունեությունը, ինչպես նաև քննարկել համալսարանի վարկանիշի անկման խնդիրները։

Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն

Էլ. փոստ` [email protected]
Կայք՝ armecofront.net/
Ֆեյսբուքյան էջ` facebook.com/armecofront
Յութուբյան ալիք` youtube.com/user/armecofront

website by Sargssyan