Սևանի թերակղզուց շարունակվում է ճշմարտության երթն՝ ընդդեմ ստի ու կեղծիքի (ուղիղ) Սա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և խաղաղություն երկրի սահմաններին Ամբողջությամբ սատարում եմ Բագրատ Սրբազանի ընթացքը. Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան
6
Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը Սեւանի թերակղզուց շարունակում է երթը դեպի Երևան Կիրանց չափագրողներ են եկել. լարված իրավիճակ (տեսանյութ) Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան. Մենք ուզում ենք, որ դուք ոտքի կանգնեք և վերացնեք այս խարանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը ժամը 18:00-ին կհասնի Սևան Լոռու մարզից և Նորատուսից մեծաթիվ քաղաքացիներ միացան քայլերթին Այո՛, ոգին հաղթել է դուխին, ու հոգևոր Հայաստանը հաղթելու է թազա Հայաստանին. Բագրատ սրբազան Դիլիջանով շարունակվում է «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման երթը Հաղարծնից համաժողովրդական շարժումը կվերսկսի երթը դեպի Երևան Հայը չի՛ կարող ճզմված լինել, ո՞ւր են մեր Ղազանչեցոցն ու Ամարասը. Բագրատ սրբազանը` Հաղարծնի վանքում Հողատվությունը, սուտն ու կեղծիքը հաղթահարելու համար ծավալված երթը հասավ Իջևան Պատերազմ Արցախում
ՔՊ-ական պատգամավորը ԱԺ-ի նիստի ժամանակ թղթե ինքնաթիռ է պատրաստում. Տեսանյութ Փաշինյանը Պուտինի երդմնակալության արարողությանը չի մասնակցելու Սևանի թերակղզուց շարունակվում է ճշմարտության երթն՝ ընդդեմ ստի ու կեղծիքի (ուղիղ) Աննա Հակոբյանը շատ փոքր մարդ է, որ ասի՝ իմ որդին հանուն ինչի է զոհվել. Ալիսա Գևորգյան Սա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և խաղաղություն երկրի սահմաններին Կա՛մ Թուրքիա, կա՛մ Ռուսաստան. այս իշխանությունները վտանգավոր և կործանարար այս ընտրության առջև են մեր երկիրը կանգնեցրել, սա մեծ ողբերգություն է. Ռուբեն Մելքոնյան Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը Սեւանի թերակղզուց շարունակում է երթը դեպի Երևան Ոտքի՛, քանի չի հանձնել. Տորոնտոյում մեծ հավաք՝ հաջակցություն Տավուշից մեկնարկած երթին Ոմանք փորձում են մոռանալ կամ մոռացության մատնել ազգին իր պատմական մշակույթից, ակունքներից. աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյան Կիրանց չափագրողներ են եկել. լարված իրավիճակ (տեսանյութ) Կիրանցում ականազերծման աշխատանքների ժամանակ կրկին հայ զինծառայող է պայթել ականի վրա «Շիրակը հանուն հայրենիքի» շարժման անդամները կմիանան Տավուշից սկիզբ առած երթին Բագրատ Սրբազանի գլխավորած երթը այսօր կշարունակվի ժամը 11:00-ից Սոցցանցերում Բագրատ սրբազանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո’չ էլ սրբազանի հետ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան. Մենք ուզում ենք, որ դուք ոտքի կանգնեք և վերացնեք այս խարանը Ամբողջությամբ սատարում եմ Բագրատ Սրբազանի ընթացքը. Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Մեր շարժումը կհասնի իր նպատակին, Հայաստանի կազմաքանդումը կկասեցվի. Գառնիկ Դանիելյան Մեր պահանջն արդար է. սա հայի ապրել-չապրելու խնդիրն է. Աստղ Գալեյան (տեսանյութ) Բագրատ սրբազանը շնորհակալություն է հայտնում կին պարեկին՝ ծառայության համար, իսկ նա էլ սրբազանին՝ գնահատելու համար (տեսանյութ) Բագրատ Սրբազանին Դիլիջանի կենտրոնում դիմավորում են աղուհացով եւ ծափողջյուններով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը ժամը 18:00-ին կհասնի Սևան Լոռու մարզից և Նորատուսից մեծաթիվ քաղաքացիներ միացան քայլերթին Շարունակեք օգնել ազգային շարժմանը և Բագրատ սրբազանին կապել մեր պատմական վերելքների հեղինակների հետ․ Սևակ Հակոբյան «Մայր Հայաստան» ժողովրդական շարժումն իր բոլոր ռեսուրսներով աջակցում է «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժմանը «Ո՛չ հանձնողական Քաղաքականությանը». Լիբանանում ՀՀ դեսպանատան մոտ նստացույց է տեղի ունեցել Այո՛, ոգին հաղթել է դուխին, ու հոգևոր Հայաստանը հաղթելու է թազա Հայաստանին. Բագրատ սրբազան Դիլիջանով շարունակվում է «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման երթը Ձեր լեզվով եմ ասում` ձեզ խելոք պահեք, զղջացեք, ապաշխարեք. Բագրատ սրբազանը` իշխանություններին Թշնամական մամուլն ու իշխանական մամուլը մեկին մեկ նույն քարոզն են անում Ընդդեմ Փաշինյանի հրեշավոր երկընտրանքի․ բունկեր՝ առանց Ալիևի հետ ուղիղ կապի

Ամբողջովին խափանվել է հումանիտար բեռների և վառելիքի ներկրումը Արցախ․ Գուրգեն Ներսիսյան

Պետական նախարարը խորհրդակցություն է հրավիրել ադրբեջանական անցակետի տեղադրման և շրջափակումից բխող հումանիտար խնդիրների թեմաներով Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսիյանն ապրիլի 25-ին հրավիրել է խորհրդակցություն՝ Ադրբեջանի կողմից Արցախ-Հայաստան սահմանագծին (Լաչինի միջանցքում) անցակետի տեղադրման և շրջափակումից բխող հումանիտար խնդիրների թեմաներով։

ԱՀ պետական նախարարի աշխատակազմից հայնում են՝ պետնախարարն ընդգծել է, որ ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ արդեն ամբողջովին խափանվել է հումանիտար բեռների և վառելիքի ներկրումը, ինչը լրացուցիչ դժվարություններ և սահմանափակություններ է առաջացրել բնակչության կարիքների բավարարման աշխատանքներում։

Նա այդ թեմայով, մասնավորապես, նշել է. «Լրացուցիչ սահմանափակումները Ադրբեջանի կողմից հանգեցրել են նույնիսկ նվազագույն ծավալի կենսական նշանակության ապրանքների ներկրման անհնարինության: Արդյունքում, չենք կարողացել մատակարարել նույնիսկ կտրոններով նախատեսված ծավալը՝ դրանցում նշված ժամկետում, որի պատճառով մենք հետաձգելու ենք կտրոնների գործունեության ժամկետը, որպեսզի մեր բնակչությունը կարողանա օգտվել այդ հնարավորությունից»։

Անդրադառնալով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից կատարվող բեռնափոխադրումներին՝ պետնախարարը տեղեկացրել է, որ արդեն երրորդ օրն է դրանք նույնպես կասեցված են՝ հավելելով, որ Կարմիր խաչի ու ռուս խաղաղապահների միջոցով Արցախի Հանրապետության քաղաքացիների հրատապ տեղաշարժի սկզբունքների մասով լրացուցիչ հստակեցումներ պետք է կատարվեն, որից հետո նորություն լինելուն պես կհայտարարվի։ Գ․Ներսիսյանը ներկաների ուշադրությունն է հրավիրել Շուշիի շրջանի չորս համայնքների բնակչության համար առաջացած սուր հումանիտար խնդիրներին, քանի որ շրջափակված են երկու կողմից՝ Շուշիի ու Հակարիի կամրջի մոտ տեղադրված անցակետի հատվածներում։

«Այս օրերին բոլորս պետք է ավելի բարձր պատրաստականությամբ ու զգոնությամբ կատարենք մեր աշխատանքը՝ շուրջօրյա ու օպերատիվ ռեժիմով: Եվ երբ որոշակի հստակ տեղեկություն է լինում, անպայմանորեն անհրաժեշտ է պատշաճ կերպով իրազեկել հասարակությանը, քանի որ բնականորեն այս իրավիճակում մեր հասարակությունը սպասում է տեղեկությունների և պարզաբանումների:

Մյուս կողմից, կարևոր է, որ քաղաքացիներն ըմբռնումով մոտենան ստեղծված իրավիճակին և ձևավորված անորոշություններին, որոնց պատճառով չենք կարողանում բավարար տեղեկություններ տրամադրել՝ տեղի ունեցող գործընթացները հավելյալ ռիսկի չենթարկելու համար»,- ասել է Գ․ Ներսիսյանը։

Պետական նախարարն անդրադարձ է կատարել նաև կտրոնային համակարգում ներառված ապրանքների որակի հետ կապված խնդրին, նշելով, որ այդ և այլ խնդիրները բացառելու համար որոշում է կայացվել հրաժարվել պարենային ապրանքների մատակարարման այսպես կոչված տենդերային համակարգից, այդ գործընթացն ամբողջովին իրականացվելու է պետության կողմից, քանզի մասնավոր գործարար հատվածն այդ մասով ստանձնած պատասխանատվությունը չի կարողացել կատարել բարեխղճորեն: Խորհրդակցության ընթացքում քննարկվել է նաև սոցիալալական աջակցության ծրագրերի արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցերի լայն շրջանակ, որի առնչությամբ պետական նախարարը շեշտել է. «Անհրաժեշտ է հստակ քայլեր ձեռնարկել տվյալների բազաների ստեղծման ուղղությամբ, իսկ մինչ այդ կառավարության որոշումները պետք է մշակել այնպես, որ հնարավոր լինի արագորեն կազմակերպել դրանց գործնական կիրառությունը:

Սոցիալական ծրագրերի շուրջ ունեցած մեր քննարկումների արդյունքում եկել ենք այն եզրահանգման, որ անհրաժեշտ է աշխատանք ու եկամուտ չունեցող բոլոր անձանց ցուցաբերել դրամական աջակցություն, որի շուրջ ակնկալում եմ ձեր տեսակետները»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan