Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս․ Լավրով Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն
29
Փաշինյան-Ավինյան-ՔՊ-ն շարունակում է Երևանում ԾԱՌԱՄՈՐԹԸ ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Պատերազմ Արցախում
Փաշինյան-Ավինյան-ՔՊ-ն շարունակում է Երևանում ԾԱՌԱՄՈՐԹԸ Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի Իմ պատվից և արժանապատվությունից ցածր կլինի Ալեն Սիմոնյանին դատի տալը. Աննա Մկրտչյան. Տեսանյութ Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս․ Լավրով Ալենը ստում է, ստում է, ստում է, ստում է․ Գագիկ Համբարյան ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հակաարցախյան գրոհ. ի՞նչը չի մարսել Փաշինյանը. «Հրապարակ» Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ» Արցախցիների հանրահավաքը հունից հանել է Փաշինյանին Ոսկեպարցիներն անհամբեր Փաշինյանին են սպասում Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ) Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Ո՞րն է, Նիկոլ, քո հայրենիք. «Կարճ ասած» (տեսանյութ) Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Արցախի պաշարման սպառնալիքի կրկնության առաջ ենք. Կարեն Վրթանեսյան (տեսանյութ)

Գումբուրդոյի միջադեպի մասին

Ջավախքում իրավիճակի լարվածությունը չի բխում ոչ Վրաստանի, ոչ էլ Հայաստանի շահերից: Այն կարող է բերել տարածաշրջանային լրացուցիչ լարվածության, ինչը վտանգավոր է: Վրաստանի նորագույն պատմության ընթացքում այդպիսի տարբեր իրավիճակներ ստեղծվել են: Բարեբախտաբար` առայժմ հաջողվել է դրանց ինչ-որ լուծումներ գտնել եւ լարվածությունը թուլացնել:

Այդ շրջաններում ձեւավորված են տեղական իշխանության մարմիններ, կան Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ, գործող հայկական եկեղեցիներ, հասարակական կազմակերպություններ, ակտիվ անհատներ: Տրամաբանական է, որ նրանք ունենան իրենց հիմնական եւ կարեւոր խնդիրների վերաբերյալ միասնական օրակարգ եւ դրանց լուծման ուղղությամբ աշխատեն Վրաստանի իշխանության տարբեր մարմինների հետ: Իհարկե դա հեշտ չէ, միշտ լինում են երկուստեք տարբեր կարծիքներ, տարբեր մոտեցումներ, կան անհատական, խմբակային եւ քաղաքական տարբեր շահեր: Բայց առանց դրանք հաղթահարելու հնարավոր չի որեւէ հարց լուծել:

Վերջերս Գումբուրդո գյուղի եկեղեցու բակում խաչքարի տեղադրման շուրջ առաջացած լարվածությունը դրանցից մեկն է: Այս եկեղեցու պատկանելության շուրջ լարված բանավեճը նոր չէ: Այն պարբերաբար ընթանում է հիմնականում գյուղի բնակչության եւ վրացական շրջանակների միջեւ արդեն 20-25 տարի: Այդ թեման վաղուց պետք է փակված լիներ, հատկապես որ եկեղեցին պատմական հուշարձան է, և պատմական հուշարձանի պատկանելության հարցը պատմամշակութային խնդիր է: Անթույլատրելի է, որ եկեղեցու բակում խաչքար տեղադրելու հարցը բերեր գյուղի բնակչության եւ ոստիկանության բախմանը: 90-ական թվականներին այլ իրավիճակ էր, այլ տրամաբանություն եւ այլ պատկերացումներ: Իրենց դերն ունեին նաեւ էմոցիաները:

Տարածաշրջանում նոր էին ձեւավորվում պետական ինստիտուտները եւ միջպետական հարաբերությունները: Սակայն 21-րդ դարում ընթացող գլոբալ եւ տարածաշրջանային լուրջ գործընթացների պարագայում եկեղեցու բակում խաչքարի տեղադրումը կամ դրա արգելքը բախումներով չի ուղեկցվում: Այստեղ մեծ անելիք ունեն նշված տեղական բոլոր կառույցները: Լուրջ անելիք ունեն նաեւ Վրաստանի իշխանությունները, որովհետեւ ոստիկանության գործողությունների համաչափությունը եւս առնվազն կասկածելի է:

Խաչքարի տեղադրումը չի կարող համարվել առացքային հարց հայ-վրացական հարաբերություններում։

Հայ-վրացական սերտ հարաբերությունները շատ կարեւոր են եւ Հայաստանի եւ վստահաբար` Վրաստանի համար: Դրանք եղել են ոչ միայն միջպետական ֆորմալ հարաբերություններ, այլ ընդգրկել են գրեթե բոլոր բնագավառները` տնտեսական, մշակույթային, գիտական, բարեկամական եւ այլ:

Այդպիսի հարաբերություններով հետաքրքրված է նաև Վրաստանի հայությունը, հատկապես՝ Ջավախքի հայությունը: Այդպիսի հարաբերությունների պարագայում բազմաթիվ խնդիրներ կամ չեն ծագի, կամ ավելի հեշտ կլուծվեն:

Խաչքարի տեղադրման տհաճ միջադեպը մեկ անգամ ևս վկայում է, որ
հայ-վրացական հարաբերությունների այսօրվա օրակարգը բավարար չէ. այն բավարար չափով ինտենսիվ չէ և չի ընդգրկում հարեւան եւ բարեկամ երկրների հարաբերություններին հատուկ հնարավորությունները, ընդհուպ մինչև Վրաստանի հայության ազգային, կրթական եւ մշակույթային խնդիրները: Անհրաժեշտ է ընդլայնել այդ օրակարգը: Դրա համար հսկայական պոտենցիալ կա: Մենք ընդհանուր շահ եւ հետաքրքրություններ շատ ունենք: Հակառակ պարագայում մենք 21-րդ դարի այսօրվա փոխադարձ անհրաժեշտ օրակարգի փոխարեն կունենանք նախորդ դարի 90-ականների զգացմունքային-տարերային տեսլականը, որը ուղղակի չի դիմանա ժամանակի պահանջներին։

«Այլընտրանքային նախագծեր խումբն» առաջիկայում հանդես կգա հայ-վրացական հարաբերությունների օրակարգի վերաբերյալ ընդգրկուն առաջարկություններով:

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan