Շտապ. Արմեն Ջիգարխանյանը ոստիկանությանը դիմում է տվել` իր կնոջ դեմ
Քիչ առաջ տեղեկացրել էինք, որ Ջիգարխանյանի կինը` Վիտալինա Ցինբալյուկ- Ռոմանովսկայան ոստիկանություն դիմում էր ներկայացրել, որ իր տարեց ամուսինը կորել է: Այս լուրը հրապարակելուց անմիջապես հետո պարզվում է, որ նա դիմում էր ներկայացրել մի քանի օր առաջ, և ահա այսօր պարզ դարձավ, որ Ջիգարխանյանը հայտնաբերվել է: Նա Մոսկվայի կլինիկաներից մեկում պառկած է` ծանր վիճակում և կտրականապես հրաժարվում է շփվել իր երիտասարդ կնոջ հետ` պատճառաբանելով, որ Վիտալինան ուզում է իրեն սպանել: Ջիգարխանյանը դա բացատրում է այն հանգամանքով, որ վերջին տարվա ընթացքում նա իր ողջ ունեցվածքը հանձնել է Վիտալինային, որպես հավատարիմ կնոջ, որին նա սիրել է: Սակայն ըստ Ջիգարխանյանի, Վիտալինան բացահայտեց իր իսկական դեմքը, և պարզվեց, որ նա արդեն ամեն ինչ ստանալուց հետո ուզում է ազատվել իրենից: Եվ ահա այս պահի դրությամբ Ջիգարխանյանը շատ ծանր վիճակում գտնվում է կլինիկայում և կտրականապես հրաժարվում է որևէ շփումից Վիտալինայի հետ:
Zham.am