Արջին սպանեցին, իսկ մինչ այդ նա հասցրեց սպանել մի մարդու. Տեսանյութ
Քիչ առաջ Ռուսաստանի Վորոնեժ քաղաքում արջը հարձակվեց մի տարեց մարդու վրա, որի արդյունքում քաղաքացին զոհվեց:
Պարզվեց, որ արջը ճողոպրել էր մասնավոր կենդանաբանական այգուց, և նրան չէին հասցրել չեզոքացնել: Արդյունքում արջի կողմից հարձակման ենթարկված 84 - ամյա տարեց մարդը մահացավ: Միայն դրանից հետո ոստիկանները մի քանի կրակոցի միջոցով վնասազերծեցին արջին, իսկ վերջում կրակելով գլխին` սպանեցին կենդանուն:
Zham.am