Ոչնչացվել է «փաշինյանական մենաշնորհը» սահմանազատման վերաբերյալ (տեսանյութ) Ադրբեջանը երկարաձգել է Արկադի Ղուկասյանի կալանքի ժամկետը «Մայր Հայաստանի» կոչը ՀՀ բոլոր մարզերի ավագանիներին (տեսանյութ)
14
Շարժումը չի կարող չհաջողել. Փաշինյանին հրաժարականի համար խիզախություն է պակասում. Արմեն Աշոտյան Նիկոլի «կարմիրբերետները» խմբովի հարձակվեցին հայուհու վրա (տեսանյութ) Բերետավորները հայհոյելով և բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկում քաղաքացիներին (տեսանյութ) Դանիայի հայերը «դավաճան» վանկարկումով են դիմավորում Փաշինյանին Մենք տեսանյութ ենք ցուցադրել, ստի մասին տեսանյութ, շատ եմ ուզում, որ հերքեն. Բագրատ սրբազան Իվանիշվիլու իշխանության տապալումը Վրաստանում շահավետ է Ադրբեջանին, Թուրքիային, Նիկոլ Փաշինյանին և Արևմուտքին Ոստիկանական մեքենայի վարորդն ավտոմեքենայով հարվածեց կին լրագրողին, նա հիվանդանոցում է ՈւՂԻՂ Օր 2. Հանրապետությունում խաղաղ անհնազանդության ակցիաներ են Ես ասում եմ՝ վաղը 1000 ուսանող և ավելին դասադուլ արե՛ք․ Բագրատ Սրբազան Մայր Աթոռի դիվանապետը՝ Թորոսյան Արսենին հորդորել է օգտվել սեփական ուղեղի անվճար ծառայություններից Պատերազմ Արցախում
Շարժումը չի կարող չհաջողել. Փաշինյանին հրաժարականի համար խիզախություն է պակասում. Արմեն Աշոտյան Կան սպեցիֆիկ կետեր. Բայրամովը՝ խաղաղության պայմանագրի մասին Ոչնչացվել է «փաշինյանական մենաշնորհը» սահմանազատման վերաբերյալ (տեսանյութ) Փաշինյանի հրաժարականի դիմումը պատրաստ է․ Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Սկանդալ. Վարդան Մինասյանը հրաժարվել է սեղմել ոմանց ձեռքը. ՀՖՖ-ն որոշել է զրկել մարզչությունից Նիկոլի «կարմիրբերետները» խմբովի հարձակվեցին հայուհու վրա (տեսանյութ) «Մենք երբեք չենք ունեցել ավելի վատ ՄԻՊ». Ռուբեն Մելիքյան Բերետավորները հայհոյելով և բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկում քաղաքացիներին (տեսանյութ) Դանիայի հայերը «դավաճան» վանկարկումով են դիմավորում Փաշինյանին Մենք տեսանյութ ենք ցուցադրել, ստի մասին տեսանյութ, շատ եմ ուզում, որ հերքեն. Բագրատ սրբազան Ադրբեջանը երկարաձգել է Արկադի Ղուկասյանի կալանքի ժամկետը Իվանիշվիլու իշխանության տապալումը Վրաստանում շահավետ է Ադրբեջանին, Թուրքիային, Նիկոլ Փաշինյանին և Արևմուտքին Բագրատ Սրբազանին Գարեգին Նժդեհ հրապարակում դիմավորեցին ծափահարություններով ու երգով (տեսանյութ) «Մայր Հայաստանի» կոչը ՀՀ բոլոր մարզերի ավագանիներին (տեսանյութ) Ոստիկանական մեքենան քիչ է մնում վրաերթի ենթարկի լրագրողին (տեսանյութ) ՀՀ ԶՈւ-ն ռազմավարական զորավարժություն է սկսել Բագրատ Սրբազանը ԵՊՀ-ում ստացավ իր հարցի պատասխանը. Տեսանյութ Թասիբի էլեմենտներ այնուհանդերձ մնացել են․ Ռուբեն Մելիքյան Ժամը 10։00-ի դրությամբ բերման է ենթարկվել 38 քաղաքացի Ոստիկանական մեքենայի վարորդն ավտոմեքենայով հարվածեց կին լրագրողին, նա հիվանդանոցում է Փաշինյանի ընտանիքի հետ առնչվող թերթը բռնության քարոզ է անում. Ռաֆայել Իշխանյան Նիկոլը շարժման սթրեսից էր դուրս գալիս Անհամեմատելի մթնոլորտ ու բովանդակություն. «Փաստ» Հիմա էլ է «արյան գետեր» պահանջե՞լ. «Փաստ» Շարժումը իշխանություններին եզակի շանս է տալիս փրկվելու հնարավոր անկանխատեսելի զարգացումներից. Գառնիկ Դանիելյան Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը ՈւՂԻՂ Օր 2. Հանրապետությունում խաղաղ անհնազանդության ակցիաներ են Ես ասում եմ՝ վաղը 1000 ուսանող և ավելին դասադուլ արե՛ք․ Բագրատ Սրբազան Վաղը ևս հայտարարվում է դասադուլ. կլինեն բաց դասախոսություններ Իշխանությունը՝ խուճապի մեջ․ ի՞նչ հիվանդություններ են առաջանում վախից. «Կարճ ասած»

Անհեռատես և ոչ հայամետ որոշում է. եպիսկոպոսը` «Հայ եկեղեցու պատմությունը» հանելու մասին

Հայոց եկեղեցու պատմությունն առանձին չդասավանդելը և «Հայոց պատմություն» առարկայի հետ միավորելն անհեռատես և ոչ հայամետ որոշում է։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հայ առաքելական եկեղեցու Մասյացոտն թեմի առաջնորդ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը։

ԿԳՄՍ նախարարության որոշման համաձայն` այս տարվանից «Հայ եկեղեցու պատմություն» առարկան չի լինելու առանձին առարկա և ներառվելու է «Հայոց պատմության» դասագրքում։ «Խիստ դեմ ենք նման միավորմանը, որովհետև այդ ներառումը որևէ ձևով չի արտահայտելու հայ եկեղեցու խաղացած դերը մեր ազգի կյանքում։ Երբ որ հայ եկեղեցու պատմություն առարկան էինք դասավանդում դպրոցներում, ի՞նչ էինք ուզում մատաղ սերնդին հասկացնել. որ այս եկեղեցին ազգային անվտանգության հարց է լուծել պատմության ընթացքում»,–ասում է եպիսկոպոսը։ Սրբազանն ընդգծում է, որ հայ-առաքելական եկեղեցին շուրջ հազար տարի ղեկավարել է ժողովրդին, և եկեղեցին է պահել ժողովրդի ինքնությունը, անվտանգային խնդիրները լուծել։

«Բացի դա` գրերի գյուտ, Վարդանանց պատերազմ, ազատագրական պայքար, պետականության ձգտում, դպրոցական գործը, կրթությունն ամբողջը եկեղեցին է եղել մինչև սովետականացում։ Դպրոցական գործը ցարական Ռուսաստանի շրջանում մեր եկեղեցու առաքելության մեջ էր ներառված։ Եկեղեցին այս կարևոր առաքելություններն է կատարել մեր ազգի կյանքում»,–ասում է նա։ Հենց վերոնշյալի մասին են երեխաները դպրոցում սովորել հայ եկեղեցու պատմություն առարկայից։ Միևնույն ժամանակ այդ առարկայի դասավանդման շնորհիվ, ըստ եպիսկոպոսի, երեխաների հոգևոր անվտանգության հարցն է լուծվել, որը ոչ պակաս կարևոր է` հաշվի առնելով ակտիվացած աղանդավորական շարժումները, որոնց նպատակը հասարակության պառակտումն է։

«Մենք ուզո՞ւմ ենք պառակտված հասարակություն։ Այդ աղանդներում որևէ ձևով հայրենիքի գաղափարն իրենց ուսմունքում չեն արտացոլում։ Նրանցից ոմանք ազատված են ծառայությունից, քարոզում են, որ զենք վերցնելը սխալ է, հայրենիք պաշտպանելը սխալ է։ Հասկանո՞ւմ եք` ինչ հարց է լուծում «Հայ եկեղեցու պատմություն» առարկան. մատաղ սերնդին մոտեցնում է իր ինքնությանը, ինքնության գիտակցումը բարձրացնում է, խորացնում է»,–նշեց նա։ Ինքը` եպիսկոպոսը, դեմ չէ, որ եկեղեցու պատմության դասագրքերում որոշակի վերանայումներ լինեին, սակայն ընտրված տարբերակը նա համարում է ամենասխալ որոշումներից, քանի որ այն նույն արդյունավետությունը չի ունենա։ Հայոց պատմության դասագրքում դավանական վեճերն ընդամենը մի տողով է փորձ արվելու ներկայացնել։ Դրա օրինակն էլ արդեն կա. համալսարանի հրատարակած «Հայ գրականության» և «Հայոց պատմության» դասագրքերում որևէ ձևով չի արտացոլվում այն անվտանգային խնդիրները, որոնք իրականացրել է եկեղեցին։

«Այս որոշումն օբյեկտիվ և անկեղծ որոշում չէ։ Մեր պատմությունից եկեղեցին միակ կառույցն է, որը գոյատևել է մինչ օրս։ Ասում են` պատմությունն ուսումնասիրելը կարևոր չէ, բայց չէ՞ որ այդ կառույցը շարունակում է անվտանգային խնդիրներ լուծել, ինքնության խնդիր լուծել։ Այդ կառույցի պատմության ուսումնասիրությունը մեզ ավելի է մոտեցնում մեր հայրենիքին, մեր հայրենասիրությունն ավելի է ուժեղացնում։ Եկեղեցին նաև այսօր է շարունակում իր ազգապահպան առաքելությունը, և ոչ միայն Հայաստանում, այլ նաև սփյուռքում»,–ընդգծում է սրբազանը։ Միևնույն ժամանակ նա համաձայն չէ ԿԳՄՍՆ–ի այն փաստարկների հետ, որ առարկայի դասավանդումը նպատակահարմար չէ՝ հաշվի առնելով, որ դասարանում կարող են սովորել տարբեր դավանանքի երեխաներ:

Ավելին, Սրբազանը նշեց, որ տարբեր մարզերի Հայ առաքելական եկեղեցու խմբակներում կարելի է հանդիպել բազմաթիվ ոչ քրիստոնյա երեխաների, որոնց ոչ ոք չի պարտադրում փոխել հավատը: Կրթության նախարարությունում կարծում են, որ պետք չէ հետ կանգնել արդեն հաստատված կրթական չափորոշիչներից։ Ավելին, գերատեսչությունում վստահ են, որ առարկայի դասավանդումն ավելի արդյունավետ կլինի հայ ժողովրդի պատմության հետ միավորվելու գործում: Նշենք, որ թեմայի վերաբերյալ իր մտահոգությունն է հայտնել նաև Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը։ ՀՀ ԿԳՄՍ նախարար ժաննա Անդրեասյանի հետ հանդիպմանը նա բարձրաձայնել է եկեղեցու մտահոգությունները հանրակրթության պետական չափորոշչի, հատկապես «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի առնչությամբ։ Նախնական տարբերակով նախատեսվում էր առարկան կրթական ծրագրերից հանել 2023 թվականից, սակայն Հայ առաքելական եկեղեցու և ԿԳՄՍ-ի միջև որոշակի պայմանավորվածություն էր ձեռք բերվել թեմայի հետ կապված քննարկումներ կազմակերպել, որպեսզի հնարավոր լինի վերջնական լուծումներ գտնել։ Ավելին, եկեղեցու և նախարարության կողմից ստեղծվել էր նաև հանձնաժողով, որը պետք է քննարկեր առարկայի հետագա ուսուցման մեթոդիկան և բովանդակությունը։

Նախնական համաձայնություն կար դասագրքերում և ուսումնական պլանում որոշակի փոփոխություն կատարելուց հետո շարունակել ուսուցման գործընթացը։ Ըստ մամուլի հրապարակումների` այնուամենայնիվ, թեմայի վերաբերյալ նախարարությունն ու եկեղեցին ընդհանուր հայտարարի չեն եկել։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan