Մահացած մերկ ռուս զբոսաշրջիկը ապահովագրված էր 50 000 դոլարով. Տեսանյութ
Օրեր առաջ ռուսական կայքերից մեկը հրապարակել էր մի տեսանյութ, որտեղ Դոմինիկյան հանրապետությունում մեքենայի մեջ ոչ սթափ վիճակում գտնվող կինն իր գլուխը դուրս է հանում պատուհանից, վայրկյաններ անց բախվում ճանապարհային նշանին և մահանում: Պարզվել է, որ մահացողը 35 -ամյա Նատալյա Բորոդինան էր, իսկ նրա կողքին այդ պահին ուկրաինուհի Իվաննա Բոյրաչուկն էր: Պարզվել է նաև, որ մահացած կինն ամուսնացած է եղել և ուներ մեկ երեխա: Ու թեև նրա կյանքը ապահովագրված էր 50 000 դոլարով, նրա բարեկամները չեն շտապում կնոջ մարմինը Դոմինիկյան հանրապետությունից տեղափոխել Ռուսաստան: Բորոդինայի ընկերուհին, ով մահվան պահին նույնպես հարբած էր և` մեքենայի ղեկին, ով նկարահանել է մահվան պահը, այս պահին ձերբակալված է:
Zham.am