Յունկեր. «Եթե Կատալոնիան անկախանա, ուրիշներն Էլ կցանկանան նույնն անել»
Եթե Կատալոնիան անկախանա, ուրիշներն Էլ կարող են ցանկանալ հետևել այդ տարածաշրջանի օրինակին: Հոկտեմբերի 13-ին ելույթ ունենալով Լյուքսեմբուրգի համալսարանում նման հայտարարությամբ է հանդես եկել Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը: Այս մասին տեղեկացնումէ ՏԱՍՍ-ը:
«Եթե Կատալոնիան անկախ դառնա, ուրիշներն Էլ կցանկանան նույնը անել: Դա ինձ դուր չի գալիս»,-ասաց Յունկերը՝ ընդգծելով, որ չի ցանկանում Կատալոնիայի անջատումն Իսպանիայից:
«Ես շատ անհանգստացած եմ, որովհետև հանրակցությունում կյանքն այնքան բարդ Է թվում: Յուրաքանչյուրը փորձում Է ինքնորոշվել, չհասկանալով, որ կարելի Է միասին ապրել»,-նշել Է նա:
Յունկերը նաև ընդգծել Է, որ Բրյուսելը չի կարող միջնորդ դառնալ Մադրիդի և Կատալոնիայի միջև, քանի որ նման խնդրանքով պետք է հանդես գան երկու կողմերը:
Zham.am