Մ. Զախարովա. «Մեղավորը ռուսներն են ու պոկեմոնները»
ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է CNN-ի հետաքննությունն այն բանի մասին, որ Ռուսաստանը խառնվում է Միացյալ Նահանգների գործերի մեջ` «Pokemon GO» խաղի միջոցով:
«CNN-ի տրամաբանությունից ելնելով՝ աֆրոամերիկացիներն իրենց քաղաքացիական դիրքորոշումը ձևավորում են պոկեմոն խաղալով: Ահա նման անտաղանդ կերպով հեռուստաալիքը բացատրել է ռասայական խնդիրների առաջացումը ժամանակակից Ամերիկայում: Կրկին մեղավոր են ռուսներն.....և նրանց կողմից կառավարվող պոկեմոնները», - «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է Զախարովան:
Zham.am