Մ. Զախարովա. «Տպավորություն է ստեղծվում, որ Վաշինգտոնը գիտակցաբար ոչնչացնում է Մոսկվայի հետ հարաբերությունները»
Նման հայտարարությամբ է հանդես եկել ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Սան-Ֆրացիսկոյում հյուպատոսական փակ կառույցների և Վաշինգտոնում առևտրային ներկայացուցչության շենքի տանիքներից Ռուսաստանի դրոշները հանելու պաշտոնական Վաշինգտոնի որոշումը:
«Տպավորություն է ստեղծվում, որ ամերիկյան քաղաքական ուժերը, խոսքը, բնականաբար, բոլորի մասին չէ, այլ մի շարքի.... գիտակցաբար ոչնչացնում են երկու երկրների միջև հարաբերությունները», — հայտարարել է Զախարովան:
Ըստ նրա՝ դա հատուկ է արվում, որպեսզի անբարենպաստ ֆոն ստեղծվի Ռուսաստանում ԱՄՆ նոր դեսպան Ջոն Հանթսմանի պաշտոնավարման սկզբում:
Զախարովան ընդգծել է, որ պաշտոնական Մոսկվան համապատասխան գործողությունների կդիմի, և ԱՄՆ-ի այս քայլն անպատասխան չի մնա:
Zham.am