Նազարբաև. «Ղազախստանը կլինի Ռուսաստանի ամենահուսալի գործընկերը»
Ղազախստանը կլինի Ռուսաստանի ամենահուսալի գործընկերը: Այս մասին, ինչպես տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն, հոկտեմբերի 12-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի միջև կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է Ղազախստանի առաջնորդը:
«Ղազախստանը կլինի Ռուսաստանի ամենահուսալի և մոտիկ գործընկերը», - հայտարարել է Նազարբաևը:
Նշվում է, որ Սոչիում կայացած հանդիպման ժամանակ Նազարբաևը նշել է, որ 2017 թ. Ռուսաստանի և Ղազախստանի միջև 1/3-ով աճել է առևտրաշրջանառությունը, ինչպես նաև ստեղծվում են համատեղ գործարաններ:
Zham.am