Մ. Զախարովա. Էրդողանի դիրքորոշումը չի ազդի Ղրիմի կարգավիճակի վրա
ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ կայացած հանդիպման ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արած հայտարարությունն այն բանի մասին, որ Թուրքիան պաշտպանում Է Ուկրաինայի ինքնիշխանությունը և չի ճանաչում Ղրիմի «անօրինական բռնակցումը»: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ղրիմի ճանաչման կամ չճանաչման վերաբերյալ հայտարարությունները, ում կողմից Էլ որ արվեն, չեն ազդի այն բանի վրա, որ Ղրիմը Ռուսաստանի Դաշնության մասն Է: Գործընկերները տարբեր են, բոլորն Էլ տարբեր շահեր ունեն: Բայց, ևս մեկ անգամ ասում եմ՝ ոչ մի հայտարարություն չի ազդի Ղրիմի պատկանելության և Ռուսաստանի Դաշնության կազմում նրա գտնվելու վրա»,-հայտարերել է Զախարովան բրիֆինգի ժամանակ:
Zham.am