Ահաբեկչություն՝ Թել Ավիվում. կրակել են անցորդների վրա և մեքենայով մխրճվել ամբոխի մեջ. կա 1 զոհ
Դիտել նաև
Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին
Խորհուրդ եմ տալիս չփորձել Հայաստանը ներքաշել ձեր աշխարհաքաղաքական հակամարտnւթյունների մեջ. Իրանի դեսպանը՝ եվրոպական երկրներին (տեսանյութ)
Իրանն ավարտված է հայտարարել Իսրայելի դեմ պատասխան գործողությունը՝ «հաջորդ սխալի» դեպքում սպառնալով ավելի սաստիկ հարվածով
Իրանն ԱԹՍ-ների երրորդ խմբաքանակն է ուղարկել Իսրայելի ուղղությամբ
Ինչո՞վ են նման իրար Իսրայելի վարչապետ Նաթանյահուն, Նիկոլ Փաշինյանը ու Զելենսկին
Իսրայելում՝ Թել Ավիվում, տղամարդը կրակել է անցորդների վրա և մեքենայով մխրճվել Չարլզ Քլոր զբոսայգու ամբոխի մեջ։ Գրանցվել է 1 մահ, գրում է Deutsche Welle-ն:
Երկրի արտաքին գործերի նախարարությունը տեղի ունեցածը որակել է որպես ահաբեկչություն։
Մեքենան շրջվել է, սակայն, ըստ ականատեսների, վարորդը շարունակել է կրակել այն մարդկանց վրա, որոնք փորձել են օգնել տուժածներին։
Միջադեպը տեղի է ունեցել Պասեքի տոնակատարության ժամանակ։ Պեսախը կամ Պասեքը հրեական գլխավոր տոներից մեկն է, և նշվում է՝ ի հիշատակ Հին Եգիպտոսում հրեաների ստրկությունից ազատագրման։
Աղբյուր՝ 24News