Դասադուլ հայտարարած ուսանողները միացան Բագրատ սրբազանին (տեսանյութ) Ուսուցիչնե’ր, դասախոսնե՛ր, դիմում ձեզ, խնդրում, հորդորում եմ՝ վաղվանից դասադուլ արեք. Բագրատ սրբազան Բագրատ Սրբազանը դուրս եկավ քննարկումից. հայտնի է՝ ինչ են քննարկել
10
Փաշինյանական մերժելի ռեժիմին անհնազանդությունը ծավալվում է ԵՊՀ-ում դասադուլ է. նրանք միացան պայքարին Քաղաքացիները փակել են Արարատից Երևան եկող ճանապարհը (տեսանյութ) Խաղաղ անհնազանդության ակցիաներ Երեւանում (ուղիղ, տեսանյութ) Իմպիչմենտ, անհնազանդության ակցիաներ, դասադուլ, գործադուլ. պայքարը Փաշինյանի անլեգիտիմ անձնիշխանության դեմ ծավալվում է (տեսանյութ) ՆԳՆ-ն ասում է, թե հրապարակ մտած բեռնատարի վարորդն անսթափ է եղել ու չի ենթարկվել ոստիկանների պահանջներին. վարորդին ձերբակալել են Փաշինյա՞նն է հրահանգել բեռնատարը՝ բարձրացված թափքով քշել հայերի վրա. որտե՞ղ էին ու ի՞նչ էին անում նիկոլական «ոստիկանները» Առաջին քայլը լինելու է Ազգային ժողովով Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկությանը հասնելը․ Բագրատ սրբազան Բազմահազարանոց հանրահավաք՝ Հանրապետության հրապարակում. Ուղիղ Նիկոլ Փաշինյան մեկ ժամ ժամանակ ունեք հրաժարական ներկայացնելու. Բագրատ Սրբազան. Տեսանյութ Պատերազմ Արցախում
Երկրորդ նախագահին կյանքիս մեջ մի անգամ եմ հանդիպել` 2001 թվականին ընդամենը 5 րոպեով․ Բագրատ սրբազան. Տեսանյութ Մերժվածները կարծում են, թե սրբազանի դեմ «գործ» հարուցելով կպահեն Փաշինյանին Փաշինյանական մերժելի ռեժիմին անհնազանդությունը ծավալվում է ԵՊՀ-ում դասադուլ է. նրանք միացան պայքարին Միրզոյանն ու Բայրամովը այսօր կհանդիպեն Դասադուլ հայտարարած ուսանողները միացան Բագրատ սրբազանին (տեսանյութ) Դասադուլն ավանդական և թույլատրելի կոլեկտիվ բողոքի գործողություն է. Ռուբեն Մելիքյան Քաղաքացիները փակել են Արարատից Երևան եկող ճանապարհը (տեսանյութ) Դասադուլն ավանդական և թույլատրելի կոլեկտիվ բողոքի գործողություն է, որը պաշտպանված է Սահմանադրությամբ Սպառնալիքները դեր չխաղացին Խաղաղ անհնազանդության ակցիաներ Երեւանում (ուղիղ, տեսանյութ) ՀՀ կառավարական ողջ կաբինետը երեկ ուշի-ուշով հետևել է զարգացումներին Իմպիչմենտ, անհնազանդության ակցիաներ, դասադուլ, գործադուլ. պայքարը Փաշինյանի անլեգիտիմ անձնիշխանության դեմ ծավալվում է (տեսանյութ) Ուսուցիչնե’ր, դասախոսնե՛ր, դիմում ձեզ, խնդրում, հորդորում եմ՝ վաղվանից դասադուլ արեք. Բագրատ սրբազան ՆԳՆ-ն ասում է, թե հրապարակ մտած բեռնատարի վարորդն անսթափ է եղել ու չի ենթարկվել ոստիկանների պահանջներին. վարորդին ձերբակալել են Փաշինյա՞նն է հրահանգել բեռնատարը՝ բարձրացված թափքով քշել հայերի վրա. որտե՞ղ էին ու ի՞նչ էին անում նիկոլական «ոստիկանները» Բագրատ Սրբազանը դուրս եկավ քննարկումից. հայտնի է՝ ինչ են քննարկել Առաջին քայլը լինելու է Ազգային ժողովով Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկությանը հասնելը․ Բագրատ սրբազան Բագրատ Սրբազանը եւս 15 րոպե ժամանակ տվեց Փաշինյանին՝ հրաժարական տալու համար Բազմահազարանոց հանրահավաք՝ Հանրապետության հրապարակում. Ուղիղ Նիկոլ Փաշինյան մեկ ժամ ժամանակ ունեք հրաժարական ներկայացնելու. Բագրատ Սրբազան. Տեսանյութ Սրբազանի հորդորով բազմահազար մարդիկ հնչեցրին «Հայր մեր»-ը. Տեսանյութ Մինչև հասնենք հրապարակ, պետք է իշխանությունները մտածեն, թե ինչ են անելու. Բագրատ Սրբազան. Տեսանյութ «Գիտակցում են, որ մարդկանց պոռթկումն անհնար է ճնշելը»․ Արթուր Խաչատրյան Մայր Հայաստան շարժումը դիմավորում է Տավուշը հանուն Հայրենիքի շարժմանը. Տեսանյութ Խաղաղ հավաքներին մասնակցելու դեպքում սպառնում են հեռացնել աշխատանքից․ փաստաբանն ահազանգում է Կառավարության շենքի մոտ՝ այս պահին Հայկական կողմի խնդրանքով մեր սահմանապահները կմնան հայ-թուրքական և հայ-իրանական սահմանին․ Պեսկով Մեր մաղթանքն է, որ շուտափույթ հանգուցալուծում գտնեն առկա հիմնախնդիրները. Ամենայն Հայոց Կաթողիկոս Այն, ինչ տեղի է ունենում վկայում է, որ պատերազմի փորձը և դասերը բավական արդիական են. Սերգեյ Կոպիրկին

Փաշինյանը հերքում է ինքն իրեն. «Նոր էսկալացիա չի լինելու»

Նիկոլ Փաշինյանը «Թվիթերի» իր միկրոբլոգում գրառում է կատարել, որտեղ մասնավորապես ասվում է.

«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր լինելու է, և այն հիմնված է լինելու բարձրագույն մակարդակներում ձեռք բերված պաշտոնական հայտարարությունների վրա։ Նոր էսկալացիա չի լինելու։ Միջազգային հանրությունը պետք է վճռականորեն աջակցի այս նարատիվին»,- գրել է նա:

Սակայն այս իրավիճակում հարցն այն է, որ ընդհամենը ժամեր առաջ կառավարության նիստի ժամանակ Փաշինյանն այլ բան էր հայտարարել։

Փաշինյանն այսօր ասել է, որ Թալիշ գյուղում մարտի 18-ին «Ադրբեջանի ղեկավարի ելույթն այլ կերպ, քան՝ ագրեսիվ, դժվար է որակել»:

«Ադրբեջանի ղեկավարությունը ցույց է տալիս Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների եւ անվտանգության երաշխավորման կամ «ինտեգրացիայի» իր մոդելը։

Թալիշ գյուղում տեղի ունեցածն Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտման եւ ցեղասպան քաղաքականության հիմնարար եւ հիմնավոր ապացույց է: Այդ գյուղում սեփականության իրավունքով հայերի տները քանդում է Ադրբեջանը եւ կառուցում ադրբեջանցիների համար նախատեսված տներ:

Հայերի տները քանդելուն զուգահեռ հինավուրց հայկական կոթողների վրայից հայերեն արձանագրությունները ջնջելու գործողություններն ապօրինի են եւ հակասում են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետին, որտեղ ասվում էր՝ ներքին տեղահանված անձինք եւ փախստականները վերադառնում են ԼՂ եւ հարակից շրջաններ»,- կառավարության նիստին ասել է Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ Իլհամ Ալիեւի վերջին հայտարարություններից կարելի է դուրս բերել մեկ հիմնական ուղերձ՝ Հայաստանի նկատմամբ ագրեսիայի ակտ եւ բարձագույն մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կոպիտ ոտնահարում:

«Ադրբեջանը շարունակաբար խոսում է ինչ-որ պատմական քարտեզների վրա դելիմիտացիա անելու մասին, որը բացարձակապես անընդունելի է այն պատճառով, որ հակասում է բարձագույն մակարդակով ձեռք բերված գրավոր պայմանավորվածություններին:

Ադրբեջանի կողմից պայմանավորվածությունների խախտումներն են պատճառը, որ մենք շարունակում ենք պնդել՝ թե Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի, թե ԼՂ ժողովրդի անվտանգության եւ իրավունքի հարցով Ստեփանակերտ-Բաքու ֆորմատում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման համար հարկավոր են հուսալի միջազգային մեխանիզմներ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Նա ասել է նաեւ, որ Ադրբեջանի կողմից միջազգայնորեն ձեռք բերված պայմանավորվածությունների անպատիժ խախտումները նրան քաջալերում են գնալ նոր սադրանքների: Որպես օրինակ Նիկոլ Փաշինյանը բերել է նախօրեին Երասխի հատվածում հակառակորդի կրակոցից զոհված զինծառայողի փաստը:

«Ադրբեջանն իրադրությունը զարգացնում է դեպի նոր էսկալացիա: Ադրբեջանի կողմից վարվող քաղաքականությունը եւ խոսույթը եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ մեր կառավարությունը ճիշտ է ընթերցել Ադրբեջանի ուղերձները եւ այս շարունակական, ՀՀ գոյության իրավունքը կասկածի տակ դնող խոսույթն է ԼՂ հակամարտության չկարգավորման պատճառը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Եզրափակելով խոսքը՝ նա նշել է, որ «խաղաղության պայմանագիր լինելու է եւ լինելու է մինչ օրս բարձրագույն մակարդակներում ձեռք բերված գրավոր պայմանավորվածությունների վրա»:

 Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan