ԵԽԽՎ-ն չի կարողացել առաջին փուլում ընտրել Վեհաժողովի նոր ղեկավարին
ԵԽԽՎ-ն չի կարողացել առաջին փուլում ընտրել Վեհաժողովի նոր ղեկավարին: Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն, թեկնածուներից ոչ Կիպրոսից Ստելա Կիրիակիդեսը, ոչ էլ Լիտվայից Էմանուելիս Զինգերիսը չեն ստացել ձայների մեծամասնությունը:
Ըստ նախագահի պատականություններն իրականացնող Ռոջեր Գեյլի՝ «ընդհանուր ներկայացվել է 212 ձայն, 2-ը՝ անվավեր է, ընդհանուր հաշվարկվել է 210 ձայն»:
«Բացարձակ մեծամասնությունը՝ 152… Կիրիակիդեսի օգտին՝ 123, Զինգերիսի օգտին՝ 84»,- հայտնել է նա՝ հայտարարելով, որ ժամը 15:00-ից մինչև 17:00-ը կանցկացվի քվեարկության երկրորդ փուլը, քանի որ թեկնածուներից մեկը պետք է ստանա բացարձակ մեծամասնություն
Zham.am