ՊԵԿ-ը սկսել է նախապատրաստվել Թուրքիայի սահմանի «Մարգարա» անցակետի հնարավոր վերագործարկմանը
Դիտել նաև
Թուրքիան լքում է Ղարաբաղում մշտադիտարկման կենտրոնը. ՊՆ ղեկավար
Հայաստանը Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. Սպուտնիկ Armenia
Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Այլեւս կասկած չկա, որ Թուրքիան ցեղասպանությունից հրաժարվելու նախապայման է առաջ քաշել
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավուշօղլու
Հայաստանի Պետեկամուտների կոմիտեն սկսել է նախապատրաստվել Թուրքիայի հետ սահմանին «Մարգարա» անցման կետի հնարավոր վերագործարկմանը։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են գերատեսչությունից։
««Մարգարա» անցման կետի հնարավոր վերագործարկման տեխնիկական մասի ապահովման նպատակով Պետական եկամուտների կոմիտեն դիմել է Մեծամոր համայնքի ավագանուն համայնքի սեփականությունը համարվող Մարգարա բնակավայրում գտնվող անշարժ գույքը և դրա օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասերը նվիրատվությամբ ՊԵԿ-ին հանձնելու համար», - նշված է պատասխանում։
Վերոհիշյալ անշարժ գույքը նախատեսվում է օգտագործել մաքսային հսկողության գործընթացն իրականացնելու համար՝ հեռանկարում նման անհրաժեշտություն առաջանալու դեպքում։
«Ներկայումս իրականացվում են ուսումնասիրություններ մաքսային հսկողության գործընթացն ապահովելու համար», - ասել են ՊԵԿ–ից։
Նշենք, որ խոսքը մաքսատան շենքի և սահմանին հարակից այլ կիսակառույց ենթակառուցվածքների մասին է։