Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ)
19
Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Սամվել Վարդանյանի դատական գրավի համար դրամահավաքի մեկնարկից հաշված րոպեներ անց արդեն հանգանակվել է 2,5 մլն դրամ Կառավարության դիմաց ակցիա է՝ ընդդեմ տարածքային հանձնումների Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա Նոր ռեկտոր, համաձայնագրեր, պետգույքի վաճառք․ Կառավարության նիստը Պատերազմ Արցախում
Շուշիում ոչնչացվել է 177-ամյա Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին Իրանը հերքում է պայթյունների և հրթիռային հարվածների լուրերը Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա Բաքուն հրաժարվե՞լ է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Ինչո՞ւ ուղղաթիռով Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ ՀՀ ոստիկանության համար նամազը դարձել է պարտադիր. թուրքերը բացահայտ են խաղում (տեսանյութ) Ի՞նչ է կատարվել Ոսկեպարում և ինչ է իրականում նշանակում վերջին այցը. «Կարճ ասած» (տեսանյութ) Սամվելը քաղաքական հետապնդման զոհ է, նրա նկատմամբ տեղի է ունեցել քաղաքական բեսպրեդել. Գոռ Սարգսյան Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Ալիևն ու Փաշինյանը վերջակետ դրեցին հակահայկական արարի 1-ին փուլին. ինչու ռուսական զորքը լքեց Արցախը Ղարաբաղի հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ տուն. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Որոշ քաղաքական և հասարակական գործիչներ խեղաթյուրել են Մայր Աթոռի հայտարարությունը. քահանա Արթենյան Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Միջազգային զեկույց՝ Հայաստանում պաշտոնյաների կոռուպցիայի մասին Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House

Կալիֆորնիայի խորհրդարանական պատվիրակությանը Արցախում է

Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 8-ին ընդունել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի խորհրդարանական պատվիրակությանը, որի կազմում էին նահանգային Սենատի և Ասամբլեայի մի խումբ անդամներ:

 Ա. Հարությունյանը կարևորել է ամերիկյան պատվիրակության այցն Արցախ և նշել, որ հետաքրքիր ժամանակահատվածում են հյուրընկալվել, քանի որ հանրապետությունում այսօր նշվում է «Բերքի տոնը»: Պետնախարարի խոսքով՝ տոնի առթիվ ներկայացված ապրանքներն առաջին հերթին Արցախում առկա խաղաղության և զարգացման արդյունքներն են:

 Անդրադառնալով Արցախում Միացյալ Նահանգների դերակատարությանը՝ Ա. Հարությունյանն ընդգծել է այն հանգամանքը, որ, բացի Հայաստանի Հանրապետությունից, ԱՄՆ-ը միակ պետությունն է, որ ամեն տարի ուղիղ ֆինանսական աջակցություն է ցուցաբերում Արցախին: «Շնորհակալություն եմ հայտնում ԱՄՆ ժողովրդին ու իշխանություններին, որ մեզ աջակցում են ոչ միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ընթացող հակամարտության կարգավորման գործընթացի համանախագահությամբ, այլև՝ մարդասիրական ծրագրեր իրագործելով: 1990-ական թվականներից սկսած՝ ամերիկյան կառավարության աջակցությամբ Արցախում բազմաթիվ բնակարաններ են վերականգնվել և կառուցվել, անցկացվել են ջրագծեր, հարյուրավոր հեկտարների վրա ականազերծման աշխատանքներ են իրականացվել: Ուրախությամբ կուզեի շեշտադրել նաև վերջին տարիներին ԱՄՆ նահանգային մակարդակով Արցախի Հանրապետության ճանաչման գործընթացի կարևորությունը, որում իր ուրույն տեղն ունի Կալիֆորնիայի Սենատի 2014թ. Բանաձևը՝ ԱՀ անկախության և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման վերաբերյալ: Համոզված եմ՝ դա նոր որակ է հաղորդելու մեր հետագա համագործակցության զարգացմանը՝ թե՛ տնտեսական ու քաղաքական, և թե՛ մարդասիրական և այլ ոլորտներում»,- ասել է Ա. Հարությունյանը և հատուկ կարևորել Կալիֆորնիայի հայ համայնքի դերակատարությունն առկա կապերի խորացման ու ամրապնդման գործում:

 Կալիֆորնիայի խորհրդարանական պատվիրակության անդամները շնորհակալություն են հայտնել Ա. Հարությունյանին ջերմ ընդունելության համար և արձանագրել, որ նախորդ այցերի համեմատ Արցախում զարգացման շոշափելի առաջընթաց են տեսնում: Նրանք Ա. Հարությունյանին ներկայացրել են իրենց այցի մանրամասների և նպատակների մասին, ինչպես նաև հետաքրքրվել են Արցախի տնտեսության զարգացման առկա միտումներով, ապրիլյան պատերազմի սոցիալ-տնտեսական հետևանքներով, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված գործընթացի ներկա իրավիճակով և այլ հարակից թեմաներով:

ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan