Բագրատ Սրբազանին վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի. սահմանադրագետ ԵՄ-ն պետք է կոչ անի իշխանություններին, օրինակ՝ Հայաստանին՝ ապահովելու քաղաքացիների բողոքի ցույցի իրավունքը․ Զախարովա Բագրատ սրբազանի հանդիպումը շարժմանն աջակցած դասախոսների հետ (ուղիղ)
18
Բագրատ Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Պարոն Վահե Ղազարյան, 3-րդ անգամ եմ դիմում Ձեզ. նենց չանեք՝ վեր կենամ, գամ Ձեզ հետ հանդիպման. Բագրատ սրբազան ՔՊ-ի հետ հանդիպման մի օրակարգ կա՝ ստախոսի հեռացում. Բագրատ սրբազան (տեսանյութ) Բագրատ սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը (տեսանյութ) 150 դասախոս իր աջակցությունն է հայտնել այս շարժմանը. 100-ը ԵՊՀ-ից են. Մալխասյան ՔՊ-ականը մարդկանց տները Ադրբեջանին հանձնելը համարում է որոշակի անհարմարություն Բագրատ սրբազանը հանդիպում է բժիշկների հետ Օրերի հարց է. մեզ առաջիկայում շատ կարևոր փոփոխություններ են սպասվում. Բագրատ սրբազան Գևորգ Պապոյանը կատաղեց. Պատճառը կինն էր (տեսանյութ) Կիրանցի բնակիչները շարունակում են փակ պահել միջպետական ճանապարհը․ Գառնիկ Դանիելյան Պատերազմ Արցախում
Բագրատ Սրբազանին վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի. սահմանադրագետ Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ» «Չգիտեմ՝ ինչն է ազդել այս որոշման վրա»․ Ռուբեն Մելիքյան Մեղավորն ակնհայտ է. «Փաստ» Բագրատ Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Մետրոն այսօր կաշխատի մինչև ժամը 01։00-ը Ո՞վ է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». սկսված շարժման օրը նոր պաշտոնների են նշանակել Հենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասին Պարոն Վահե Ղազարյան, 3-րդ անգամ եմ դիմում Ձեզ. նենց չանեք՝ վեր կենամ, գամ Ձեզ հետ հանդիպման. Բագրատ սրբազան ԵՄ-ն պետք է կոչ անի իշխանություններին, օրինակ՝ Հայաստանին՝ ապահովելու քաղաքացիների բողոքի ցույցի իրավունքը․ Զախարովա Սոնա Շահգելդյանն անջատեց զանգը՝ Բագրատ սրբազանի շարժման մասին հարցը լսելով «Խեղճ-հարիֆ» դղյակատերերի թիվը բազմապատկվում է. «Կարճ ասած» (տեսանյութ) Բագրատ սրբազանը հեռախոսով խոսում է Կիրանցում գտնվող Գառնիկ Դանիելյանի հետ Փաստաբանները բողոքի ակցիաներ կիրականացնեն Սա սահմանազատում-սահմանագծում չէ, սա մինի կապիտուլյացիա է․ Ռուբեն Մելքոնյան ՔՊ-ի հետ հանդիպման մի օրակարգ կա՝ ստախոսի հեռացում. Բագրատ սրբազան (տեսանյութ) Բագրատ սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը (տեսանյութ) Բագրատ սրբազանի հանդիպումը շարժմանն աջակցած դասախոսների հետ (ուղիղ) 150 դասախոս իր աջակցությունն է հայտնել այս շարժմանը. 100-ը ԵՊՀ-ից են. Մալխասյան Առերեսումից հետո Արթուր Սուքոյանի մեղադրանքը վերջնականապես սննկացավ. փաստաբան Փաշինյանի ՊՆ-ի թույլիկ արձագանքը ՔՊ-ականը մարդկանց տները Ադրբեջանին հանձնելը համարում է որոշակի անհարմարություն Տավուշի մարզպետը վերահաստատել է, որ գյուղից հողատարածքներ, տներ են անցնելու Ադրբեջանին․ Գառնիկ Դանիելյան Ե՞րբ է Փաշինյանը հայտարարելու «Հայաստանի կարգավիճակի նշաձողն իջեցնելու» անհրաժեշտության մասին (տեսանյութ) Կիրանցի բնակիչները դժգոհ են Տավուշի մարզպետի հետ հանդիպումից Բագրատ սրբազանը հանդիպում է բժիշկների հետ Այս իշխանությունները հանձնառություններն են իրականացնում արևմտյան և թուրք-ադրբեջանական իրենց տերերի հանդեպ․ Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ) Ի՞նչ անել, եթե ուժայինները փորձում են հասանելություն ձեռք բերել Ձեր հեռախոսին Գուրգեն Արսենյանը պատրաստ է քննարկել Բագրատ սրբազանի հետ հանդիպման առաջարկը

5-րդ շարասյան վերաբերյալ կասկածը ողջամիտ էր, բայց չհաստատվեց, որ խուճապը կազմակերպված է տարածվում. ԱԱԾ նախկին տնօրեն

Երբ Արցախում, հատկապես դիրքերում սկսվել էին խուճապային տրամադրությունները, արձանագրվել էին առանց օբյեկտիվ պատճառների դիրքերը թողնելու դեպքեր, երկրի քաղաքական ղեկավարության կողմից իսկապես հայտնվեց կասկած, մտահոգություն, որ այդ երևույթները կարող են ունենալ կազմակերպված, համակարգված բնույթ, ղեկավարվել նախկին քաղաքական, զինվորական շրջանակների կողմից` նույնիսկ այդ գնով գործող իշխանություններին վարկաբեկելու նպատակով:

Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանը՝ անդրադառնալով նրան, որ նախօրեին Նիկոլ Փաշինյանն ասուլիսում հայտարարել էր, որ մենք 44-օրյա պատերազմում պարտվել ենք, քանի որ բանակում գործել է 5-րդ շարասյուն:

«Այսինքն` կար կասկած, որ գործում էր վարչապետի ասուլիսում և ձեր հարցում նշված հինգերորդ շարասյունը: Ասեմ, որ քաղաքական ղեկավարության կողմից հայտնված վերոհիշյալ կասկածն իսկապես ողջամիտ էր, քանի որ, կրկնում եմ, դիրքերը թողնվել էին առանց օբյեկտիվ պատճառների: Հետևաբար մենք պարտավոր էինք անմիջապես իրականացնել ստուգողական գործողություններ:

Արցախի մեր գործընկերների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում հնարավորինս պարզաբանվեցին դիրքերը թողնելու, խուճապային տրամադրություններ առաջացնելու հանգամանքները, որոնց այժմ չեմ անդրադառնա, սակայն այն, որ խուճապը տարածվում էր կազմակերպված, ուներ համակարգված բնույթ և դա վերոհիշյալ դիտավորությամբ անում էին նախկին իշխանությունների հետ կապված անձինք, որևէ կերպ չէր հաստատվում, ինչի մասին բնականաբար զեկուցվել է քաղաքական ղեկավարությանը: Եթե նման տվյալներ ստացվեին, անմիջապես կնախաձեռնվեին քրեական վարույթներ»,-ասաց նա:

ԱԱԾ նախկին տնօրենը չբացառեց, որ այսօր քննվող քրեական գործերով կարող են ստացվել նոր տվյալներ. «Պետք է հաշվի առել, որ դեպքերից անցել է շուրջ երեք տարի, և իրավապահ մարմինները բնականաբար շատ ավելի մեծ ժամանակ ունեին խորությամբ զբաղվելու այս հարցով: Վարչապետն իր վերոհիշյալ ասուլիսում փաստեց, որ առաջիկայում կհրապարակվեն համապատասխան տվյալներ, և հինգերորդ շարասյան գոյության մասին իր հայտարարությունը տարօրինակ չի թվա:

Ըստ իս դա շատ կարևոր է, որ հինգերորդ շարասյան մասին վարչապետի հայտարարած տվյալները ժխտվեն կամ հաստատվեն, քանի որ դրա գոյությունը, ինչպես այն ժամանակ, այնպես և հիմա խիստ վտանգավորություն է ներկայացնում երկրի համար: ԱԱԾ պահեստազորի սպաների կողմից հրատարակվելիք գրքում, որն ի վերջո, հուսանք, մայիսին լույս կտեսնի, ես իմ հուշերում անդրադարձել եմ նաև վերը նշված փաստերին: Ուստի` մանրամասները գրքում»,-ընդգծեց նա:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan