1USD = 486AMD
1EUR = 521AMD
1RUB = 8.18AMD
Սահակաշվիլին Պորոշենկոյին այծ է անվանել. Մայդան 3-ի առաջին օր. 1:0 օգուտ Սահակաշվիլիի. Տեսանյութեր. Լուսանկարներ Ստամբուլի փողոցներից մեկը կկրի հռչակավոր հայ լուսանկարիչ Արա Գյուլերի անունը Մալթայի լրագրողուհու սպանության հետևում կարող են կանգնած լինել ադրբեջանական հատուկ ծառայություննե՞րը. Տեսանյութ Սահակաշվիլին ու նրա կողմնակիցները Կիևում սկսում են նոր մայդան. Ուղիղ. Տեսանյութ ՄԱԿ գլխավոր քարտուղարը Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ է արել հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը բանակցել են նաև տետ ա տե՞տ. Տեսանյութ Սերժ Սարգսյան. Որևէ կոնկրետ պայմանավորվածություն Ղարաբաղյան խնդրի լուծման շուրջ չունենք. Տեսանյութ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը` Սարգսյան - Ալիև հանդիպման վերաբերյալ. Տեսանյութ Հայաստանը հասարակություն չունեցող պետություն է․ Վահե Հովհաննիսյան (Տեսանյութ) Էն Երևանը. Լուսինե Հովհաննիսյան
ԼՐԱՀՈՍ
Սահակաշվիլին Պորոշենկոյին այծ է անվանել. Մայդան 3-ի առաջին օր. 1:0 օգուտ Սահակաշվիլիի. Տեսանյութեր. Լուսանկարներ «Արևմտյան Ավստրալիայի տափաստանի աբորիգենների արվեստը». Ցուցահանդես Խոշոր ավտովթար Սյունիքում Դատարանը մերժեց Անդրիաս Ղուկասյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը Հոկտեմբերի 19-20-ը ջերմաստիճանը 3-4 աստիճանով կբարձրանա Օրհան Փամուք. «Այսօր Թուրքիայում մտքի ազատություն չկա և դա ինձ զայրացնում է» Ստամբուլի փողոցներից մեկը կկրի հռչակավոր հայ լուսանկարիչ Արա Գյուլերի անունը Դեպք՝ Դոնի-Ռոստով-Երևան չվերթի ինքնաթիռում. Տեսանյութ Մասիսն ունի բոլոր նախադրյալները՝ քաղաքը դարձնելու հեծանվային Այսօր Աղքատության դեմ պայքարի համաշխարհային օրն է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար Վնասազերծվել է իր բնակարանից կրակոցներ արձակող երիտասարդը «Հայ օգնության միության»անդամները հերթական անգամ այցելեցին Արցախի սահմանային զորամաս Ուժգին քամու հետևանքները. «911» ծառայությունում գրանցված վնասները Վիճաբանություն Երևանի կենտրոնում. Երևանի պետական բժշկական համալսարանի տնտեսական վարչության պետը տեղափոխվել է հիվանդանոց Տները էժանանում են Բաքվի փողոցներում քայլում էին հարբած գեյեր. Տեսանյութ Մալթայի լրագրողուհու սպանության հետևում կարող են կանգնած լինել ադրբեջանական հատուկ ծառայություննե՞րը. Տեսանյութ Սահակաշվիլին ու նրա կողմնակիցները Կիևում սկսում են նոր մայդան. Ուղիղ. Տեսանյութ Ռուսական քաղաքական թոք - շոուներում արտասահմանյան փորձագետները մեծ հոնորար են ստանում Օլեգ Գազմանովը վթարի է ենթարկվել ՄԱԿ գլխավոր քարտուղարը Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ է արել հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը Անդրեյ Մալախովի շոուն` Ջիգարխանյանի և նրա կնոջ հարաբերությունների մասին. Տեսանյութ Բնապահպանական միջազգային գիտաժողով՝ Երևանում Արցախի ԱԳՆ-ն Սարգսյան-Ալիև հանդիպման մասին հայտարարություն է հրապարակել Պլանային ջրանջատում Լոռու մարզում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» -ը տեղեկացնում է 24 տարի համատեղ կյանքից հետո Հասմիկ Պապյանն ամուսնալուծվել է Այսօրվա փոթորկի հետևանքները. Էլեկտրասյուներն ընկել են գազատար խողովակի վրա. Տեսանյութ Հաշմանդամ միայնակ մայրիկից պոլիկլինիկայում գումա՞ր են պահանջել Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը բանակցել են նաև տետ ա տե՞տ. Տեսանյութ Սերժ Սարգսյան. Որևէ կոնկրետ պայմանավորվածություն Ղարաբաղյան խնդրի լուծման շուրջ չունենք. Տեսանյութ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը` Սարգսյան - Ալիև հանդիպման վերաբերյալ. Տեսանյութ Գոհար Հարությունյանը զույգ է ունեցել Հայաստանը հասարակություն չունեցող պետություն է․ Վահե Հովհաննիսյան (Տեսանյութ) «Կոնվերսբանկ» ՓԲԸ-ում կատարված ավազակային հարձակումը բացահայտվեց. Տեսանյութ Էն Երևանը. Լուսինե Հովհաննիսյան Ինչի՞ շուրջ կարող են պայմանավորվել Ժնևում Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատական այսօրվա նիստը հետաձգվել է․ հարցաքննությունը չի կայացել Այսօր առավոտյան Մոսկվայում Հայաստանի քաղաքացու են սպանել Սերժ Թանկյանի սիմֆոնիայի հայաստանյան պրեմիերան՝ հոկտեմբերի 19-ին (տեսանյութ) ՀԲՃ - Բաց նամակ Հայաստանի ամերիկյան համալսարանին Դարպասապահը մահացավ պաշտպանելով իր դարպասը. Տեսանյութ Բաց նամակ Վիգեն Սարգսյանին և Լևոն Մկրտչյանին Գումբուրդոյի միջադեպի մասին Արցախում մա՞րդ է կորել Գիտնականները վերջնականապես հաստատել են շաքարի օգտագործման և քաղցկեղի զարգացման կապը Սահակաշվիլին առաջին անգամ խոսել է իր` հնարավոր սպանության փորձի մասին. Տեսանյութ Մահացել է հայտնի ռուս դերասան Դմիտրի Մարյանովը. Տեսանյութ Նոր սկանդալ. Պուտինը Թրամպին օգնել է վերընտրվել ռուս օլիգարխի միջոցո՞վ Ջիգարխանյանի և նրա կնոջ վեճի մասին արձագանքել է դերասանի քույրը Շտապ. Արմեն Ջիգարխանյանը ոստիկանությանը դիմում է տվել` իր կնոջ դեմ Արջին սպանեցին, իսկ մինչ այդ նա հասցրեց սպանել մի մարդու. Տեսանյութ Արմեն Ջիգարխանյանը կորե՞լ է Խոշոր վթար Ռուսաստանում․ հայ վարորդը զոհվել է, տուժածների թվում կա նաև 1-ամյա երեխա Խոշոր ավտովթար Գյումրի - Աշտարակ մայրուղու վրա Դեպք. "Նաիրիտում" հայտնաբերվել է տղամարդու դի. նա որոնվում էր ոստիկանության կողմից Այս կնոջը հեռացրել են բանակից` սեքսով զբաղվելու համար. Լուսանկարներ Հայերը, հրեաները և վրացիները իրար հետ պայքարում են, թե ով կարող է համարվել իսկական ուկրաինացի. Տեսանյութ Սննդամթերքի արտադրության ոլորտում հնարավոր ռիսկերի կանխարգելմանն ուղղված համակարգի ներդրում Օդապարիկը քշել են արտերկիր Հնարավոր է կոտրվեն ծառեր և վնասվեն տանիքներ Ադրբեջանում հայկական հիստերիան արդեն ցնդաբանության է հասնում. Լուսանկար Թոշակառուն մետրոյում ի վերջո նստեց երիտասարդի ծնկների վրա. Տեսանյութ Հյուսիսային Կորեայի ղեկավարը մեծ հարե՞մ ունի Մելաձեն սրտի նոր ընտրյա՞լ ունի. Տեսանյութ Վարչապետն ընդունել է «Ռոթարի Ինթերնեյշնլ»-ի ներկայացուցիչներին Ինչպես Քիմ Քարդաշյանին ծաղրեցին "սեքս- խաղալիքների" համար Երևանը տոնական լուսավորությամբ և հանդերձանքով դիմավորում է իր ծննդյան օրը Բակո Սահակյանը գեներալ-մայորին ազատել է Մեծամորի ատոմակայանը փակվելո՞ւ է Երբ մրգի գործը կանգնած է. Տատիկի պարը. Ֆեյսբուքյան տեսանյութ Ինչ մտերմիկ և բարեկամական զրույց են ունեցել Սարգսյանը և Ալիևը` Լուկաշենկոյի քավորությամբ Ռուսաստանի նախարարը Պուտինին ծիծաղեցրեց մինիչև արցունքներ. Տեսանյութ Ռուս հաղորդավարն ուղիղ եթերում հարձակվեց ամերիկացու վրա. Տեսանյութ Հերթական մերկ կինը մոսկովյան փողոցում. Տեսանյութ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը` Երևանի տոնի առթիվ 3 օրից Սահակաշվիլին սկսում է Պորոշենկոյի հեռացման գործընթացը Մահացած մերկ ռուս զբոսաշրջիկը ապահովագրված էր 50 000 դոլարով. Տեսանյութ Հրապարակվել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի տեքստը
Հարցում

Դիտելով մեր ազգային հավաքականի խաղը…

Ինչ-որ տարօրինակ զգացում է առաջանում՝ ախր սա հենց մեր Հայաստանի պատկերն է։ Առաջին՝ ինչպես կարելի է լինել այսքան ԴԱՆԴԱՂԱՇԱՐԺ։ Ճիշտ Երեւանի քաղաքապետարանի նման, որը տարիներ, արդեն տասնամյակներ շարունակ չի կարողանում լուծել տրանսպորտի հարցը։

ՊԱՐԶՈՒՆԱԿ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ։ Ախր բոլորը գիտեն, որ արդյունքի հասնելու համար լավ մտածված, բարդ կոմբինացիաներ են անհրաժեշտ՝ անսովոր, ոչ կոնվենցիոնալ քայլերով։ Արդյոք մեր իշխանությունները երբեւէ զարմացրե՞լ են մեզ նման անսպասելի գործողություններով, որոնք ակնհայտ դրական արդյունք են տվել։ Եթե լինեին նման գործողություններ, անպայման կհիշեինք։

ԿՈԼԵԿՏԻՎ ԽԱՂԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ։ Դիտում ես հեռուստատեսությամբ ռեպորտաժը վարչապետի հերթական մարզային այցի մասին, երբ նա փորձում է հասկացնել տեղի ղեկավարներին, որ հենց իրենք պիտի նախաձեռնություն ցուցաբերեն, ծրագրեր ներկայացնեն, եւ նայում ես այդ ղեկավարների անհաղորդ դեմքերին։ Ախր այդ մարդիկ ուղղակի անկեղծորեն չեն հասկանում, թե իրենցից ինչ են պահանջում, ինչու է Երեւանից եկածը ուզում բարդացնել իրենց կյանքը։ Ակնհայտ անհասկացողություն՝ մեկը լավ փոխանցում է կատարում, մյուսը չի վազում, որ գնդակին հասնի։

ԹԻՄԸ ՀՈՒՅՍ Է ԴՆՈՒՄ ՄԻ ԽԱՂԱՑՈՂԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԻ ՎՐԱ՝ հույս ունենալով, որ այդ մեկը շոգեքարշի նման կձգի իր հետեւից ողջ գնացքը։ Ամենահեշտ ու հարմար կեցվածքը իշխանությունների համար։ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը զարգանում է մի քանի անգամ ավելի արագ, քան մեր ողջ տնտեսությունն է առաջ գնում։ Բայց կառավարությունն այդ ամենում բացարձակ որեւէ ներդրում չունի։ Զբաղվեք այլ ոլորտներով՝ արդյունաբերությամբ, գյուղատնտեսությամբ։ Եթե հարձակվողը լավ է խաղում, հանգիստ թողեք նրան եւ փորձեք ամեն ինչ անել, որպեսզի տարրական սխալներ թույլ տվող դարպասապահն էլ լավ խաղա։

Ու մի նմանություն էլ կա, որի մասին, կներեք, պարզապես չեմ կարող չխոսել։ Ախր հավաքականը կոչվում է ազգային, մեր պետությունն է ներկայացնում։ Չեմ ուզում խոսել այն մասին, որ այնքան էլ հաճելի չէ, երբ տեսնում ես, թե ինչպես խաղից առաջ հակառակորդի ֆուտբոլիստները շատ ոգեւորված երգում են իրենց հիմնը, իսկ մերոնք գոնե ձեւի համար շուրթերն էլ չեն շարժում։ Շատ ավելի կարեւոր խնդիր կա։ Տեսնում ես, թե ինչպես են մերոնք գնդակը գնդակի հետեւից բաց թողնում, զայրանում ես, բայց ի վերջո մտածում ես՝ ախր սա իր միանգամայն կոնկրետ բացատրությունն ունի՝ էս մարդկանց առնվազն մի մասը բարձր աշխատավարձ է ստանում տարբեր արտասահմանյան թիմերում՝ նրանց հիմնական հետաքրքրությունն այնտեղ է, ոչ թե ազգային հավաքականում։ Իսկ ի՞նչ է, պետական պաշտոնյաների դեպքում այդպես չէ՞։ Նրանցից շատերն էլ ունեն իրենց միանգամայն կոնկրետ բիզնեսը։ Եթե ես, ասենք, հիվանդանոց ունեմ, կներեք, ինձ ինչու պիտի հետաքրքրի, թե այս տարի որքան կկազմի Հայաստանի տնտեսական աճը, եկամուտս հո դրանից չի՞ պակասելու։

Եվ վերջապես ամենագլխավորը՝ մենք երբեք չենք կարողանում հստակ պատասխանել մի պարզ հարցի՝ ով է մեղավոր, ով է պատասխանատու։ Մեզ մոտ երբեք մեղավորներ ու պատասխանատուներ չկան։ Եթե մի օր վերջապես գտնենք այդ հարցի պատասխանը, հենց այդ օրվանից էլ կսկսվի թե՛ ֆուտբոլի, թե՛ Հայաստանի ԱՌՈՂՋԱՑՈՒՄԸ։ Հո դեմ չե՞ք։

Արմեն Դուլյանի ֆեյսբուքյան էջից

 

website by Sargssyan