Բագրատ սրբազանը աջակիցների հետ Կիրանցում է. իրավիճակը լարված է (ուղիղ) Կիրանց գյուղի մեջ գաղտնի սահմանային հենսյուներ են դրվել (լուսանկարներ) Իրանի նախագահի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է
20
2 տուն, 3 վագոն-տնակ մնում են Ադրբեջանի վերահսկողության տակ. 6 տուն էլ կա, որ հնարավոր չէ ապրել. Կիրանցի գյուղապետ Բագրատ սրբազանին նվիրեցին հայկական գամփռի ձագ Կիրանցը՝ ոստիկանական պաշարման մեջ (լուսանկարներ) Իրանի նախագահը, ԱԳ նախարարը և ուղղաթիռի մյուս բոլոր ուղևորները զոհվել են Բագրատ սրբազանը վաղը, ժամը 9:30-ին մեկնելու է Կիրանց Մեր զորակցությունն ու աղոթքը Իրանի Իսլամական Հանրապետության նախագահին և իր անձնակազմին. Բագրատ սրբազան Արամ Սարգսյան՝ Զավենի որդի, ես մյուսների նման քեզ չեմ ասելու Վազգեն Սարգսյանի՝ մեր սպարապետի, քույր, ես եղբայր չեմ ուրացել, իմ եղբոր արձանը չեն պղծել․ Բագրատ սրբազանն՝ Արամ Զավենի Սարգսյանին Ազատ տեղաշարժի իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով. ԱԱԾ հաղորդագրությունը հիմք չի կարող լինել. Գոհար Մելոյան ԱԱԾ-ն աբսուրդային հայտարարություն է տարածել այս պահին Տավուշի մարզի Կիրանց գյուղում տեղի ունեցող խայտառակության մասին «Չափի մեջ հլը, արա»․ Իրավիճակը Կիրանցում լարված է Պատերազմ Արցախում
Բագրատ սրբազանը աջակիցների հետ Կիրանցում է. իրավիճակը լարված է (ուղիղ) Հայտնի է՝ երբ և որտեղ տեղի կունենա Ռաիսիի հուղարկավորությունը 2 տուն, 3 վագոն-տնակ մնում են Ադրբեջանի վերահսկողության տակ. 6 տուն էլ կա, որ հնարավոր չէ ապրել. Կիրանցի գյուղապետ Բագրատ սրբազանին նվիրեցին հայկական գամփռի ձագ Մխիթարյան․ Նոր աստղ, նոր փառահեղ էջ «Ինտերի» պատմության մեջ Կիրանց գյուղի մեջ գաղտնի սահմանային հենսյուներ են դրվել (լուսանկարներ) Իրանում համազգային սուգ է հայտարարվել Սա միայն Իրանի ցավը չէ, սա լավ հարևանի ողբերգություն է, սպառնալիքներն էլ միայն Իրանինը չեն. Տիգրան Աբրահամյան Կիրանցը՝ ոստիկանական պաշարման մեջ (լուսանկարներ) Բյուրականում բողոքի ակցիա է, մարդիկ փակել են ճանապարհը Ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների մարմինները տեղափոխել են Թավրիզ Միրզոյանը ցավակցել է Փաշինյանը ցնցված է ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի նախագահի զոհվելու բոթից Պատահական թե՞ սարքված էր ուղղաթիռի կործանումը․ Արա Պողոսյան Իրանի նախագահը, ԱԳ նախարարը և ուղղաթիռի մյուս բոլոր ուղևորները զոհվել են «Բաքվում ուղղակի սարսափում են». Վարդան Ոսկանյան ԱՄՆ-ն «ուշադրությամբ հետևում է» Իրանի նախագահի ուղղաթիռի կործանման մասին հաղորդագրություններին Բագրատ սրբազանը վաղը, ժամը 9:30-ին մեկնելու է Կիրանց Մեր զորակցությունն ու աղոթքը Իրանի Իսլամական Հանրապետության նախագահին և իր անձնակազմին. Բագրատ սրբազան Բագրատ Սրբազանի հանդիպումը իրավաբանների հետ Ցնցված ենք Իրանից եկող լուրերով. ԱԳՆ Հայկ Մարության, սև ու սպիտակը Ձեզնից է եկել, բայց այն արդեն խռխռում է. Բագրատ սրբազան Արամ Սարգսյան՝ Զավենի որդի, ես մյուսների նման քեզ չեմ ասելու Վազգեն Սարգսյանի՝ մեր սպարապետի, քույր, ես եղբայր չեմ ուրացել, իմ եղբոր արձանը չեն պղծել․ Բագրատ սրբազանն՝ Արամ Զավենի Սարգսյանին Իրանի նախագահի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է Բարգրատ սրբազանի օրվա ամփոփիչ հավաքը Սուրբ Աննա եկեղեցու բակում Իմ կյանքի նպատակը Նիկոլին օր առաջ հեռացնելն է, այդ չար ուժը կործանեց հազարավոր տղաների կյանք․ Գոհար Դավթյան Դուք իրավունք չունեք սահմանափակել ՀՀ քաղաքացու ազատ տեղաշարժի իրավունքը. Նուռ-Արմանը` ոստիկանին Ռեպորտաժ ոստիկանական ապօրինի բլոկադայի ենթարկված Կիրանցից Եթե ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան իրավագիտակցության այսպիսի մակարդակում է, ապա սա արդեն համակարգային կատաստրոֆա Ազատ տեղաշարժի իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով. ԱԱԾ հաղորդագրությունը հիմք չի կարող լինել. Գոհար Մելոյան

Իրանի և Սաուդյան Արաբիայի հարաբերությունների բարելավումից կարող է օգտվել նաև Հայաստանը եթե…

Իրանի և Սաուդյան Արաբիայի հարաբերությունների բարելավումից կարող է օգտվել նաև Հայաստանը եթե…

Միջազգային ցնցող իրադարձությունների կողքին աննկատ անցավ այն լուրը, թե Չինաստանի միջնորդությամբ բարելավել են Իրանի և Սաուդյան Արաբիայի հարաբերությունները:

Հիշեցնենք, որ այդ երկու երկրների միջև խզվել եին դիվանագիտական հարաբերությունները, դեռ 2016-ին, երբ Սաուդյան Արաբիայում մահապատժի եին ենթարկել շիա հոգևորական Նիմր ալ-Նիմրիին:

Սուննի արաբական երկրների և շիա Իրանի միջև միշտ էլ լարված եին հարաբերությունները, սկսած 1979 թվականից, երբ Թեհրանում հայտարարեցին, որ պատրաստվում են արտահանել իսլամական հեղափոխության արժեքները դեպի արաբական Աշխար:

Բանն այն է, որ արաբական Աշխարի մոտ 10 տոկոսը կազմում են շիաներ, որոնք, հիմնականում ճնշամն են ընթարկվում արաբական սուննի իշխանությունների կողմից:

Այսօր արաբական երկրների թույլ օղակներից են Յեմենը, Սիրիան և Իրաքը: Յեմենում շիաները զինված ձևով են պայքարում սուննի իշխանության դեմ, վերջինիս աջակցում են արաբական երկրների մեծ մասը:

Սիրիայում քաղաքացիական պայքարն ընթանում էր մեծամասամբ շիա-սուննի գծով, որտեղ շիա Ասադը հաղթանակ տարավ սուննիների հանդեպ:

Իրաքում շիաները կազմում են մեծամասնություն: Դա միակ արաբական երկիրն է, որտեղ ոչ թե սուննիներն են մեծամասնություն կազմում, այլ շիաները:

Սադդամ Հուսեյնի ռեժիմի տապալումից հետո սունիների և շիաների ուժային բալանսը փոխվեց ի օգուտ շիաների: Որի պատճառով էլ Սաուդյան Արաբիայում առաջացել էր անհանգստություն, որ մի օր էլ իրենք նվաճման կենթարվեն Իրանի կողմից: Մանավանդ, որ Թոհրանը ամեն ձևով աջակցում էր շիաների բողոքի շարժումները, գրեթե բոլոր արաբական երկրներում:

Թեհրանի նման պահվածքը ստիպեց արաբական երկրներին մոռանալ Իսրաելի հետ իրենց սուր հակամարտությունը, որից էլ օգտվեցին, ոչ միայն Իսրաելը, այլև ԱՄՆ-ն և Թուրքիան:

Վերջինս փորձում էր սիրաշահել արաբական «փողոցը», օգտագործելով հակաիսրաելական հռետորաբանությունը: Ավելին, այդ փուլում Անկարան մտածում էր նույնիսկ վերականգնել իր ազդեցությունը նախկին օսմանյան տարածքների վրա, փորձելով հակադրել արաբական աղքատ զանգվածներին, իրենց վրա կառավարող հարուստ վերնախավերի հետ:

Թուրքիայի այս քաղաքականությունը խիստ բացասական ձևով ընդունվեց, գրեթե բոլոր արաբական երկրների վերնախավերի կողմից: Նրանք հասկացան, որ այսպես կոչված «արաբական գարուններից» փորձում է մեծապես օգտվել հենց Անկարան: 

Իսկ սաուդցի հայտնի լրագրողի սպանությունից հետո Թուրքիայում, սաուդցիների հարաբերությունները վերջնականապես փչացան, ոչ միայն ամերիկացիների, այլև թուրքերի հետ:

Սաուդցիները հասկացան, որ Իրանի դեմ ոչ ԱՄՆ-ն, ոչ էլ Թուրքիան լավ դաշնակիցներ չեն կարող լինել:

Այս իրավիճակը տրամադրություն փոխեց նաև Իրանում: Թեհրանում որոշեցին արմատապես փոխել իրենց մոտեցումները արաբական երկրների նկատմամբ: Բայց արաբական երկրների հետ հարաբերությունների վերականգման համար պետք եին միջնորդներ:

Որպես միջնորդ փորձում էր ակտիվ դեր կատարել Իրաքը: Սակայն վերջինիս սուբյեկտայնությունը հերիք չէր, որ կարողանար մերձեցնել սաուդցիներին և իրանցիներին:

Մերձեցման դեր փորձեցին կատարել նաև ռուսները: Սակայն նրանք էլ չկարողացան հասնել հաջողության տարբեր պատճառներով: Եվ ահա օրերս հայտնի դարձավ, որ այդ դերը հաջողությամբ կատարեց Չինաստանը: Հենց այդ երկրի օգնությամբ Իրանն ու Սաուդյան Արաբիան որոշեցին վերականգնել իրենց հարաբերությունները: Պեկինը ստանձնում է այդ հարաբերությունների երաշխավորի դերը:

Ինչու՞ հենց Պեկինին հաջողվեց դա:

Պատասխանը պարզ է: Նախ Չինաստանը կարող է երաշխավորել դա, ի տարբերություն, օրինակ Իրաքի:

Վերջինս միայն կարող էր «հարթակի» դեր կատարել և ոչ ավելին:

Մոսկվան նույնպես չկարողացավ այդ դերը կատարել, քանզի ռուս-ուկրաինական պատերազմից հետո, նրա դերակատարումը, հասկանալի պատճառներով նվազել է:

ԱՄՆ-ն նույնպես չեր կարող կատարել այդ դերը, քանզի հակամարտության մեջ էր գտնվում Իրանի հետ:

                         Ինչ՞ կարող է տալ դա Հայաստանի համար 

Ուղակիորեն դա ոչինչ չի տա մեզ համար: Սակայն, անուղակի ձևով, եթե Հայաստանը կարողանա վարել նախաձեռնողական քաղաքականություն, ապա կկարողանա վերականգնել հարաբերությունները սաուդցիների հետ:

Իհարկե դա չպետք է իրականացնել Թեհրանի միջոցով: Դրա լավագույն միջոցը Եգիպտոսն է: Բայց դրա համար, Երևանում պետք է լինի ադեկվատ իշխանություն:

Իրանի նկատմամբ միջազգային ճնշումները կարող են թուլանալ: Եթե Իրանի հարաբերությունները վերականգնվեն արաբական երկրների հետ, ապա ԱՄՆ-ի վերաբերմունքը նույնպես կարող է փոփոխվել:

Ամերիկացիները, սովորաբար թույլերի վրա են ճնշում բանեցնում:

Իսկ ԱՄՆ-ի ճնշումների թուլացումը, կարող է ուժեղացնել Թեհրանի ազդեցությունը մեր տարածաշրջանի վրա, որից կշահի Հայաստանը:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan