«Քսավյե» փոթորիկի պատճառով Գերմանիայում առնվազն 7 մարդ է զոհվել (լուսանկարներ)
Առնվազն 7 մարդ զոհվել է, ևս 24-ը՝ վիրավորվել Գերմանիայի հյուսիսում տեղի ունեցած «Քսավյե» փոթորիկի պատճառով: Ինչպես տեղեկացնում է «Berliner Zeitung»-ը, ուժեղ քամին և անձրևը բազմաթիվ պատահարների պատճառ են դարձել: Վերջին 18 ժամվա ընթացքում Գերմանիայի փրկարարական ծառայություն են դիմել ավելի քան 2 հազար անգամ:
Ոստիկանության տեղեկություններով՝ զոհվածների մեծ մասը գտնվում էր տրանսպորտային միջոցներում:
Այնպես, որինակ, Համբուրգում և Բեռլինում երկու կին մահացել են այն բանի պատճառով, որ իրենց մեքենայի վրա ծառ է ընկել:
Ըստ աղբյուրի՝ աղետի հետևանքները վերացնելու համար Գերմանիան ստիպված կլինի ծախսել մոտ 50 մլն եվրո:
Zham.am